Tag: Պասկալ

Պասկալի գումարող մեքենան

Ֆրանսիացի Բլեզ Պասկալը սկսեց գումարող մեքենայի`”Պասկալինայի” ստեղծումը 1642 թ-ին 19 տարեկան հասակում` տեսնելով, թե ինչպես է աշխատում իր հայրը, ով հարկեր հավաքող էր և հաճախ ստիպված էր երկար ու ձանձրալի հաշվարկներ կատարել:

Պասկալի մեքենան իրենից ներկայացնում էր մեխանիկական մի սարք արկղիկի տեսքով, որի մեջ տեղադրված էին միմյանց հետ կապված բազմաթիվ ատամնանիվներ: Գումարվող թվերը ներմուծվում էին մեքենայի մեջ անվակների համապատասխան պտույտի օգնությամբ: Այդ անվակներից յուրաքանչյուրը բաղկացած էր մասերից, որոնց նշանակված էին 0-ից 9 թվերը: Որևէ թվի ներմուծման դեպքում անվակները պտտեցվում էին մինչև համապատասխան թվանշանը: Կատարելով լրիվ պտույտ` 9 թվանշանը գերազանցող ավելցուկը անվակը տեղափոխում էր հաջորդ կարգ` պտտեցնելով հարևան անվակը 1 պտույտ:

“Պասկալինայի” առաջին տարբերակները ունեին հինգ ատամնանիվ, հետագայում դրանց թիվը հասավ վեցի և ութի, ինչը թույլ էր տալիս Կարդալ ավելին “Պասկալի գումարող մեքենան”

Լեյբնիցի հաշվիչ սարքը

Լեյբնից

Շարունակելով հաշվիչ սարքերի և դրանց ստեղծողների մասին թեման` անդրադառնանք գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցին, ով 1673 թ – ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան:

Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել մի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները (“Քանի որ դա վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց, Կարդալ ավելին “Լեյբնիցի հաշվիչ սարքը”