Tag: օգտակար ծառայություն

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը

Astghik. ԲԲԸ-ն ունի փայտամշակման հաստոց, որը նախատեսում է օգտագործել 4 տարի: Անհրաժեշտություն կա ևս մեկ նմանատիպ հաստոցի, որը ձեռք է բերում ֆինանսական վարձակալությամբ ՓԲԸ-ից 3 տարի ժամկետով վերադարձնելու պայմանով: Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն է գույքի օգտակար ծառայության ժամկետը

Սաթեն․ Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք․ շրջանառության հարկով աշխատող կամակերպությունը շուկայից գնել է 45 000 դրամ արժեքով գրասենյակային գույք։ Որքա՞ն է օգտակար ծառայության ժամկետը, ի՞նչ ձևակերպում տամ, և ինչի՞ համար է 947 հաշիվը։
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Անահիտ. Բարև ձեզ: Կօգնեք լուծել հետևյալ խնդիրը՝ կազմակերպությունը 2015թ. հունվարին ձեռք է բերել 900 000 դրամի սարքավորում՝ արտադրական նպատակով օգտագործելու համար, որի օգտակար ծառայության ժամկետը սահմանել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը՝ 200 դրամ: 2016թ. հունվարի 1-ին վերանայվել է սարքավորման մնացորդային օգտակար ծառայության ժամկետը, որը, համաձայն նոր գնահատման, 3 տարի է: Համաձայն ՀՀՄՍ 8 ձևակերպել գնահատումներում կատարված փոփոխության հետևանքները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օգտակար ծառայության ժամկետները և տոկոսադրույքները

Լուսինե. Խնդրում եմ ասել՝ որտեղի՞ց կարող եմ գտնել հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները և նախատեսված տոկոսները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օգտակար ծառայության ժամկետներ

Տիգրան. Խնդրում եմ ասել` գյուղատնտեսական տեխնիկայի և մյուս հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները մաշվածության հաշվարկի համար որտեղի՞ց կարող եմ գտնել:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել էլեկտրական սարքավորումների գումարը

231 Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Կազմակերպությունը պայմանագիր է կնքել ծառայություն մատուցող ընկերության հետ, համաձայն որի այդ ընկերությունը վերանորոգելու է կազմակերպության հաստոցները: Հիմա տվյալ ընկերությունը մեզ դուրս է գրել` օրինակ Հ/Ա 150 000 դրամի չափով (հաստոցի համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գինը): Սակայն հաստոցի օգտակար ծառայության ժամկետը ավարտվել է, և տարվա սկզբի դրությամբ հաշվեկշռում գրանցված մնացորդային արժեքը կազմում է 2 000 դրամ: Հարց. հաստոցի վերանորոգման համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գումարը ինչպե՞ս ձևակերպեմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը պետք է վերանայի ՀՄ օգտակար շահագործման ժամկետը

Նունե. Կազմակերպությունը ունի զրոյական մնացորդային արժեքով հաշվառվող հիմնական միջոցներ, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 16-ի 51 կետի համաձայն կազմակերպությունը պետք է վերանայի հիմնական միջոցների օգտակար շահագործման ժամկետը: Խնդրում եմ պարզաբանեք` որտեղ կարող եմ կարդալ նշված գործընթացի իրականացման կարգը, այսինքն` ինչպես է վերանայումից հետո հաշվարկվում ամորտիզացիան, կամ եթե տվյալ հիմնական միջոցի մնացորդային արժեքը զրո է, և կազմակերպությունը վերանայել է հիմնական միջոցի շահագործման ժամկետը և պետք է այն օգտագործի ևս 2 տարի, ապա այդ դեպքում ամորտիզացիա հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն :oops: