Tag: պահեստ

.ԱյլՀարց ու պատասխան

Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ

Արման. Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ, որը խանութի համար պատրաստում է հագուստի նմուշներ խանութում առկա կտորներից: Ասեք խնդրեմ` կարելի՞ է արդյոք վաճառասրահից կտորը ներքին տեղաշարժով ձևակերպել դերձակի պահեստի վրա, այնուհետև հագուստի նմուշը ներկայացնել վաճառքի: Եթե ոչ` խնդրում եմ խորհուրդ տվեք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք կարելի է ապրանքը մուտք անել պահեստ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` CMR գրված է Место разгрузки груза г. Ереван Армения, ապա ես կարո՞ղ եմ դա առանց Ապրանքի ներքին տեղափոխության փաստաթղթի մուտք անեմ պահեստ, որը գտնվում է Երևանում: Թե՞ CMR պետք է նշվեր ոչ թե Երևան, այլ պահեստի հասցեն ամբողջովին` փողոցը նշելով: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը

Սամվել. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, հարկվում շրջանառության հարկով: Ասացեք խնդրեմ` արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը տեղափոխել է պահեստը

Արթուր. 1. Եթե կազմակերպությունը իր պահեստը տեղափոխել է ուրիշ հասցե, ապա անհրաժե՞շտ է գրել տեղափոխման բեռնագիր ամբողջ ապրանքի համար և գրանցել առաքման գրքում, թե՞ ոչ 2. Կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես է կատարվում չեկի գրքույկով առևտուրը
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պահեստում պահեստամասերի ավելցուկ է հայտնաբերվել

Անի. Բարև: Ընկերությունը իր տարածքում, որը նա վարձակալել է իր հիմնադրից, հայտնաբերել է պահեստամասեր, մոտ 200 000 դրամ արժողությամբ: Դրանք հիմնադրի հոժար կամքով կարող են օգտագործվել սեփական արտադրությունում առանց որևէ փոխհատուցման: Ասացեք խնդրեմ, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Ենթադրում եմ, որ կառաջանա միայն հարկային պարտավորություն շահութահարկի գծով: Նրա արժեքը գրեմ 0116 տողում, և որով կավելացնեմ հարկվող եկամուտս: Կուզեի իմանալ Ձեր կարծիքը, լրացումները, գուցե նաև ճշգրտումները այս պահով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժե՞շտ է արդյոք ունենալ և վարել առանձին գրքեր

Վալոդիա. Համաձայն “Հարկերի Մասին” ՀՀ օրենքի Հավելված 4-ի կետ 7-ի "Հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք, ...": ԲԲԸ-ն ունի մի քանի պահեստ, որոնք տեղակայված են պարսպապատված և մեկ անցակետ ունեցող տարածքում: Տարածքը ունի մեկ հասցե: Այդ պահեստներից կատարվում է ապրանքների առաքում կամ տեղափոխում: Հարց. Անհրաժե՞շտ է արդյոք յուրաքանչյուր պահեստի համար ունենալ և վարել "Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման)" առանձին գրքեր, թե՞ ելնելով վերը նշված հավելվածի 2-րդ կետով սահմանված առաքման կետի սահմանումից` "..., անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբեկտ,...”, կարելի է ունենալ և վարել միայն մեկ գիրք հաստատված այդ տարածքին տրված հասցեով: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Թեհմինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ունի 2 պահեստ որոնք միմիանցից գտնվում են որոշակի հեռավորության վրա: Առաջին պահեստից նյութերը պետք է տեղափոխել երկրորդ պահեստ: Ապրանքի տեղափոխման ժամանակ մեքենան անցնում է ճանապարհով, որը չի պատկանում տվյալ կազմակերպությանը: Կարիք կա՞ առաքման գրքում գրանցել, և ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով, Թեհմինա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով

Gorge. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի ասպիսի հարցի: Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով: Առավոտյան ՍՊԸ գործակալը պահեստից ստանում է ապրանքը և առաքում (տանում) խանութներին բաժանելու: Ստացված ապրանքը նշվում է (գրանցվում է) առաքման գրքում, սակայն լինում է այնպես, որ ամբողջ տարված ապրանքը չի իրացվում (վաճառվում), և առաքիչը տարած ապրանքի մի մասը հետ է վերադարձնում պահեստ: Քանի որ պահեստ հետ վերադարձված ապրանքը այլևս վաճառքի պիտանի չէ (թարմ չէ), դա մեզ համար վնաս է ստացվում, որը մենք մեր շահույթների հաշվին տեղավորում ենք, սակայն այն պետք է ինչ որ ձևով պակասեցվի առաքման գրքում նախապես նշված թվից, թե չէ կստացվի, որ համ այդ քանակով տուժում ենք, համ էլ պետք է դրա համար դեռ հարկեր մուծենք: Խնդրում եմ օգնել, հուշել, թե ինչ եղանակով կարելի է դա օրենքի սահմաններում ձևակերպել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պահեստ ունենալու հետ կապված

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, փորձում եմ օրինական և գրագետ աշխատել, արդյո՞ք Ա/Ձ-ն պարտավոր է հասույթի և առաքման գրքեր վարել, եթե արտադրության շենքին կից ունենք միայն գրասենյակ, պահեստ չունենք, չնայած պահեստի ստեղծման խնդիր էլ չունենք: Եվ այս դեպքում առաջնայի՞ն է պահեստի ստեղծումը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժեշտություն կա՞ արդյոք առաքման գիրք վարելու

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: ՓՄՁ-ի տնօրենը ունի սեփական ավտոտնակ, որը կիսով չափ ծառայում է որպես այլ հասցեում գտնվող խանութի պահեստ: Անհրաժեշտություն կա՞ արդյոք և ճի՞շտ է վարել առաքման գիրք:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը պահեստ է վարձակալում

Susanna. Կազմակերպությունը պահեստ է վարձակալում նույն վարձատուի մոտ, նույն հասցեով - 2 սենյակ` իրար հետ առնչվող: Վարում ենք 1 առաքման գիրք: Արդեն 3 անգամ ՀՏ այցելում է և սպառնում է, որ ակտ կգրի, քանի որ 2 սենյակ է, ուրեմն պետք է լինի 2 առաքման գիրք: Սպառնում է, բայց չի գրում, քանի որ հիմքերը թույլ են, որովհետև, մենք օգտագործում ենք 1 ելքի դուռ` սենյակները հաջորդական են /smejni/: Խնդրում եմ խորհուդ տալ, թե ինչքանով է իրավացի ՀՏ-ն: