Tag: վերջնահաշվարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Կատալեա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ես 2017 թվականի փետրվարին ընդունվել եմ կազմակերպություն 5-օրյա աշխատանքային գրաֆիկով և հավելավճարներով ստանում եմ 150 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Աշխատանքային պայմանագիրս կնքվել է 6 ամսով և այլևս չեմ ցանկանում շարունակել: Այժմ ցանկանում եմ իմանալ, թե ինչքան կկազմի իմ չօգտագործված արձակուրդայինի մոտավոր գումարը վերջնահաշվարկի ժամանակ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի ազատման վերաբերյալ

Ջորջ. Հարգելի գործընկերներ, աշխատողը գնացել է արձակուրդ, իսկ արձակուրդի 2-րդ օրվանից հոսպիտալացվել և վիրահատվել է։ Արդյունքում՝ անաշխատունակության թերթիկի համաձայն՝ արձակուրդից ըստ նպատակի չօգտագործված 11 օրը տեղափոխվել է։ Անաշխատունակության թերթիկում նշված ժամկետի ավարտից հետո հրամանագրվել և հետ է կանչվել աշխատանքի։ Արձակուրդային 11 օրը տեղափոխվել է։ Հիմա, աշխատակիցը ցանկանում է օգտագործել իրեն հասանելիք տարեկան արձակուրդը՝ և՛ չօգտագործված, և՛ տեղափոխված արձակուրդը, այնուհետև ազատվել աշխատանքից արձակուրդի ավարտից անմիջապես հետո՝ հաջորդ օրվանից։ Ինչպե՞ս լուծել այս հարցը։ Ինչպե՞ս վերջնահաշվարկ կատարել։ Ինչպե՞ս ձևակերպել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու դիմումը։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատման հրամանի վերաբերյալ

Քրիստինե. Հարգելի հաշվապահներ, եթե հրամանում նշվում է, որ աշխատանքից ազատման օր է համարվում մայիսի 2֊ը, այդ օրը արդեն չի՞ հաշվարկվում վերջնահաշվարկի մեջ, այսինքն՝ արդեն աշխատանքային չէ՞։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը ընկերությունում աշխատում է 2012թ.-ից

Լուսինե. Բարև ձեզ, եթե աշխատակիցը ընկերությունում աշխատում է 2012թ.-ից, սակայն 2014թ.-ից մինչև 2019թ.-ի ապրիլի 24-ը գտնվել է ֆիզ. արձակուրդում, ինչպե՞ս է հաշվարկում վերջնահաշվարկը, այսինքն՝ արդյո՞ք ֆիզ. արձակուրդում գտնվելու շրջանի համար արձակուրդային օրեր են հաշվարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 15.02.16թ., պետք է ազատվեմ աշխատանքից 01.05.19թ.։ Աշխատում եմ շաբաթական 5 օր։ Կեղտոտ աշխատավարձս 105 684 դրամ է, մաքուրը՝ 78 000 դրամ։ Այս տարի արձակուրդս չեմ օգտագործել։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Ալինա. Բարև ձեզ: Ես, իմ ցանկությամբ, ցանկանում եմ ազատվել աշխատանքից, որի համար 1 ամիս առաջ տեղեկացրել եմ ղեկավարությանը: Նոր աշխատող գտնելուց հետո, իմ գործատուն ինձ տեղեկացրեց, որ ես այլևս կարող եմ չգալ աշխատանքի: Նույն օրը ես գրեցի, ազատման դիմում, սակայն չընդունեցին, ասացին, որ ուղարկեմ փոստային ծառայության միջոցով: Ես հաջորդ օրը ուղարկեցի: Սակայն մինչ այժմ ես տեղեկացած չեմ՝ ազատվել եմ արդյոք աշխատանքից, թե ոչ, ինչպես նաև՝ չի իրականացվել վերջնահաշվարկ: Գործատուն ինձ ոչ մի տեղեկություն չի հայտնում: Ես ինչպե՞ս կարող եմ այդ ամենը պարզել և արդյո՞ք ես խնդիրներ չեմ ունենա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի համար դրամական հատուցման վերաբերյալ

Արսեն. Ողջույն բոլորին։ Ունեմ ձեր օգնության կարիքը։ Ենթադրենք՝ ես աշխատում եմ x կազմակերպությունում գրանցված։ Աշխատում եմ շաբաթական 5 աշխատանքային օր։ Ունեմ ամենամյա արձակուրդի իրավունք՝ նվազագույնը 20 օր։ Եթե ես չեմ օգտվում իմ ամենամյա արձակուրդից, կա այսպիսի օրենք, որում ասվում է, որ «Օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան»: Այսինքն՝ վճարվում է ինչ-որ չափի գումար վերջնահաշվարկի ժամանակ։ Բայց եթե աշխատանքի տարին լրանալուց գործատուն առանց իրազեկելու ձևակերպում է ամենամյա արձակուրդ, դա թույլատրվու՞մ է և արդյո՞ք դա նորմալ է։ Կա՞ օրենքում այնպիսի կետ, երբ ես անպայման պետք է օգտվեմ ամենամյա արձակուրդից։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք ձեռնարկել այդ դեպքում։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արթուր. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատել եմ 4 տարի, 4 տարին էլ եղել եմ գրանցված աշխատող, աշխատել եմ ամեն օր, առանց հանգստյան օրերի՝ ամիսը 30 օր, առավոտյան ժամը 11:00 - 20:00, գնացել եմ ամեն տարի 7 օր արձակուրդ: Կասե՞ք, ինչպե՞ս կլինի վերջնահաշվարկս և որքա՞ն կկազմի: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մհեր. Բարև ձեզ: Եթե աշխատողը աշխատել է 16․06․2014թ.-ից մինչև 19․03․2019թ., և ստացել է 85 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 28 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Միշա. Բարև ձեզ։ Եթե աշխատողը աշխատել է 01․09․2018թ.-ից մինչև 01․03․2019թ., և ստացել է 78 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 20 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն վերջնահաշվարկ պետք է ստանա աշխատողը

Նաիրա. Աշխատողն ունի մոտ 6 տարվա տարբեր տարիների չօգտագործված արձակուրդ և մոտ 50 օր արձակուրդից հետ կանչված օրեր: Աշխատանքից ազատվելիս ինչքա՞ն վերջնահաշվարկ պետք է ստանա: Նշեմ նաև, որ գոյություն ունի Վճռաբեկ դատարանի որոշում, որ մինչև 2005թ. չօգտագործված արձակուրդի դիմաց վերջնահաշվարկ չպետք է վճարել: Ինչքանո՞վ է օրինական վճռաբեկ դատարանի որոշումը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Էլյա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես 4 տարի է գրանցված աշխատող եմ, և հիմա ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Աշխատում եմ 6-օրյա / 8 ժամյա գրաֆիկով, տարեկան ունեմ 10 օր արձակուրդ, գրանցված աշխատավարձս` 105 000: Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Աննա. Ես 2018թ․ մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը աշխատելու եմ ամսական 110 000 մաքուր աշխատավարձով: Ունեմ 12 օր չօգտագործված արձակուրդային օրեր: Կասե՞ք` ինչքան վերջնահաշվարկ պետք է ստանամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը ունի վերջնահաշվարկի իրավունք

Անահիտ. Բարև ձեզ: Գրանցված աշխատող եմ 1 տարի ու 8 ամիս արդեն, աշխատավարձը 70.000 (ֆիքսված), ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ, ինձ հետաքրքրում է` վերջնահաշվարկ պահանջելու իրավունք ունե՞մ, և որքա՞ն կկազմի այն: Արձակուրդից օգտվել եմ մեկ անգամ` 7 օրով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը

Սիրունիկ. Բարև ձեզ: Աշխատում եմ խանութում, ստանում եմ մեկ հերթափոխի համար 3 000 դրամ: Սակայն լինում են օրեր, երկու հերթափոխ եմ աշխատում: Աշխատավարձ չվճարելու պատճառով ազատվել եմ աշխատանքից: Ունեմ 1 ամիս 17 օրվա չվճարված աշխատավարձ: Աշխատել եմ հունիսից նոյեմբեր: Խնդրում եմ ասել - քանի՞ օրվա ընթացքում պետք է ստանամ իմ աշխատավարձը, ու վերջնահաշվարկ ինչպե՞ս են հաշվարկելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցին չի վճարվել վերջնահաշվարկ

Անահիտ Ս. Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է. Նախկին աշխատակցին, ով ՏԻՄ - ում աշխատել է 1999-2017թթ ընկած ժամանակահատվածում, ունեցել է չվճարված արձակուրդ 1999-2006թթ-ի համար: 2017թ-ին համայնքների խոշորացման հետևանքով ազատվել է աշխատանքից, և նրան հաշվարկվել և վճարվել է վերջնահաշվարկ 2003-2006թթ-ի համար, իսկ մինչև 2003թ-ը չի վճարվել, քանի որ չկա այդ ժամանակահատվածի համար կնքված պայմանագիր: Հիմա այս աշխատակիցը դիմել է դատարան և պահանջում է 1999-2003թթ ընկած ժամանակահատվածի համար չվճարված գումարը: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1. վերջնահաշվարկ հաշվարկելիս ո՞ր ժամանակահատվածի աշխատավարձն են ընդունում միջին ամսական աշխատավարձ՝ 1999-2003թթ-ին ստացած աշխատավարձը, թե ըստ աշխ. օրեսգրքի 195 հոդվածի նման պահանջ առաջանալուց ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: 2.Ճի՞շտ է արդյոք, որ վճարվել է 2003-2006թթ-ի համար` 60 օր տևողությամբ, քանի որ աշխատանքային օրենսգիրքը գրվել է 2005թ-ին և հետադարձ ուժ ունի ընդունումից երկու տարի առաջ ծագած հարաբերությունների վրա, այսինքն սկսած 2003թ-ից հետո պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Շող. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանամ` ես աշխատել եմ մարտի 26-սեպտեմբերի 13, ընդհանրապես 4 օրյա գրաֆիկով ժամը 9-ից մինչև 20.00, բայց եղել են ամիսներ, որ աշխատել եմ 5 օրով և վարձատրվել, վերջնահաշվարկով որքա՞ն գումար պետք է ստանամ: Սեպտեմբերի 1-13-ը աշխատել եմ 1,9,10,12 իսկ 3,4,5,7 բյուլետեն եմ ներկայացրել, կխնդրեմ ասեք` ի՞նչ կերպով է հաշվարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը իրավունք ունի վերջնահաշվարկ պահանջելու

Բարև ձեզ, գնացել եմ արձակուրդ, հաշվարկվել է արձակուրդային, որը ես ստացել եմ, հետո հետ կանչում է արվել, որի համար ստացել եմ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ պատասխանել` ես իրավունք ունե՞մ վերջնահաշվարկ պահանջելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Անահիտ. Հարցս վերաբերում է վերջնահաշվարկին։ Աշխատանքի եմ ընդունվել 01.03.18ից, աշխատելու եմ մինչև 05.10.18: Ստանում եմ 125 000 (կեղտոտ) աշխատավարձ, 90 000 (մաքուր), պարտադիր տրվող արձակուրդից օգտագործել եմ 7 օր։ Կցանկանայի տեղեկանալ` արդյո՞ք այս դեպքում կարվի վերջնահաշվարկ: Նշեմ նաև այն, որ աշխատանքից ազատվում եմ իմ դիմումի համաձայն։ Շաբաթական աշխատաժամը 42 ժամը չի գերազանցում։ Կանխավ շնորհակալություն: