Tag: պրակտիկա

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պրակտիկանտի ընդունում աշխատանքի

Արամ․

Բարև Ձեզ: ՀՀ-ում գրանցված անհատ ձեռներեցը կարո՞ղ է փորձնակ/պրակտիկանտ ընդունել: Եթե այո, կարո՞ղ է պրակտիկանտը կամավոր կարգով աշխատել, այսինքն առանց աշխատավարձի, և ի՞նչ պայմաններ պետք է ապահովի ԱՁ-ն պրակտիկանտի համար: Նաև կարո՞ղ է ԱՁ-ն փորձնակին պրակտիկայի վերջում ինքնուրույն սերտիֆիկատ ստեղծել և տալ, թե՞ վալիդ, այլ ինստիտուտների կողմիղ ճանաչվող սերտիֆիկատ ստեղծելու համար ինչ-որ պաշտոնական մեխանիզմներ կան: Շնորհակալություն:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսումնական պրակտիկայի ձևակերպում

Iskan.

Բարև Ձեզ։ Գեղեղկության սրահ աշխատացնող ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյի տակ, ցանկանում է ուսումնական պրակտիկա անցկացնել 9-րդ դասարանը ավարտած աշակերտի համար։ Ինչպե՞ս պետք է այդ ամենը ձևակերպել, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և արդյո՞ք պետք է հարկայինով դա ձևակերպել։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ներկայացվում է գրանցման հայտ

Անգել․

Բարև բոլորին։ Կազմակերպությունը մասնագիտական ուսուցում կազմակերպելու դեպքում արդյո՞ք պետք է գրանցման հայտ ներկայացնի պրակտիկանտների համար։ ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի հոդված 201,1-ի համաձայն պետք է վարձատրի, բայց գրանցելու մասին նշված չէ, խնդրում եմ ասել՝ գրանցման հայտ ներկայացվու՞մ է, թե՞ ոչ, և որ հոդվածի համաձայն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական անհատական պրակտիկ դասընթաց

Լիաննա. Բարև Ձեզ։ Փնտրում եմ գլխավոր հաշվապահ, ում մոտ կկարողանամ անցել հաշվապահական անհատական պրակտիկ դասընթաց։ Նշեմ, որ աշխատում եմ հաշվապահության ոլորտում արդեն 2 տարի, որից 8 ամիսը կադրային ոլորտում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական գրասենյակ բացելու համար

Լիլի. Բարև ձեզ: Մարզում ցանկանում եմ բացել հաշվապահական գրասենյակ, այժմ ցանկանում եմ վերապատրաստում կամ պրակտիկա անցնել` 1 ամսյա, նաև վերցնել ամենամսյա սպասարկում, որպեսզի հարցերի դեպքում աջակցություն ստանամ, եթե առաջարկներ ունեք` կարող եք գրել կամ կոնտակտ թողնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարելի է հրամանով ուսանողներին նշանակել ղեկավարներ

Ani. Բարև Ձեզ: Եթե ընկերություն ուսանողների են ուղարկել պրակտիկայի համար, այդ դեպքում՝ ինչպե՞ս կարելի է հրամանով այդ ուսանողներին նշանակել ղեկավարներ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսանողները պրակտիկա են անցնում ատամնաբուժարանում

Gohar. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր պետք է ձևակերպել, երբ ատամնաբուժարանում պրակտիկա են անցնում ուսանողները: Պրակտիկան չի վարձատրվում: Կանխավ շնորհակալություն: