Tag: տնօրեն

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել

Նաիրա. Կասե՞ք, խնդրեմ, ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել, եթե կարող է, ապա խնդրում եմ ասել թղթակցությունը: 311-252 ճի՞շտ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք փոխկապակցված են համարվում անձինք

Սյուզաննա. «A» ՍՊԸ տնօրեն Ա.Հովհաննիսյանը և «B» ՍՊԸ տնօրեն Դ.Հովհաննիսյանը ամուսիններ են: Ա.Հովհաննիսյանը և Դ.Հովհաննիսյանը իրենց սեփականությունը հանդիսացող տարածքը 100 %-ով վարձակալության են հանձնել «B» ՍՊԸ-ին: Հիմա Ա.Հովհաննիսյանը ցանկանում է «A» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացնել վարձով հանձնած տարածքի մի մասում, որին Դ.Հովհաննիսյանը դեմ չէ: Արդյո՞ք պետք է կողմերը լրացուցիչ համաձայնագրով, նոտարով հաստատեն այդ մասին, և իրավունք ունի՞ «A» ՍՊԸ-ն (մանկական շորի առք ու վաճառք) շրջ. հարկով կամ միկրոյի պայմաններով աշխատելու այդ տարածքում: Կա՞ արդյոք այս դեպքում փոխկապակցվածության խնդիր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի տնօրենը պետք է գնա ամենամյա արձակուրդ

Հով․ ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հիմնադիրն է և այլ աշխատողներ չունի, պետք է գնա ամենամյա արձակուրդ, փոխարինող կարո՞ղ է նշանակել այլ անձի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիազորագիր տալու վերաբերյալ

Հեղինե. Բարև ձեզ: ՀՈԱԿ-ի տնօրենը կարո՞ղ է պատահական մարդու (ոչ իր աշխատակցի) լիազորագիր տալ իր հիմնարկի գործունեության համար անհրաժեշտ ձևաթղթեր ստանալու համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարցեր աշխատակիցների հետ կապված

Մարգարիտա. 1. Տնօրենին արձակուրդ ուղարկելու համար պե՞տք է արդյոք տնօրենի դիմումը: 2. Աշխատողը կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ: Մենք պե՞տք է տրամադրենք տեղեկանք նրա աշխատանքի համար և արձակուրդի ժամանակացույց: 3. Աշխատողին, որը պետք է անցնի պարտադիր բժշկական զննություն, պետք է ընդունել, հետո ուղարկե՞լ բուժզննության, թե՞ ուղարկել բուժզննության, հետո միայն ընդունել աշխատանքի: Խնդրում եմ մանրամասնել: 4. Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից և նրան վճարվել է վերջնահաշվարկ, բայց համակարգ չի ներկայացվել ազատման հայտը և միայն 3 ամիս անց կազմակերպությունը հայտ է ներկայացրել ազատման տվյալ ամսվա համար, այդ 3 ամիսը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվու՞մ է աշխատողի համար, թե՞ ոչ: 5. Եթե աշխատողը (շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածությամբ) փոխարինում է մեկ այլ աշխատողի արձակուրդի ժամանակ (շաբաթական 40 ժամ ծանրաբեռնվածությամբ, աշխատավարձը՝ 90 000 դրամ), 12 աշխատանքային օր ինչպե՞ս վարձատրել համատեղությամբ աշխատանքի համար: Կարո՞ղ եմ արձակուրդ գնացող աշխատողի աշխատավարձի 50 տոկոսի չափով վարձատրել: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը շահույթը օգտագործել անձնական նպատակների համար

Տարոն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, միակ մասնակիցը և աշխատողը տնօրենն է: Ընկերության կողմից մատուցված ծառայություններից ստացված շահույթը տնօրենը կարո՞ղ է միանգամից՝ առանց որևէ գործընթացի օգտագործել անձնական նպատակների համար: Շահաբաժին հայտարարելը պարտադի՞ր է: Նշեմ, որ աշխատող տնօրենը արդեն մեկ տարի է ընկերության հաշվից կանխիկացրել և օգտագործել է գումարները: Կա՞ օրենքի որևէ խախտում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Զբաղմունքների դասակարգչի կոդի վերաբերյալ

Լիա. Հարգելի հաշվապահներ, օգնեք ճիշտ կողմնորոշվել։ Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկում (ըստ աշխատողների) զբաղմունքների դասակարգչի կոդը կազմակերպության գլխավոր տնօրենի համար պետք է լրացվի 2030177, ճի՞շտ է։ Սակայն նկատել եմ, որ զբաղմունքների դասակարգչի կոդը նշում են նաև 9999999 բոլոր աշխատողների համար (այդ թվում նաև տնօրենի)։ Արդյո՞ք դա նույնպես ընդունելի է։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար

Վահրամ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ ՍՊ ընկերության միակ մասնակիցը, որը նաև տնօրեն է, կարո՞ղ է ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար՝ որպես շահաբաժնի կանխավճար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանք

Սուսաննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ տնօրենը կարո՞ղ է այլ գործատուի մոտ իրականացնել 0,5 դրույքով մանկավարժական աշխատանք։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը

Անժելա. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը: Որքա՞ն օր է հասնում, և Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածներին է պետք հղում կատարել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է փոխարինում տնօրենին արձակուրդի ընթացքում

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում՝ ՍՊԸ-ն ունի միայն տնօրեն և բանվորներ: Տնօրենի արձակուրդի ընթացքում պարտականությունների կատարման հարցը ինչպե՞ս պետք է կարգավորել, և եթե հնարավոր է նաև հրամանի ձև ուղարկեք: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի տրամադրում

Յուրա. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին՝ 1. դպրոցներում տնօրենն ու հաշվապահը կարո՞ղ են միաժամանակ գնալ արձակուրդ, 2. դպրոցի հավաքարարը քանի՞ օր իրավունք ունի արձակուրդ գնալու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը որոշել աշխատակցի արձակուրդի ժամանակահատվածը

Նառա. Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ հարցի հետ կապված: Առհասարակ ուսուցիչներին ամենամյա արձակուրդը տրամադրվել է հուլիսի 1-ից՝ 48 օրով։ Ինձ հետաքրքրում է՝ կա՞ արդյոք այդպիսի օրենք, որի հիման վրա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատակիցների մի մասին հունիսի 1-ից ուղարկի արձակուրդ՝ անկախ նրանից աշխատակիցը դա ուզում է, թե ոչ։ Շնորհակալություն: