Tag: տեղեկանք

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք

Նաիրա. Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, եթե դեռևս վեց ամիս առաջ հիմնական աշխատավայրի գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո աշխատողին ազատել է աշխատանքից՝ համաձայն ՀՀ ԱՕ 111-րդ հոդվածի: Եթե այո, ապա կա՞ անհրաժեշտություն մինչև տեղեկանքի տրամադրելը ընդունելու իրավական ակտ՝ աշխատողի կարգավիճակը համատեղությունից հիմնականի փոխելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատվում է հիմնական գործատուի մոտից

Armen. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ հիմնական գործատուից ազատվելու դեպքում պե՞տք է ներկայացնեմ տեղեկանք, որպեսզի նշվի համատեղությամբ աշխատանքը, և դա ինչ որ առավելություն ունի՞ ստաժի համար: Եվ 2013-ից և աշխատել և սովորել եմ առկա համակարգում, գործատուն, ինչպե՞ս պետք է նշի աշխատանքային գրքույկիս մեջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու նպաստի հաշվարկման ժամանակ

Հայկանուշ. Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ: Հիմնական աշխատավայրում գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն աշխատում եմ համատեղությամբ երկու այլ հիմնարկություններում: Շուտով նորից տրամադրվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Եթե կարող եք պատասխանեք. որտեղի՞ց է վճարվելու նպաստը, ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու: Եվ եթե հարկայինից տեղեկանքներ են ներկայացվելու հիմնական աշխատատեղ, ապա որտեղի՞ (հիմնական աշխատատեղը Երևանում է, իսկ մյուս երկուսը՝ ուր այս պահին աշխատում եմ այլ քաղաքում):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուի կողմից տրվող աշխատավարձի մասին տեղեկանք

Համլետ. Բարև ձեզ: Հարգելի՛ մասնագետներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Գործատուի կողմից տրվող աշխատավարձի մասին տեղեկանքում (մասնավորապես գանձապահի պարագայում) "զուտ աշխատավարձ" - ի մեջ արդյո՞ք մտնում է վնասակարության համար հավելավճարը: Կանխավ շնոհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել

204 Նաթելլա. Կազմակերպությունը հարկային հաշիվներ ստանում և դուրս է գրում էլեկտրոնային եղանակով: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղեկանքի տրամադրում

Բելլա. Կարո՞ղ է դպրոցի հաշվապահը կամ տնօրենը տալ տեղեկանք առձեռն` կանխիկ աշխատավարձի մասին, թե՞ դա կլինի խախտում, և նա պարտավո՞ր է տալ միայն կեղտոտ աշխատավարձի տեղեկանք: Շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում

Խաչատուր. Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում, ինչի մասին փաստում է հարկային տեսչությունից տրված տեղեկանքը, սակայն չգիտես ինչու մուծումների մասին 1995-ից մինչև 2005թ.-ը տեղեկատվություն չեն տրամադրում` պատճառաբանելով, որ տեղեկատվություն չունեն: Այժմ Ա/Ձ-ն անցնում է թոշակի, և տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է 1995թ.-ից մինչ թոշակի անցնելու օրը Ա/Ձ-ի կողմից մուծած կտրոնները: Հարց. Ա/Ձ-ի վկայականը, որը գրանցված է հարկային տարածքային մարմնում, արդյո՞ք չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքային ստաժը 1995թ-ից հաշվարկելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ չի ունեցել վարձու աշխատող

Հայկ. Ա/Ձ-ն, որը 2011թ. չի ունեցել աշխատող և չի վճարել աշխատավարձ, արդյո՞ք անհատական սոցի հաշվետվություն և տարեկան եկամուտների մասին տեղեկություն հանձնում է: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Anna. Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում և մատակարարարից ստանում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի հաշվարկի հետ տեղեկանքը պե՞տք է արդյոք ներկայացնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի չափը հաստատող տեղեկանք նախորդ աշխատանքի վայրից

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Ես աշխատում եմ պետական հիմնարկում 2011թ. դեկտեմբեր ամսից: Հիվանդության պատճառով բացակայել եմ 1 շաբաթ և ներկայացրել եմ բժշկից տեղեկանք բյուլետենի բացման համար: Հաշվապահը բյուլետենի աշխատավարձ հաշվարկելու համար պահանջում է նախորդ աշխատանքիս վայրից աշխատավարձիս չափը հաստատող տեղեկանք միջին աշխատավարձ հաշվարկելու համար: Հարց` ինչու՞ է անհրաժեշտ այդ տեղեկանքը, ի՞նչ կապ ունի այս կազմակերպությունը մյուսի հետ, և դրա բացակայության դեպքում ի՞նչ կարող է լինել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված տեղեկանք

Anna. Բարև ձեզ: Եթե ես մոռացել եմ նշել 3-րդ եռամսյակում ԱԱՀ տեղեկանքի մեջ և ԱԱՀ հաշվարկի մեջ իմ կողմից դուրս գրված հարկային հաշվի տվյալները (համարը, ամսաթիվը, գումարը) ես ինչպե՞ս ճշտում կարող եմ տալ, եթե նոր բլանկի ԱԱՀ տեղեկանքի ճշգրտման կետը հանված է: Եվ մինչև ամսի քանի՞սը ես իրավունք ունեմ 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկի ճշտում տալ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների տեղեկանքի վերաբերյալ

Sasun. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ԱԱՀ հաշվարկի և գնորդներին տված և մատակարարներից ստացված տեղեկանքում հարկային հաշիվները պետք է գրենք մատակարարմա՞ն ամսաթվով, թե՞ դուրսգրման ամսաթվով: Խնդրում եմ տալ իրավական ակտի հղումը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել ԱԱՀ տեղեկանք

Դավիթ Աատրյան. Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի տեղեկանք պե՞տք է արդյոք ներկայացնի, եթե մատակարարից ստացել է թղթային հարկային հաշիվ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ տեղեկանքի վերաբերյալ

Akva. Բարև: 1-ին և 2-րդ եռամսյակների` մատակարներից ստացված ու գնորդներին դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ ԱԱՀ տեղեկանքում ապրանքի գումարը և ԱԱՀ-ն ներկայացրել եմ դրամներով 1000-ով ներկայացնելու փոխարեն: Կամերալով ստուգման ժամանակ պարզվել է, որ նշված հաշիվների գումարները դարձել են միլիոններ, որը սխալ է, օրինակ ԱԱՀ 25 հազ. փոխարեն 25 մլն: Սա միայն վերաբերվել է 2-րդ եռամսյակին: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտում մտցնե՞մ նաև առաջին եռամսյակի տեղեկանքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Ani. Հարգելի հաշվապահներ, ապրիլի 9-ին էլ. ցանցից ստացել եմ էլեկտրոնային հաշիվ, որը ներկայացրել եմ ԱԱՀ 1-ին եռամսյակի տեղեկանքում և հաշվարկում, քանի որ այն վերաբերվում էր մարտ ամսվան, և ծառայությունը մատակարարվել է մարտի 31-ի օրով: Հիմա ինձ կամերալով ծանուցում է եկել, որ իմ տեղեկանքում 2-րդ եռամսյակի տեղեկանքում չեմ ներկայացրել ներքոհիշյալ հաշիվը: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտու՞մ մտցնեմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշում

Կամո. Հարգելի կոլեգաներ, ի՞նչ եք կարծում, ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշման (հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի ներկայացման կարգի մասին) 18-րդ կետի մասին: 18. Տեղեկանքներ չեն կարող ներկայացվել հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանների համար: Այսինքն, եթե 10.10.11 թ.բացվում է ստուգում, սեպտեմբերի համար տեղեկանքը դեր չեմ ներկայացրել, բայց ստուգման հանձնարարականում սեպտեմբերը ընդգրկված է որպես ստուգվող ժամանակաշրջան, ստացվում է, որ չեմ էլ կարող ներկայացնել: Աբսուրդ չէ՞ արդյոք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Պետրոս. Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս պետք է գրառում կատարել աշխատանքային գրքույկում, երբ աշխատողը համատեղությամբ աշխատանքի վայրից տեղեկանք է բերում աշխատանքի վերաբերյալ: Ուղղակի նոր էջից գրե՞լ` "Ընդունված է համատեղությամբ աշխատանքի որպես ...", իսկ աջ սյունակում նշե՞լ տեղեկանքը կամ մյուս կազմակերպության հրամանի համարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենք

Դավիթ Ասատրյան. Ժողովուրդ, բյուլետենի օրենքը փոխվել է 21.05.2011թ.-ից, մաքսիմալ 5*32500 սահմանը միայն Ա/Ձ-ների համար է, ՍՊԸ-ների համար սահման չկա, հետո ինչ-որ տեղեկանքի ձևեր են մշակվել, 6-րդ հոդվածում ոչ աշխատանքային օրերը կարծես թե աշխատանքային են համարվում, աբսուրդ... մի խոսքով կարդացեք... Թե չէ հարկայինից խեր չկա, լռում են, հետո սյուրպրիզ անում...