
ՍՊԸ լուծարում
Էդգար.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ օգնել ՍՊԸ-ի լուծարման հարցում: Վարձակալությամբ աշխատացնում էի խանութ: ՍՊԸ-ն գրանցված է 2010 թ. սեպտեմբերից, խանութն աշխատել է նոյեմբերից: Շուրջ մեկ ամիս է այլևս ՍՊԸ-ն գործունեություն չի իրականացնում, սակայն որևէ փաստաթղթով դա հիմնավորված չէ: Ասացեք խնդրեմ, արդյո՞ք պարտադիր է վարձակալության պայմանագիրը չեղյալ համարել նոտարով, թե՞ հնարավոր է զուտ դիմել կադաստրին և զերծ մնալ նոտարական ծախսից: Արդյո՞ք խորհուրդ կտայիք դիմել հարկային մարմնին` գործունեություն չծավալելու վերաբերյալ` լրացուցիչ հարկերից խուսափելու համար (այժմ ամսական անիմաստ ավելանում են հարկային պարտավորությունները` տարածքի վարձակալության եկամտահարկի և սոցվճարների պատճառով): Եվ ընդհանրապես, քայլերի ի՞նչ հերթականություն կառաջարկեիք լուծարման համար (ռեգիստր, կադաստր, հարկային և այլն):
Շնորհակալություն

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդը
Մուշեղ.
Պայմանագրային աշխատողի համար ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդը, եթե պայմանագիրը 1 տարով է կնքված:

Վերջնահաշվարկի կատարում
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` պայմանագրային աշխատողին վերջնահաշվարկ տրվու՞մ է արդյոք պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:

Աշխատանքային պայմանագիր կնքելիս
Գառնիկ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասացեք, թե աշխատանքային պայմանագիր կնքելիս այս տարվա դրությամբ պայմանագրի համարը զրոյացվու՞մ է (օրինակ` 1), թե՞ շարունակվում է հերթական համարով:
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատանքի տեսչություն ներկայացվող հաշվետվություն
Anushik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Աշխատողների թվի, աշխատավարձի չափի, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին աշխատանքի պետ. տեսչություն ներկայացվող հաշվետվության մեջ պե՞տք է ներառել քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին:

Աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան
Զառա.
Բարև ձեզ: Գիտեմ, որ պարտադիր չէ վարել աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Ի՞նչ իրավական ակտով, որոշմամբ է այն կարգավորվում:

Ոչ նյութական ակտիվի ձեռքբերում
Մարինա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն որևէ կերպ ձևակերպել իր անվամբ /ոչ ԱՁ-ով/ ինտերնետ կայքի դոմենի ձեռքբերման ծախսը, կնքվու՞մ է վարձակալության պայմանագիր, թե՞ ի սկզբանե պետք էր ձեռք բերել ԱՁ-ով: Նախապես շնորհակալ եմ:

Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված
Կարեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապվածˋ աշխատողների պայմանագրերը փոխվելու՞ են, թե՞ ոչ: Կարելի է համաձայնագրով փոփոխված կետերը փոխել:

Պայմանագրի ձև
Նելլի Մանուկյան.
Խնդրում եմ ինձ ուղարկել առք ու վաճառքի պայմանագրի որևէ օրինակ:

Պայմանագրի կնքում
Կառա.
Բարև Ձեզ:
Ո՞ր գործարքների դեպքում են պարտադիր կնքում պայմանագրեր, կա՞ ինչ որ դրամային ցենզ: Օրինակ, մեզ համար ծառայություն են մատուցել 7000 դրամի չափով: Պե՞տք է արդյոք կնքենք պայմանագիր, թե՞ միայն վճարենք հաշվի հիման վրա:
Շնորհակալություն:

Առաջանու՞մ է արդյոք եկամտահարկ
Վիկա.
Խնդրում եմ օգնել մի հարցում, եթե հասարակական կազմակերպության աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում` մեկնելով գործուղում, նա վճարել է իր ճանապարհածախսը վարորդին ստացականով 40000դր, ո՞նց պետք է ձևակերպվի այդ ծախսը: Առաջանում է արդյոք եկամտահարկ:
Շնորհակալություն:

Ավտոմեքենայի վաճառք
Անի.
Ավտոմեքենան վաճառել եմ փոխառության պայմանագիր կազմելով, վեց ամիս ժամկետով, նաև տրամադրել եմ գնորդին լիազորագիր վեց ամսով: Ինձ կարո՞ղ եք ասել, եթե իմ գումարը չվճարեն վեց ամսում, ապա ես ինչպե՞ս վարվեմ:

Պայմանագիր Ա/Ձ հետ
Gayane.
Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, կազմակերպությունը կնքել է պայմանագիր Ա/Ձ -ի հետ 3 ամիս ժամանակով, պայմանագրում նշված է, որ գումարը պետք է վճարվի ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց հետո, ես ինչպե՞ս եմ վճարումˋ միանվագ, թե ամեն ամսվա համար, նախապես շնորհակալ եմ:

Տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր
Արմեն.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ մեր կազմակերպությունը կնքել է տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր, համաձայն որի ֆիզ. անձը պարբերաբար անձամբ իր տրանպորտային միջոցով մեր կազմակերպության համար կատարում է վառելիքի փոխադրում, որի համար մենք նրան տալիս ենք վառելիք, յուղ և որոշակի գումար որպես վարձավճար և այդ վարձավճարից պահում ենք միայն եկամտահարկ: Ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ: Արդյո՞ք մենք պետք է նրա հետ կնքեինք քաղաքացիաիրավական պայմանագիր և հաշվարկեինք նաև սոց. վճար:

Վարձակալություն
Սոֆա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Հարսանյաց սրահը (ՍՊԸ) ֆիզ. անձից վերցնում է վարձակալությամբ հարսանյաց զգեստներ և տալիս վարձով: Ի՞նչ պայմանգրեր պետք է կնքել ֆիզ. անձանց հետ: Եթե կան օրինակներ, խնդրում եմ ուղարկեք: Կանխավ շնորհակալություն:

Իրավական ակտի ձև
Իրինա.
Խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքային օրենսգրքի մեջ տեղ գտած, աշխատանքային պայմանագրին կից ներկայացվող իրավական ակտի ձևը:

Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի
Սիլվա.
Հարգելի հաշվապահներ, պատասխանեք, խնդրեմ, այս հարցիս: Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի: Բնականաբար նա պետք է աշխատի օրվա երկրորդ կեսից՝ 19-22-ը` 3 ժամ, քանի որ առավոտյան հաճախում է դասի, իսկ շաբաթ և կիրակի՝ 8 ժամյա աշխատանքային ռեժիմով: Կպահպանվի նաև 2-օրյա հանգիստ: Արդյո՞ք նա պետք է տեղեկանք բերի ԲՈՒՀ-ից և ի՞նչ ձևակերպումով: Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետˋ համատեղությա՞մբ, պե՞տք է արդյոք պայմանագրի մեջ նշել ժամերը: Տվյալ դեպքի համար ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը՝ ժամավարձային, գործավարձային, թե՞ դրույքաչափով: Մի խոսքովˋ այն ամենը, ինչ վերաբերում է այս խնդրին: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:

Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված
Diana.
Հարգելի հաշվապահներ և իրավաբաններ, խնդրում եմ օգնեք քաղ.իրավ պայմանագրի հետ կապված հետևյալ հարցերում.
1. Ի՞նչ ժամանակով է կարելի կնքել քաղ.իրավ պայմանագիրը, եթե պայմանագրում նշված չէ գինը (գործարքային է)
2. Կարելի է արդյոք պայմանագիրը կազմել հետևյալ սկզբունքով. պայմանագիրը գործում է 2/երկու/ ամիս ժամկետով, իսկ վճարումը իրականացվում է հանձնման-ընդունման ակտը ստորագրելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատանքային պայմանագիր
Միքայել.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ուղարկել փոփոխված աշխատանքային պայմանագիր, որը համապատասխանում է արդեն փոփոխված ՀՀ Աշխատանքային Օրենսգրքին:

Աշխատանքի ընդունում
Անի.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. ես ընդունել եմ աշխատողին աշխատանքի առանց պայմանագրի, միայն հրամանով, ու նշել եմ "ընդունել աշխատանքի մեկ ամիս ժամկետով", ամիսը լրացել է, և նա դեռ աշխատում է, ստացվում է` նա դարձել է անորոշ ժամկետով աշխատող, բայց քանի որ պայմանագիր չունի, ես ուզում եմ կնքել նրա հետ պայմանագիր ու նոր հրաման տալ, օգնեք խնդրում եմ, ինչպե՞ս ձևակերպեմ հրամանի ընդունման մասը:
Վերջին մեկնաբանություններ