
Արդյո՞ք պարապուրդի համար վճարված գումարը համարվում է վարչական ծախս
Էլինա․
Բարև բոլորին, խնդրում եմ ուղղորդել՝ արդյո՞ք արտադրության մեջ անմիջականորեն ներգրավված աշխատողի պարապուրդում գտնվելու ընթացքում վճարված գումարը կարող է համարվել վարչական, թե՞ մնում է անմիջականորեն ներգրավվածի ծախս։ Շահութահարկի հաշվարկի 1 Բաժնի ո՞ր տողում եմ արտացոլերու այդ ծախսը։ Կանխավ շնորհակալ եմ։

Ի՞նչ բնույթի ծախս է
Ալլա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ստացված միջնոդական ծառայության (զուտ միջնորդություն է գտնելու կոնկրետ ուղղվածություն ունեցող ապրանքների մատակարարներ, ոչ մարքեթինգային, ոչ խորհրդատվական) գծով ծախսը ինքնարժեքի մեջ է մտնում, թե՞ համարվում է վարչական ծախս: Կանխավ շնորհակալություն։

Վերանորոգման ծախսերի ֆինանսավորում
Անուշ.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը հանրային հատվածի կազմակերպություն է։ Պետք է կատարվի շենքի կոսմետիկ վերանորոգում և մեծ գումարի չափով։ Հարցս հետևյալն է՝ վերանորոգման ծախսերի ֆինանսավորումը կարո՞ղ ենք կատարել վարչական բյուջեից, թե՞ պետք է կատարել պարտադիր ֆոնդային բյուջեից։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Ամսվա վերջ կազմակերպության ստացել է լույսի հաշիվ 500 000 դրամի, որի 80% ուղղվել է արտադրանքի ինքնարժեքին, 10% վարչական, մնացածը իրացման։ Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տրվի:

Թույլատրվու՞մ է արդյոք թղթակցությունը
Armine.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին`
Կարելի՞ է արդյոք վարչական բնույթի ծախսերը ( կտ 713, 714...) փակել անավարտ արտադության հետ` դտ 214.., հաշվի առնելով այն, որ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, և այլ գործունեության տեսակ չունի, իրացում ևս չունի: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը չի ստացել հարկային հաշիվ
Ն.
Հարգելիներս, Սփյուռից ստացել եմ 22.02.2011 և 14.04.2011 վճարման հաշիվ և հավելված, որոնց մեջ նշված է գումար ներառյալ ԱԱՀ: Տնօրենն իր անունով կանխիկ փոխանցել է 17.08.2011: Սփյուռը մեզ չի տվել հարկային հաշիվ: Կարո՞ղ եմ այդ գումարը որպես վարչական ծախս համարել, առանձնացնել 226 հաշիվը և ԱԱՀ հաշվարկում ներկայացնել այս եռամսյակում այդ գնումը, քանի որ վերոնշյալ վճարման հաշիվներն ու հավելվածը ինձ մոտ հայտնվել են հենց վերջերս:

Սոցիալական վճարների վերաբերյալ
Անի.
Հարգելի հաշվապահներ, գործատուի սոց. վճարը մտնու՞մ է արդյոք ինքնարժեքի մեջ, և ինչպե՞ս է ձևակերպումը` աշխատողի սոցի և գործատուի սոց-ի: Եվ մյուս հարցը` ո՞ր աշխատողի սոց.-ն է համարվում վարչական ծախս:

Վարչական ծախսեր
Մարինե.
Ասացեք խնդրեմ, ո՞ր ծախսերն են համարվում վարչական ծախսեր:
Վերջին մեկնաբանություններ