Tag: պայմանագիր

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձինք ցանկանում են ՍՊԸ հիմնադրել

Հերմինե. Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել: Ցանկանում ենք բացել ՍՊԸ և կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ֆիզիկական անձի հետ: Ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան հարկային դաշտում:
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարելի՞ է արդյոք փաստաթղթերը ստորագրել սև գրիչով

Անուշ. Բարև ձեզ: Վճարային տեղեկագիրը կարո՞ղ են աշխատողները ստորագրել սև գրիչով: Աշխատողների մեծ մասը ստորագրել է սևով, անհրաժեշտություն կա՞ վերաստորագրելու: Նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների ակտերն են ստորագրվել սևով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Արուս. Բարև ձեզ: 31 շաբաթական հղի եմ, և բյուլետենը արդեն բացվել է: Ունեմ Ա/Ձ ընտանեկան ձեռնարկատիրություն, որը սոց. չի վճարում, 3 ամիս է գրանցված աշխատող եմ այլ Ա/Ձ-ում, նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդի գումարը և աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի նպաստը (18 000 դրամը):
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկ միջնորդային պայմանագրի դեպքում

Գագիկ. Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք միջնորդային պայմանագիրը թույլ կտա, որպեսզի հարկային դաշտում միջնորդը գանձվի միայն կոմիսիայի 5 %-ը: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է պայմանագիրը գրանցել կադաստրում

Գարիկ․ Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և վարձակալում եմ տարածք ֆիզ. անձից։ Նոտարով կնքվել է վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք պարտադիր է գրանցել կադաստրում, թե՞ ոչ։ Եվ եթե պարտադիր չէ, ապա ես կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշվետվության մեջ նշել վարձակալության գումարի չափը, որպեսզի 10 %-ը հարկվի։ Ըստ պայմանագրի ես հանդիսանում եմ հարկային գործակալ և ես պետք է վճարեմ այդ 10 %-ը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն քաղիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ

Ժաննա. ՀԿ-ն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ, վերջինս պետք է մատուցի վճարովի ծառայություններ ՀԿ-ին։ ՀԿ-ն պե՞տք է վճարի այդ մասնագետի համար շահութահարկ, և եթե այո, ի՞նչ դրույքաչափերով և ի՞նչ ընթացակարգով։ Ուրիշ ի՞նչ հարկեր ունի վճարելու այդ մասով ՀԿ-ն, եթե այդ վճարովի ծառայությունները 3֊րդ կողմին կրկին վճարովի հիմունքներով են մատուցվելու (կրթական ծառայություններ, որի համար մասնակիցները վճարելու են ՀԿ-ին, վերջինս էլ՝ իր մասնագետին ծառայությունների մատուցման համար՝ քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Լուսինե. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք աշխատանքային գրքույկում լրացվում է (էր) քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործատուն կարո՞ղ է միակողմանի լուծել պայմանագիրը

Լիլիա․ Բարև ձեզ: Եթե գործատուն պայմանագիր է կապել 2 տարով (խոսքը վերաբերում է դպրոցի դասաժամերին), պայմանագրում հստակ նշված չէ ժամաքանակը, այլ միայն դասարանները, հրամանով տրված է եղել 19 ժամ, եթե տվյալ առարկայի մասնագետ դպրոցում կան 2-ը, մեկը վարչական աշխատող է, որին հասնում է մինչև 8 դասաժամ, մյուսը պայմանագրով աշխատող ուսուցիչն է և հրաժարվում է որոշակի դասաժամերից, գործատուն կարո՞ղ է միակողմանի խզել պայմանագիրը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր ընտանիքի անդամ չհանդիսացող անձի հետ

Արմին. Բարև ձեզ։ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը կարո՞ղ է կնքել քաղիրավական պայմանագիր ընտանիքի անդամ չհանդիսացող անձի հետ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինֆորմացիոն և գովազդային տեքստերի կազմում, խմբագրում և հրապարակում

Յան. Բարև ձեզ: Ես ռուսական, ուկրաինական և բելառուսական կայքերի համար ինֆորմացիոն և գովազդային տեքստեր եմ գրում, խմբագրում և/կամ հրապարակում: Ուզում եմ հասկանալ՝ 1) ի՞նչ կարգավիճակով պետք է գրանցվեմ (ԱՁ, ինքնազբաղված)՝ օրինական դաշտ մտնելու համար, 2) ինչպիսի՞ և ի՞նչ չափի հարկեր պետք է վճարել, 3) արտասահմանցիների հետ պայմանագիր ինչպե՞ս պետք է կնքեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող

Նունե. Հարգելի հաշվապահներ, եթե Հայաստանի կազմակերպությունը պայմանագիր է կնքում Ղազախստանի կազմակերպության հետ, և ծառայությունը մատուցվում է Հայաստանի Հանրապետությունում, պայմանագրում նշվում է, որ մեր կողմից կնքած պայմանագրում ԱԱՀ-ի գումարը վճարվում է, ի՞նչ հարկեր են վճարվում, եթե մեր ֆիրման աշխատում է ԱԱՀ-ով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է կատարվի վարձավճարի վճարումը

Նունե. Պայմանագրի մեջ վարձավճարի վճարման ամսաթիվ է նշված՝ «վարձատուի ներկայացրած հաշվի հիման վրա՝ վարձը վճարել մինչև յուրաքանչյուր ամսվա օրացուցային 10-րդ օրը»: Վարձատուն հաշիվը ներկայացնում է մինչև 10-րդ օրը, իսկ ըստ հաշվի՝ մատակարարման ամսաթիվ է նշված տվյալ ամսվա վերջին օրը: Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարվի մինչև ընթացիկ ամսվա 10-ը, թե՞ հաշվում նշված մատակարարման ամսաթվից հետո 10-րդ օրը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նվիրատվություն տալու վերաբերյալ

Հայրապետ. Կարո՞ղ է արդյոք գործատուն սահմանել, որ որոշ անձանց (ոչ աշխատակիցներ են, ոչ էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցողներ) եռամսյակային կտրվածքով նվիրատվություն տրվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կատարողի համար սանիտարական ստուգման պատասխանատվությունը և ծախսերը

Մարինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հարցիս՝ Քաղաքացիաիրավական պայմանագրով կատարողի համար սանիտարական ստուգման պատասխանատվությունը և ծախսերը կատարողի՞, թե՞ պատվիրատուի վրա են: Եվ նույն հարցը աշխատանքային հարաբերությունների դեպքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրը ցանկանում է փոխառություն տալ հիմնադրամին

Անահիտ. Բարև ձեզ: Հիմնադրամի հիմնադիրը ցանկանում է փոխառություն տալ հիմնադրամին, կարո՞ղ եք հուշել՝ փոխառության պայմանագրում որպես փոխատու ինչի հիման վրա է գործում հիմնադրամի հիմնադիրը։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Հայկ. Բարև ձեզ։ 2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ ժամանակավոր աշխատողին

Աննա. Բարև ձեզ: Ես աշխատում եմ ժամանակավոր՝ որպես ֆիզ. արձակուրդում գտնվողի փոխարինող։ Եվ հիմա ես բալիկի եմ սպասում: Հնարավո՞ր է՝ ինձ դեկրետի գումար չվճարեն, ինձ ասել են, որ իմ պայմանագիրը լուծարվելու է, և գումարը ինձ չի վճարվելու։ Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել

Ռուզան. ՀԿ-ն ցանկանում է իրեն պատկանող տրակտորները փոխանցել իր կողմից հիմնադրված ՍՊԸ-ին՝ նրան փոխանցելով սեփականության իրավունքը։ Ի՞նչ տիպի պայմանագրով պետք է կատարվի փոխանցումը և արդյո՞ք այդ փոխանցումը կառաջացնի հարկային պարտավորություններ։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը մատուցել է վճարովի ծառայություններ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել խորհրդի կարգով: Ես մատուցել եմ վճարովի ծառայություններ, սակայն դեռ պայմանագիր չի կնքվել: Հարց` պայմանագիրը կնքվում է աշխատանքի ավարտից հետո՞, թե՞ նախապես, և ի՞նչ սկզբունքով է հարկվում: