
Արդյո՞ք վճարումը կհամարվի կանխիկ
Rip.
ԱԱՀ վճարող "Ա" կազմակերպությունը "Բ" կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, որի դիմաց վճարումը կատարվել է անմիջապես "Բ" կազմակերպության բանկային հաշվին գումարը մուտք անելու (ոչ թե փոխանցելու) միջոցով: Նման ձևով վճարում կատարվել է մի քանի անգամ տարբեր օրերի: Բանկի կանխիկ մուտքի անդորրագրերի վրա որպես մուծող նշված է "Ա" կազմակերպության տնօրենը, նպատակը` մուտք հաշվին "Ա" կազմակերպության կողմից, անդորրագրերից մեկի վրա որպես մուծող նշված է այլ անձի` "Բ" կազմակերպության հաշվապահի անունը, նպատակը` մուտք հաշվին "Ա" կազմակերպության կողմից: Յուր. վճարման գումարը գերազանցում է 300 000 դրամը:
Հարց.
Արդյո՞ք այս վճարումը կհամարվի կանխիկ, և կազմակերպությունը իրավունք կունենա՞ հաշվանցելու դրա ԱԱՀ-ն: Ինչպե՞ս կազմակերպությունից ելք անել այն գումարը, որի բանկի կանխիկ մուտքի անդորրագրի վրա նշված է "Բ" կազմակերպության աշխատակցի անունը (ելքի անդորրագրում գրե՞մ "Ա" կազմակերպության տնօրենի անունը, այլ տեղեկություններում էլ նշեմ` "Բ" կազմակերպության աշխատակցի միջոցով, թե՞ միանգամից "Բ" կազմակերպության աշխատակցի անունով էլ ելք անեմ նշված գումարը:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:

Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել
Արթուր.
Խանութը իրականացնում է համակարգիչների մանրածախ վաճառք, ունի ՀԴՄ, ԱԱՀ վճարող չէ, սակայն իրականացնում է ապառիկ վաճառք փոխանցումով: Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել:

Վճարման հանձնարարականի վերաբերյալ
Նունե.
Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ վերցնել վճարման հանձնարարականների պարտադիր վավերապայմանների ցանկը: Նայել եմ վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրականացման մասին օրենքում, այնտեղ չկա: Իսկ հնարավո՞ր է արդյոք թղթային վճարման հանձնարարական ներկայացնել առանց կազմակերպության կնիքի: Նախապես շնորհակալություն:

ԲԲԸ-ն ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, եթե ԲԲԸ-ն (արտադրությամբ զբաղվող) ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ, ի՞նչ հաշվապահական փաստաթղթեր պետք է լրացվեն և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Վճարումը կատարվել է բանկային հաշվից` փոխանցումով, բացի դրանից այդ սարքավորումները ներմուծված են եղել: Նախապես շատ շնորհակալություն:

ՍՊԸ-ն ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք
Ashot.
Բարև, հարգելի հաշվապահներ:
Մեր ՍՊԸ-ն քաղաքացիական պայմանագրով ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք: Ըստ պայմանագրի ՍՊՆ-ն պարտավորվել է ապրանքի գինը փոխհատուցել 60 օրվա ընթացքում: Այնուհետև այդ ապրանքը վաճառվել է մեկ այլ կազմակերպության, որը հաշիվ-ապրանքագրի հիման վրա կատարել է փոխանցում մեր բանկային հաշվեհամարին: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ ժամկետներում պետք է ֆիզ.անձից պահվող եկամտահարկի գումարը փոխանցել պետ.բյուջե: Եվս մեկ հարց` եթե ես բանկայից հաշվից ֆիզ.անձին տրվելիք գումարը կանխիկացրել եմ, ապա դա ենթադրու՞մ է, որ դա պետք է մուտքագրվի դրամարկղ ու այնուհետ այն դրամարկղի ելքի օրդերով ելք արվի, թե՞ կարելի է ուղղակի կանխիկացնելուց հետո գումարը պահել ու հետագա 60 օրերի ընթացքում մաս առ մաս վճարել:

Ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար
Սաթենիկ.
Հարգելի կոլեգա, 2010 թ դեկտեմբերին հայաստանյան ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար, սակայն տվյալ ապրանքը ստացվել է 2011թ ապրիլին ինտերնետի միջոցով: Գնորդը տվյալ պարագայում պարտավորվում է վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ 10%, ինչպես նաև արտացոլել այն ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, թե որպես դեբետ և թե որպես կրեդիտ: Հարցս հետյալն է. կարելի՞ է արդյոք այն գրել ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, և այս պարագայում ո՞ր օրվա կուրսն է պետք հաշվի առնել փոխանցման օրվա (որը եղել է դեկտեմբերին), թե՞ ապրանքի ստացման օրվա (որը եղել է ապրիլին): Կամ ո՞րն է նման պարագայում ճիշտ լուծումը: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ
Tatev.
Հարգելի կոլոգաներ, ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ, որպեսզի կազմակերպվի և ֆինանսավորվի երգաչախմբի համերգ: Գուցե՞ պայմանագիր կամ այլ փաստատթուղթ, ինչը կհիմնավորի իմ կատարած ծախսերը և նրանց կատարված փոխանցումները:

Սոցիալական ապահովության վճարի փոխանցում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, չիմանալու պատճառով գործատուի սոցը փոխանցել եմ աշխատողներից պահվող 3 տոկոսի սոցի հաշվեհամարին` 900005035010: Խնդրում եմ խորհուրդ տվեք` կարո՞ղ եմ արդյոք դիմել փոխանցումը մյուս` 900005035028 հաշվեհամարին փոխանցեն, թե արդեն ուշ է, տույժ պետք է վճարել 0,15%:

Առաքման գրքի վերաբերյալ
Արթուր.
Խնդրում եմ շտապ պատասխանել` եթե ՓՄՁ-ն բանկային փոխանցումով ապրանք է վաճառում, առաքման գիրք չունի, պետք է անպայման ունենա՞, որ գրանցի, թե՞ ոչ:

Վաճառք փոխանցումով
Հրանտ.
Բարև բոլորին:
Հարցս հետևյալն է. ԱԱՀ-ի դաշտում աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ արդյոք ֆիզ. անձին բանկային փոխանցման հիման վրա հաշիվ-ապրանքագրով ապրանք վաճառել:
Խնդրում եմ օգնեք:
Վերջին մեկնաբանություններ