
Ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատողին արդյո՞ք հասնում է օրապահիկ
Գայանե Բ.
Բարև ձեզ, ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատողին արդյո՞ք հասնում է օրապահիկ:

Գործուղումից վերադառնալուց չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ
Սաթեն.
Խնդրում եմ, շատ-շատ շտապ պատասխանեք:
Կազմակերպությունը աշխատակցին գործուղման համար վճարել է, օրինակ, 100 000 դրամ, որից 35 000 դրամը օրապահիկի, 65 000 դրամը գիշերավարձի համար: Վերադառնալուց հետո չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ, և աշխատակիցը պնդում է, որ ծախսել է 170 000 դրամ: Ի՞նչ պետք է անել չհիմնավորված ծախսերի և ավել ծախսած գումարի մասով:

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման հետ կապված
Ռոման.
Բարև ձեզ:
Հարցս վերաբերվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման Հավելված N 2-ում տրվող ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐ-ին: Դրանք առավելագու՞յն, թե՞ նվազագույն չափերն են: Կարելի՞ է արդյոք հատկացնել վերոհիշյալ հավելվածում նշվածից քիչ գումար:
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Քանի՞ օրվա օրապահիկ է հաշվարկվում
Անահիտ.
Խնդրում եմ պատասխանեք: Եթե գործուղումը ամսի 9-ից 11-ն է, քանի՞ օրվա օրապահիկ է հաշվարկվում` 2, թե՞ 3:
Գործուղումը ք.Կապան է:

Որքա՞ն են կազմում օրապահիկն ու գիշերավարձը


Ինչպե՞ս ձևակերպել գործուղման ծախսերը


Աշխատակիցը ներկայացրել է գիշերավարձի փաստաթղթեր
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը, որը մեկնել էր արտերկիր գործուղման, վերադարձել է և ներկայացրել գիշերավարձի փաստաթղթեր: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք փաստաթղթերով հիմնավորված ամբողջ գումարը (անկախ գումարի չափից) շահութահարկի առումով ենթակա է նվազեցման:

Խորհրդի անդամի գործուղում արտերկիր
Լիլիթ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր
Գայանե.
Ասացեք, խնդրեմ, որտեղի՞ց կարող եմ օգտվել Մոսկվա և Թբիլիսի գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը հաշվարկելու համար: Taxinfo-ում դրանք չկան: Շնորհակալ եմ:

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ
Աստղիկ.
Գործուղման օրապահիկից եկամտահարկ պահվու՞մ է:

Գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափեր
Սոնա Հայրապետյան.
Խնդրում եմ, անհապաղ պատասխանեք: Առանց հիմնավորող փաստաթղթի գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափն ինչքա՞ն է: Այսինքն՝ որքա՞նը կարելի է ծախս ճանաչել շահութահարկի հաշվարկի ժամանակ:
Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպության աշխատակիցները գործուղվել են ՌԴ
Սաթեն.
Կարո՞ղ եք օգնել: Ապրանքի գնման համար երկու աշխատակից մեկնել են ՌԴ: Տոմսի արժեքը և գործուղման ու օրապահիկի գումարը ներառվու՞մ են ապրանքի ինքնարժեքի մեջ:

Գործուղման ծախսերի փոխանցում
Աստղիկ.
Բարև Ձեզ: Գործուղման ծախսերի, օրապահիկի համար փոխանցվող գումարի վճարման հանձնարարագիրը պետք է լրացնել գործուղման օրվանից առնվազն 3 օր առաջ, թե՞ գործուղման օրը:
Շնորհակալություն:

Սահմանափակումներ վառելիքի ծախսի նկատմամբ
Արամ.
Կազմակերպությունը վարձակալել է մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել վառելիք, ավելի ճիշտ` վառելիքի կտրոններ, և ծախս է ճանաչում այդ վառելիքը` կազմելով երթուղային թերթիկ և նշելով մեքենայի վազքն ու վառելիքի համապատասխան ծախսը: Հարցը հետևյալն է` մի՞թե չկա որևէ սահմանափակում, նորմա, ինչպես օրինակ օրապահիկի դեպքում (որոշում N 2335-Ն) վառելիքի ծախսի համար: Այդ դեպքում երևի ծախս պետք է ճանաչել ողջամտությա՞ն սահմաններում: Չէ՞ որ կազմակերպության տնօրենը կարող է մեքենան վարել անձնական նպատակներով` դուրս գրելով հարկվող շահույթի հաշվին վառելիք:

Օրապահիկի վերաբերյալ
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ հուշել` որտե՞ղ կարող եմ գտնել օրապահիկ հասկացության և դրանում ներառվող ծախսերի վերաբերյալ լիարժեք սահմանում: Կանխավ շնորհակալություն:

Օրապահիկի վճարում
Անահիտ.
Բարև ձեզ:
Ես հարց ունեմ` կապված օրապահիկի վճարման հետ:
Հասարակական կազմակերպությունում, որտեղ ես աշխատում եմ, անցկացվելու են անվճար դասընթացներ, որին մասնակցելու են նաև մարզերից մասնակիցներ: Մենք պետք է նրանց նաև օրապահիկ վճարենք այն օրերի համար, երբ նրանք Երևանում կգտնվեն: Ճի՞շտ է արդյոք օրենսդրության տեսանկյունից օրապահիկ վճարելը, քանի որ նրանք չեն հանդիսանում մեր աշխատողները: Իսկ կա՞ արդյոք օրապահիկի առավելագույն չափ այս դեպքում, քանի որ պետք է հատուցվի նաև նրանց կատարած ճանապարհածախսը օրապահիկի տեսքով: Եթե ոչ, ապա ի՞նչ այլընտանք կառաջարկեիք:
Նախապես շնորհակալություն:

Գիշերավարձի ծախսերի վերաբերյալ
Գոռ.
Բարև բոլորին: Հարցս վերաբերվում է գործուղումներին: Աշխատակիցը գործուղվել է արտասահման, բերել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (տոմսեր երկու երկրներից, գործուղման թերթիկներ կնքված), սակայն չունի գիշերավարձի հիմքերը: Իրավունք ունի՞ արդյոք ՍՊԸ-ն վճարել նրան գիշերավարձի համար 70% չափով: Եթե առնչվել եք այսպիսի պահի հետ, խնդրում եմ արձագանքեք:
Հարգանքով

Օրապահիկի և գիշերավարձի ծախսերի վճարում
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: Կարո՞ղ եմ արդյոք արտերկիր գործուղված աշխատակցին ավելի պակաս վճարել, քան կառավարության սահմանված օրապահիկի ու գիշերավարձի ծախսերի չափն է: Եթե ոչ, ինչու՞:

Առհաշիվ գումար տրամադրելու հետ կապված
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք.
- Կարո՞ղ եմ կազմակերպության աշխատակցի Ռուսաստան գործուղման համար դրամարկղից կանխիկ առհաշիվ գումար տրամադրել, որը ներառում է օրապահիկ, գիշերավարձ և հետադարձ տոմս:
- Եթե առհաշիվ վճարում եմ դոլարին համարժեք դրամ, ապա երբ որ կատարեմ վերջնահաշվարկ, պե՞տք է նաև տվյալ օրվա ԿԲ-ի կուրսով վերագնահատեմ տրված առհաշիվ գումարը, հետո նոր կատարված ծախսերը ԿԲ-ի կուրսով հաշվեմ ու հանեմ:

Գործուղման վերաբերյալ
Նանա.
Ա ընկերությունը Բ ընկերության հետ կնքել է տեխնիկական միջոցի վարձակալության պայմանագիր (կառավարման և տեխնիկական շահագրծման ծառայությունների մատուցմամբ): Տեխնիկական միջոցը շահագործվում է Ա ընկերության հիմնական աշխատավայրից 30 կմ-ից ավել հեռավորության վրա, և վարորդը հանդիսանում է Ա ընկերության աշխատակից: Այս դեպքում վարորդին պե՞տք է վճարել գործուղման օրապահիկի գումար, թե՞ ոչ: Այս դեպքը դիտվու՞մ է որպես գործուղում, թե՞ պետք է աշխատողի մշտական աշխատանքի վայրը փոխել: Գործուղման դեպքում նշանակություն ունի՞ արդյոք, թե անձը գիշերում է այնտեղ, թե ոչ:
Վերջին մեկնաբանություններ