Tag: պայմանագիր

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր

Ստելլա. Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հասարակական կազմակերպության համար: Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը: Վարձակալության գումարը ինչպե՞ս պետք է վճարել, և վճարումը հավաստող ի՞նչ փաստաթղթեր են պետք, որպեսզի դրանք ներկայացվեն երրորդ անձանց:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մաքրության ծառայության պայմանագիր

Զառա. Բարև ձեզ, կխնդրեի ինձ օգնեիք կազմել պայմանագիր` կապված մաքրության ծառայության հետ։ Մենք ներկայացնում ենք մաքրման ծառայություններ, և անհրաժեշտ է կազմել երկկողմանի պայմագիր։ Կխնդրեի օգնեիք։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատը մատուցում է որոշակի ծառայություն կազմակերպությանը

Գայանե. Բարև ձեզ: Անհատը, ով գրացված չէ որպես ԱՁ, սակայն մատուցում է որոշակի ծառայություն X կազմակերպությանը, ինչպե՞ս պետք է կազմակերպի հարկման գործընթացը, եթե կազմակերպության հետ ունի ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն հարկերի վճարման համար պատասխանատուն տվյալ անհատն է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս

Գոհար. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշել` Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս օտարեկրյա տուր օպերատորների հետ պայմանագրեր կնքելիս որպես պայմանագիր կնքող կողմ նշում եմ ընտրված տուրիստական գործակալությա՞ն անունը, թե՞ Ա/Ձ ի անունը: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հարցս հրատապ է և հետևյալն է. 01.02.2018-ին քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակցին հաշվարկվել և վճարվել է 136 700 դրամ, որից եկամտային հարկ՝ 31 441 դրամ, առձեռն 104 259 դրամ: Մարտին փետրվարի հաշվետվությունը ներկայացնելիս, պարզվել է, որ աշխատակիցը սոց. վճարող է և անմիջապես փոխանցվել է սոց. վճար` 6 835 դրամ: Սակայն հաշվի չի առնվել այն փաստը, որ եթե սոց. վճարող աշխատակցին առձեռն վճարվել է 104259 դրամ, ապա իր չհարկված 136 700 դրամ աշխատավարձը հաշվետվության մեջ պետք է նշել 146193 դրամ, որից եկ. հարկ` 33 624, սոց. վճար` 7 310: Նման սխալմունք է տեղի ունեցել 2 աշխատակցի վճարների հաշվարկում, ինչի հետևանքով ներկայացվել է սխալ հաշվետվություն եկ. հարկի մասով մոտ 5 500 դրամ և սոց. վճարի մասով մոտ 1 100 դրամ շեղումով: Սակայն կազմակերպությունն իր միասնական հաշվին ունի մեծ գերավճար, որի շնորհիվ 5 ամիս չվճարված գումարի մասով, կարծում եմ, տույժ չի առաջանա: Ճշգրտված հաշվետվության մասով կգա՞ արդյոք վարչական և որքա՞ն այն կլինի: Կախավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի մայրության նպաստ

Աննա. Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրության հաշվարկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Linamari. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 60 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ: Նախապես շնորհակություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր աշխատանքային պայմանագրերի կնքում

Արևիկ. Բարև ձեզ: Այսպիսի մի հարց. ընկերությունը ցանկանում է լուծել աշխատակիցների մի մասի հին աշխատանքային պայմանագրերը և նոր տարվանից կնքել նոր պայմանագրեր: Կա՞ արդյոք որևէ խանգարող հանգամանք, կամ դրույթներ, որոնք պետք է հաշվի առնել կամ պահպանել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հրամանի առկայությունը պարտադիր է

Արևիկ. Բարև ձեզ: Նոր աշխատակից ընդունելիս պարտադի՞ր է արդյոք աշխատանքային պայմանագրից բացի նաև աշխատանքի ընդունվելու հրաման ունենալ, թե՞ միայն պայմանագիրը բավական է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն ցանկանում է երկարացնել աշխատանքային պայմանագրերի ժամկետները

Գևորգ. Բարև ձեզ: Հարցս կայանում է հետևյալում. կազմակերպությունում աշխատում են 65-70 տարեկան աշխատողներ, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. հունվարի 8-ին: Եթե գործատուն ցանկանում է որոշակի ժամկետով, օրինակ 3 ամսով, երկարացնել աշխատանքային պայմանագիրը, կա՞ օրենքի որևէ կետ, որտեղ նշվում է ժամանակը, թե գործատուն իր հայեցողությամբ է ժամկետը սահմանում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել

Վ.Սարգսյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ անհրաժեշտ են մի քանի տիպային (օրինակելի) ձևեր: Եթե կարող եք, կխնդրեմ, ձևերը ուղարկել svk_vahagn շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին: 1. Պահակի աշխատանքային պայմանագիր 2. Հերթափոխի ժամանակացույց Եվս 1 հարց: Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել տոնական և հիշատակի օրերին աշխատելու դեպքում, երբ նրանք աշխատում են միայն գիշերային ժամերին օրը մեկ ռեժիմով, այսինքն` 15 օր աշխատում են ժամը 23.00-ից մինչև 08.00` 8 ժամ և 1 ժամ ընդմիջում, 15 օր` հանգիստ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ հարկեր կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար

Յուլիա. Բարև ձեզ: Ինչպիսի՞ հարկեր, լրացուցիչ վճարումներ կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար, եթե նա կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր ԱՁ-ի հետ, ընդ որում պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Եվ արդյո՞ք այսպիսի պայմանագիրը իրավաբանական ուժ ունի: