Tag: պայմանագիր

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կնքել է բեռի փոխադրման քաղաքացիաիրավական պայմանագիր

Ariana. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Եթե ֆիզ. անձի հետ (ՀՀ քաղաքացի) կազմակերպությունը կնքել է բեռի փոխադրման քաղաքացիաիրավական պայմանագիր միայն երկու օրով, դրա համար է՞լ է գործատուն սոց, եկամտահարկ վճարելու և դրանք հաշվետվություններով ցույց տալու: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմագիր

Ariana. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Մեր ընկերության և ֆիզիկական անձի միջև կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմագիր: "ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ" ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ Ր Ա Մ Ա Ն-ի 23 կետի համաձայն 3 տոկոսը վճարում է քաղաքացին: Եթե նա հրաժարվում է այն վճարելուց, ինչպե՞ս վարվել այս դեպքում: Հնարավո՞ր է որդյոք պայմանագում ներառել կետ, ըստ որի դա կվճարի գործատուն: Արդյո՞ք սա խնդիրներ չի առաջացնի: Սույն հրամանի երկրորդ հավելվածը "Վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին" պե՞տք է արդյոք լրացնել, եթե կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ արձակուրդի օր է հասնում աշխատակցին

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել, թե քանի արձակուրդի օր է հասնում աշխատակցին, եթե նա աշխատել է ընդամենը մեկ ամիս: Կոլեկտիվ պայմանագրով նա էլ պիտի գնա պարտադիր արձակուրդ, աշխատանքը 5 օրյա է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ ամսվա համար պետք է վճարվի սոց. վճար

Աննա. Կարո՞ղ եք կողմնորոշել, եթե աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է 2011թ-ի փետրվարի 28-ից մինչև մարտի 31-ը, իսկ հրամանը տրվել է ապրիլի 1-ին, ապա քանի՞ ամսվա համար պետք է վճարվի գործատուի կողմից տրվող սոց վճարը: Նաև անհատական հաշվետվության մեջ ժամկետը ինչպե՞ս պետք է նշվի - փետրվարի 28-ից մարտի 31, թե՞ ապրիլի 1: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել

E. Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է պայմանագիր (բայց չգիտեմ` քաղաքացիաիրավական, թե ոչ) բեռները մաքսային պահեստից մինչև կազմակերպության նշված հասցե տեղափոխելու համար: Ֆիզ. անձին վճարվել է 200 000 դրամ: Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել, եթե օրենքի 20-րդ հոդվածը ասում է, որ հարկային գործակալը հարկի պահում չի կատարում, եթե վճարվող եկամուտը ձեռնարկատիրական գործունեության արդյունք է (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում) և կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր: Մեր պարագայում ծառայության մատուցում է: Իսկ եթե կնքվել է պայմանագիր, ու ֆիզ. անձը բեռը տեղափոխել է Վրաստանից Հայաստան, հարկի պահումը ինչպե՞ս է կատարվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխային աշխատանք

Նունե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. հերթափոխային աշխատանքով աշխատանքի ընդունելիս հրամանում կամ աշխատանքային պայմանագրում աշխատավարձն ինչպե՞ս է նշվում։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տարածքի վարձակալության պայմանագիր

Syuzi. Ֆիզիկական անձի հետ տարածքի (որպես պահեստ օգտագործելու նպատակով) վարձակալության պայմանագիր եմ պատրաստվում կնքել: Վարձակալության չափը ինչ որ կապ ունի՞ կադաստրային արժեքի հետ: Նվազագույն չափ կա՞ սահմանված:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում

Սոնա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարող է ՍՊԸ տնօրենը քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել աշխատանքի համար հենց իր հետ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցում

Anna. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե կարող եք, ինձ ուղարկեք աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման օրինակ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

Rip. Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը Ուկրաինայից ձեռք է բերել տեխնիկա, որի սեփականության իրավունքը մեզ է փոխանցվել Ուկրաինայում, վաճառող կազմակերպությունն այդ տեխնիկան տեղափոխել է Փոթի, իսկ այնտեղից էլ մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել վրացական փոխադրող կազմակերպության հետ նշված տեխնիկան մինչև Հայաստան փոխադրելու համար, և Վրաստանում էլ վճարվել է գումարը: Հարցս հետևյալն է, արդյո՞ք այս (երկրորդ) գործարքը համարվում է ԱՏԳ, վրացական կազմակերպության համար մենք պե՞տք է վճարենք ոչ ռեզիդենտի շահութահարկ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ին՞չ պայմանագիր է անհրաժեշտ

Toma. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. հաց արտադրող ՍՊԸ-ին ին՞չ պայմանագիր է պետք խանութների հետ, որպեսզի կանխենք մեր մատակարարներին արանց հ/ա բռնելը, քանի որ հնարավոր չի նախապես իմանալ տվյալ օրվա պատվերը և հետ վերադարձը, ուստի հ/ա գրելը անհնար է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը լուծում է պայմանագիրը աշխատակցի հետ

Gayane. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. եթե կենսաթոշակային տարիքր լրանալու կապակցությամբ կազմակերպությունը լուծում է պայմանագիրը աշխատակցի հետ, պե՞տք է նրան վճարվի արդյոք վերջնահաշվարկ և քանի՞ օրվա համար, եթե աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 01.03.2004թ-ին և վերջին անգամ արձակուրդ է գնացել 01.06.2011թ-ին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի կնքում

Անահիտ. Հարգելի կոլլեգաներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ հայտնում եմ շնորհակալություն: Նոր ԱՕ-ի համաձայն անհրաժե՞շտ է արդյոք կնքել աշխ. պայմանագիր և միաժամանակ նշել ընդունման մասին իրավական ակտում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս

Սյուզի. Խնդրում եմ օգնեք այս հարցում: Քաղաքացիաիրավական պայմանգրով ծառայություններ մատուցող աշխատողներին վճարվելիք գումարից, գիտեմ, որ 3%սոց. չի պահվում, իսկ գործատուի սոց. վճար հաշվարկվու՞մ է, և հաշվետվություններ ներկայացվում են հարկային տեսչություն և սոց. հիմնադրամ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

2 ՍՊԸ կնքել են տարածքի վարձակալության պայմանագիր

Մկրտիչ. Հարգելի կոլեգաներ, ունեմ հետևյալ հարց` 2 ՍՊԸ կնքել են տարածքի (անշարժ գույքի) վարձակալության պայմանագիր, որը վավերացվել է նոտարի մոտ և գրանցվել կադաստրում մեկ տարի ժամկետով: Հարկայինի տեսուչի այցի ժամանակ նա ասաց, որ այժմ ինչ որ փոփոխություն է եղել, և երկու ՍՊԸ իրար հետ կարող են պայմանագիր կնքել առանց նոտարի: Հիմա այդ պայմանագրի ժամկետը ավարտվել է, կարո՞ղ ենք արդյոք այն երկարացնել առանց նոտարի և կադաստրի մարմինների: Կամ հիմնվել քաղաքացիական օրենսգրքի 624 հոդվածի հիման վրա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գրել է ազատման դիմում

Մարինե. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Եթե աշխատողի ազատման դիմում գրում է, որպեսզի լուծվի իր պայմանագիրը հաջորդ ամսվա 1-ից, արդյո՞ք այդ օրը համարվում է իրեն համար աշխատանքային: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փաստաթղթերի կազմում

Lili. Բարև Ձեզ, ես նոր եմ սկսում աշխատել որպես գործավարուհի նոր բացվող ՍՊԸ-ում: Կուզենայի մի քանի բաներ ճշտել, որ միանգամից ճիշտ աշխատեմ: Կան հիմնադիրներ 75 և 25 տոկոս բաժնեմասերով: Արձանագրությունով նշանակել եմ տնօրեն: Տնօրենին հրաման կամ աշխատանքային պայմանագիր չեմ տվել ու սկսել եմ աշխատողներին ընդունել տնօրենի հետ պայմանագրեր կնքելով: Բերել են դիմում, դիմումի հիման վրա տվել եմ հրաման ընդունման մասին, հետո պայմանագիր: Չգիտեմ, արդյո՞ք ճիշտ եմ դրանք արել: Իսկ հետո պե՞տք է հրամաններ տամ, որ օրինակ պահելու եմ հրամանագիրք մուտքի, ելքի մատյաններ, արձակուրդային գրքույկ և ստուգման գրքույկ: էլի ինչ որ մատյան կա՞, որ պետք է պահեմ: Անչափ շնորհակալ եմ կանխավ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայության մատուցման պայմանագիր

Գայանե. Խնդրում եմ օգնեք ինձ գտնել հետևյալ հարցի պատասխանը: Արդյո՞ք ՍՊԸ-ն իրավունք ունի ծառայության մատուցման պայմանագիր կնքել ֆիզիկական անձանց հետ: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե ստանամ արագ պատասխան: Լավագույն մաղթանանքերով, Գայանե:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալել է տարածք

Շուշան. Իմ հարցը հետևյալն է` ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալել է տարածք, ունի վարձակալության պայմանագիր նոտարով հաստատված, կոմունալ ծախսերը անվանափոխելու համար կադաստրի վարձակալության սեփականության իրավունքը պարտադի՞ր պայման է: Շնորհակալ եմ: