Tag: պլաստիկ քարտ

Փոխանցում ԱՁ հաշվեհամարին

Տիգրան.

Աշխատանքի առաջարկ եմ ստացել ՌԴ-ից։ Ցանկանում եմ ԱՁ բացել, բայց փոխանցումը ՌԴ-ից իմ ԱՁ հաշվեհամարին խնդիր է։ Գործը ՏՏ ոլորտում է։ Ո՞վ փորձ ունի, կարո՞ղ եմ արդյոք քարտիս (անհատական) փոխանցված գումարը ներկայացնել հաշվետության մեջ։ Շնորհակալություն։

ԱՁ հաշվի քարտով գնումների կատարում

Անի․

Ողջույն։ Արդյո՞ք ԱՁ-ի հաշվի քարտով գնումներ կատարելիս, հետագայում որպես ծախս ձևակերպելու հնարավորություն ունենալու համար, պարտադիր է նշել, որ ԱՁ-ի համար է կամ օնլայն քարտի անունն լրացնելիս նշել ԱՁ:

Իմ հասկանալով՝ պարտադիր չէ: ԱՁ-ն համարվում է Ֆիզ. անձ և իր գույքով է պատասխանատու: Բացի այդ, բիզնես հաշիվ ունենալն օրենքով պարտադիր չէ, զուտ ցանկալի է հարկային գործերն հեշտացնելու համար: Այս տրամաբանությամբ, ստացվում է՝ նույնիսկ անձնական հաշվից բիզնեսի ծախս անելն ընդունելի պետք է լինի: Իսկ բիզնես հաշվից ծախսն, նույնիսկ առանց ԱՁ նշելու, ինքնին ենթադրում է բիզնեսի ծախս:

Վճարում ԱՁ քարտից

Էրիկ․

Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք։ ԱՁ ունեմ, կայք է ինֆորմատիվ, սերվերի վճար եմ կատարում գերմանական ընկերությունում ԱՁ քարտից։ Դրա համար ի՞նչ փաստաթուղթ է պետք ստեղծել, որպեսզի արտացոլվի կատարած ծախսերի մեջ հարկայինում։

Վճարումը կատարվել է քարտով

Սյուզաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ հասկանալ՝ կա՞ արդյոք խախտում, թե՞ ոչ։ Ֆիզ․ անձին տրամադրել ենք ՀԴՄ կտրոն (ոչ անկանխիկ), իսկ նա վճարումը կատարել է քարտով, և ոչ թե առձեռն։ Արդյո՞ք կարող ենք վճարումն ընդունել՝ հիմք ընդունելով նրան տրամադրված կտրոնը, թե՞ սխալ կլինի։

Աշխատավարձի փոխանցում քարտին

Վահագն․

Ամսական աշխատավարձի անկանխիկ վճարման համար, աշխատողը պե՞տք է պարտադիր ունենա բանկի կողմից տրամադրված աշխատավարձի քարտ, թե՞ կարող եմ աշխատավարձը փոխանցել նրան պատկանող ցանկացած բանկային քարտի։

Վճարումներ կանխիկ և քարտից քարտ

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հասկանամ․

1․ Եթե վճարումներն քարտից քարտ է լինում, ՀԴՄ կտրոն տրամադրեմ, հերիք է, չէ՞

2․ Եթե ես ունեմ հյուրատուն, և ինձ կանխիկ են վճարում, իսկ ես հաշիվ եմ գրում, արդյո՞ք ճիշտ եմ աշխատում

Ինչպե՞ս ձևակերպել ծախսերը

Մարգարիտա․

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Կազմակերպության բանկային քարտով գնումներ ենք կատարել տարբեր վաճառքի կետերից: Խնդրում եմ պատասխանեք՝ ինչպե՞ս ձևակերպենք ծախսերը, և շահութահարկի հաշվարկում կարո՞ղ եմ նվազեցնել որպես ծախս:

Տնօրենի կողմից կատարված ծախսեր

Արմինե.

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը ՏՏ ոլորտ է, ՍՊԸ: Տնօրենը, որը միակ հիմնադիրն է, քարտային հաշվից գումարներ է ծախսում: Այդ գործարքներն ինչպե՞ս պետք է ձևակերպել:

ԱՁ-ն ծրագրավորող է

Արուս.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձն աշխատում է որպես ծրագրավորող և ուզում է ԱՁ բացել` դրսի կազմակերպությանն ազատ ժամանակ «ծրագրային ապահովման մշակում» ծառայություն մատուցելու նպատակով, հարկվելու է շրջանառության հարկով: Հիմա աշխատավարձը ստանում է դրամային քարտով, ԱՁ-ի ժամանակ ստանալու է արտարժույթով, արդյոք՝
– պե՞տք է նոր արտարժութային քարտ բացի, թե նույն աշխատավարձի քարտը օգտագործի, միևնույն է հետո արտարժույթը փոխելու է դրամի,
– եռամսյակային հաշվետվություն ներկայացնելիս եկամուտը հաշվարկելիս հաշվի՞ է առնում քարտին գումարի ստացման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը հրապարակած միջին փոխարժեքը,
– որպես հիմնավորում գումարի ամեն ամիս ստացման, թե՞ եռամսյակը մեկ դուրս է գրում հաշիվ վավերագիր, քանի որ դրսի կազմակերպությունն ուղղակի քարտին է նստացնելու գումարը,
– եթե գումարը ստացվել է ամսի 1-ին, հաշիվ վավերագիրը գրվել է ամսի 27-ին, պետք է հաշվի առնել ամսի 1-ի գումարի ստացման օրվա փոխարժե՞քը, ոչ թե դուրս գրման օրվա փոխարժեքը, նկատի ունենալով, որ եկամուտը ի սկզբանե հաշվարկվել է քարտին գումարի ստացման օրվա փոխարժեքով,
– առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ, ծրագրային ապահովման մշակում կարո՞ղ է իրականացնել և հարկայինում պե՞տք է ներկայացնի եկամտային հարկ և սոց. վճար ընդհանուր հիմունքներով և ավելի բարձր տոկոսներով:
Խնդրում եմ ձեր մասնագիտական կարծիքը:

Տալ դրոշմանիշային վճարի հաշվապահական ձևակերպումը

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակցի փոխարեն դրոշմանիշային վճարը վճարում է գործատու՞ն, եթե 68 000-ից ցածր է լինում աշխատավարձը: Ինչպիսի՞ ձևակերպում տալ դրոշմանիշային վճարին՝ աշխատավարձը հաշվելիս: Աշխատում եմ ՀԾ ծրագրով:
Հարց 2: Ինչպե՞ս ձևակերպել անկանխիկ վճարումը, որն արվել է կազմակերպության քարտով:
Շնորհակալ եմ:

ՀՎՀՀ-ի առկայութուն ՀԴՄ կտրոնի վրա

Էլինա.

Հաշվապահներ ջան, հարցս ՀՕ 386 հոդվածին է վերաբերվում. 2) Կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող` հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն: Հարց՝ կազմակերպությունը գնում է խանութից կատարել առձեռն, վճարել քարտով, ստացել ՀԴՄ կտրոն։ Արդյո՞ք անհրաժեշտ է նշել ՀԴՄ կտրոնի վրա ՀՎՀՀ ծախս ճանաչելու համար։ Թեժ գծում միանշանակ ասացին, որ պետք է նշվի, բայց ես համաձայն չեմ։ Ուզում եմ լսել ձեր կարծիքները: Կանխավ շնորհակալ եմ:

Տնօրենը ընկերությանը պատկանող բանկային քարտով ծախսեր է կատարել

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ տնօրենը ընկերությանը պատկանող բանկային քարտով ներկայացուցչական ծախսեր է կատարել, օրինակ՝ վճարել է ռեստորանում, ինչպե՞ս պետք է ձևակերպել: Եվ ծախս ճանաչելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել: Աշխատում է շրջհարկի դաշտում: Շնորհակալություն:

Ինչպե՞ս պետք է ձևակերպել տնօրենի կատարած ծախսերը

Hayk.

Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից:
Նախապես շնորհակալություն:

Հնարավո՞ր է աշխատավարձը փոխանցել այլ աշխատակցի քարտին

Աստղիկ.

Բարև Ձեզ: Հարց հաշվապահին.
Դպրոցի բոլոր աշխատակիցները աշխատավարձը ստանում են քարտով, հնարավո՞ր է արդյոք նոր աշխատակցի աշխատավարձը փոխանցվի այլ աշխատակցի քարտին, ըստ տնօրենի հրամանի, քանի որ նոր աշխատակիցը սննակ է, բայց գործը ավարտված չէ:

Ինչպե՞ս օգտագործել բիզնես քարտը

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք. բիզնեսի քարտից ինչպե՞ս օգտագործեմ անձնական՝ միայն աշխատավարձ վճարելո՞վ: Կարո՞ղ եմ շահույթ ցույց տալ և շահութահարկ վճարել, և քանի՞ տոկոսն է շահույթից: Իսկ առհաշիվը ինչպե՞ս է ձևակերպվում: Խնդրում եմ մանրամասն գրեք: Շատ շնորհակալ եմ

Աշխատանք վնասակար պայմաններում

Մարիամ.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք.
1. Ինձ հետաքրքրում է, այժմ է՞լ են պլաստիկ քարտերով վճարումների դեպքում տրվում ՀԴՄ-ի կտրոններ, թե այդ կարգը չի գործում:

2. Եթե աշխատողը աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում, ապա հավելյալ արձակուրդի և աշխատավարձի ի՞նչ նորմեր կան: