Tag: ոչ ռեզիդենտի շահութահարկ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկ

Նարեկ. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը օտարերկրյա ԱՄՆ կազմակերպությունից գնել է ծառայություն, որի դիմաց վճարել է 1000 ԱՄՆ դոլար և ստացել է հաշիվ սեպտեմբեր ամսում։ Ոչ ռեզիդենտից ծառայություն գնելուց ինչքան որ տեղյակ եմ, պետք է հաշվարկել և վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Կխնդրեմ մեկնաբանել, ինչքա՞ն գումարի նկատմամբ հաշվարկել շահութահարկը, ինչպե՞ս դուրս գրել ինքնահաշիվ և ինչքա՞ն գումարով։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկ

Նելլի. Բարև ձեզ, հարգելի հաշվապաներ։ Խնդրում եմ օգնեք, օնլայն ebay-ից ապրանք ենք գնել, վճարումը եղել է ebay-ին, հետո առանձին ինվոյս ա եկել առաքման, առաքողը եղել է ապրանքի տերը։ Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Շնոհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ռեզիդենտության տեղեկանք

Լանա. Բարև Ձեզ։ Եթե ոչ ռեզիդենտը ռեզիդենտության տեղեկանք է ներկայացնում, արդյո՞ք կազմակերպությունն ազատվում է հարկային գործակալի պարտականություններից՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարումից: Եթե դժվար չէ՝ խնդրում եմ նաև հիմքերը նշել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկ

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հստակեցնել հարցը։ A Ֆիրման, որը հանդիսանուն է Ֆրանսիայի ռեզիդենտ կազմակերպություն, մեզ վաճառել է ապրանք և հենց ինքն էլ իրակացրել է բեռնափոխադրումը մինչև ՀՀ։ Ներմուծման ապրանքային հայտարագրում A-ն արտահանողն է, մենք ստացողը։ Առկա է Invoice, որտեղ առանձին տողով նաև նշված է A-ի կողմից կատարվելիք Shipping: Իմ կարծիքով ՀՀ ՀՕ 108-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի ա և բ կոնտեքստում է գործարքը և ոչ ռեզիդենտի շ․հ․ չի առաջանա, բայց ավագ կոլեգաս պնդում է, որ պետք է անպայման առաջացնել։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծառայության մատուցման վայր

Արթուր. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում նախագիծ Եվրոպական կազմակերպությունից, այնուհետև վաճառում է Ռուսական կազմակերպությանը։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ

Շուշանիկ․ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Ռուսական ընկերությունը ծառայություն է մատուցել ՀՀ ընկերության IT ոլորտում: Առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ այդ ծառայաությունից, եթե մատուցման վայրը ՌԴ-ն է: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծառայության մատուցման վայր

Արթուր. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում ֆիլմի ցուցադրման իրավունք ոչ ռեզիդենտ կազմակերպությունից։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ արդյոք ինքնահաշիվ գրելու խնդիր կա, թե՞ ոչ։ Եվս մեկ հարց. Արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի Ա/Ձ

Աննա․ Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ ԱՁ աշխատում է շրջհարկով, ՏՏ ոլորտում։ Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրի, մատուցման ծառայությունը ԱՄՆ է եղել և արդյո՞ք պետք է վճարել ոչ ռեզիդենտի հարկ՝ եռամսյակային կտրվածքով, և հաշվետվություն ոչ ռեզիդենտի։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Էլինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. կազմակերպությունը ստացել է գովազդային ծառայություն ոչ ռեզիդենտից 3 000 դոլարի չափով։ Ծառայության արժեքը չի ներառել ոչ ռեզիդենտի շահութահարկը։ Այսպիսով 3 000 փոխանցվել է ծառայության դիմաց, իսկ ինքնահաշիվը դուրս է գրվել 3 600 *488,77փոխարժեք + ԱԱՀ։ Խնդրում եմ ուղղել/մեկնաբանել ձևակերպումները։ Ծառայության պարտքի ձևավորում Դտ 712- 1 759 572 դր Կտ 521- $3600 Վճարում Դտ 521 - $3000 Կտ- 253- $3000 ԱԱՀ Դտ 261- 351 914,4 դր Կտ 5243 - 351 914,4 դր Դտ 226- 351 914,4 դր Կտ 261- 351 914,4 դր Եվ հարցը՝ ինչպե՞ս նկարագրել ոչ ռեզիդենտի շահ. հարկը դտ 521- $ 600 կտ 5241 – $600* վճարման օրվա փոխարժեք, 521 -524 թղթակցությունը նկարագրված չէ հաշվային պլանում, բայց հանդիպում եմ այս կայքում՝ մեկնաբանություններերում, թե՞ դտ- 521- $ 600 կտ 542- $ 600 *վճարման օրվա փոխարժեք։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտը ծառայություն է մատուցել

Լանա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին՝ ոչ ռեզիդենտը, որը Գերմանիայի հանրապետության ռեզիդենտն է համարվում, ծառայություն է մատուցել մեր կազմակերպության համար ՀՀ-ում և ներկայացրել է ռեզիդենտության մասին տեղեկանք: Հարց՝ 1. Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից որպես հարկային գործակալ, որը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, պե՞տք է արդյոք պահել հարկ և դուրս գրել ինքնահաշիվ, թե՞ ոչ։ 2. Հարկային գործակալը շրջհարկով աշխատելու դեպքում պե՞տք է արդյոք ոչ ռեզիդենտից հարկի պահում կատարի, եթե ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտը ռեզիդենտության տեղեկանք չի ներկայացնում, կամ այն երկրի ռեզիդենտն է հանդիսանում, որի հետ ՀՀ համաձայնագիր չունի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինքնահաշիվ կանխավճարների դիմաց

Հրանուշ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ոչ ռեզիդենտների կողմից դուրս գրված կանխավճարային հաշիվների հիման վրա դուրս գրվու՞մ է ինքնահաշիվ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել, օրենքի ո՞ր հոդվածով է այն կարգավորվում։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված գումարի մասին

Սյուզի․ Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ 209 հաշվետվությունը` հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին, ո՞ր դեպքում և ո՞ր հարկման ռեժիմում աշխատող կազմակերպություններն են հանձնում այս հաշվետվությունը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպումներ ՀԾ-ով

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը ՀԾ-ով։ Կազմակերպությունը ստացել է ծառայություն ԱՄՆ-ի ռեզիդենտ կազմակերպությունից։ Համապատասխանաբար ձևավորվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ և ԱԱՀ, դուրս է գրվել հաշիվ մատակարարի անունից, որը ինվոյսինգում երևում է` հա՛մ դուրս գրվածներում, հա՛մ ստացածներում։ ՀԾ-ում ցույց են տվել ձևավորված պարտավորությունս հետևյալ կերպ. Դտ - 7126 Կտ- 52131 3 000$ /որից՝ 2 400$ ծառայության արժեք և ոչ ռեզ. շահութահարկ 600$/: Ցույց եմ տալիս ոչ ռեզ. շահութահարկը՝ դտ - 52131 կտ - 5241 600$՝ դրամով: Հարց՝ ինվոյսինգում երևացող հաշիվը դուրս գրվածում և ստացածում ինչպե՞ս եմ ցույց տալիս ՀԾ-ում, ինչպե՞ս եմ ցույց տալիս ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձը տպագրական ծառայություն է մատուցում

Մանե․ Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․ ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձը տպագրական ծառայություն է մատուցում, որի դիմաց ստանում է վճարում ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ից։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ վճարման մասով, և խնդրում եմ օրենքի հղում։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածներն են վերաբերում ոչ ռեզիդենտի շահութահարկին

Էլինա. Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել՝ կրկնակի հարկումը Իռլանդիայի հետ բացառող համաձայնագրի հետ։ Նշեք, ո՞ր հոդվածներն են վերաբերվում ոչ ռեզիդենտի շահութահարկին։ Կանխավ շնորհակալ եմ: