Tag: շահութահարկ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից

Մարինե. Այն կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, բացի այն որ չի գերազանցում ԱԱՀ-ի նվազագույն շեմը, այլ նաեւ ազատված է ԱԱՀ-ից եւ միաժամանակ վնասով է աշխատել: Այդ դեպքում էլ է կիրառվում շահութահարկի նվազագույն 2 տոկոսը, թե ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատել է վնասով

Մարինե. Խնդրում եմ պատասխանեք, երբ կազմակերպությունը աշխատում է վնասով, արդյոք պետք է շրջանառության 2 տոկոսը վճարել որպես շահութահարկ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օտարերկրյա իրավաբանական անձ

Լիլյա. Օտարերկրյա իրավաբանական անձը մեր կազմակերպությանը ներկայացրել է Ծառայությունների մատուցման հաշիվ 1000 գումարով: Խնդրում եմ օգնել` ինչպես հաշվարկեմ ոչ ռեզիդենտի շահութահարկը եւ ԱԱՀ-ն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Մարիամ. Հարցս հետևյալն է շահութահարկի, ինչպես նաև շահուրթահարկի պարզեցված հաշվարկի ձևում աղյուսակ կա ուր նշվում է ամսական նվազագույն շահութահարկի գումարը: Օրենք այդ գումարը հաշվարկում է 1% - ամորտիզավիա շահութահարկ վճարողների և 1% պարզեցված ռեժիմով շահուրթահարկ վճարողների համար, որը հաշվարկվում է տվյալ ամսվա համար նախորդ ամսվա համախառն եկամուտից: Այս պարագայում, արդյոք պետք է հասկանալ, որ շահութահարկի հաշվարկի ձևում էլ է լրացումները կատարվում նույն կերպ ասենք հունվար ամսվա գումարը հաշված ելնելով անցած տարվա դեկտեմբերյալ համախառն շահույթից: Ու բացի այդ եթե այդ գումարների համնրագումարը ըստ լրացման կարգի հանդիսանում է շահութահարկի նվազագույն գումարը, ապա պարզեցվածի դեպքում ճիշտ չէ հաշվումներ կատարել համախառն շրջանառությունից 2%ի չափով, չէ որ օրենքով վճարված/հաշվարկված շահութահարկը պետք է պակաս չլինի համախառն շրջանառության 2%-ից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Տարածքի վարձակալություն

***NARA. Երբ տարածքի վարձակալությունը կատարվում է ՍՊԸ-ի և ֆիզիկական անձի միջև, ինչպես է որոշվում տարածքի վարձակալական վճարը` պետական կադաստրի չափորոշիչներից ելնելով: Օրինակ 2 ՍՊԸ-ի միջև, ըստ շահութահարկի մասին օրենքի 43-րդ հոդվածի, այն կարգավորվում է հետևյալ կերպ` «Հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:»:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բանկային հաշվեհամարի վերաբերյալ

Նառա. Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել 2009թ. շահութահարկը վերջնական հաշվառումներից հետո ԱԱՀ վճարող չհարմարվող ՍՊԸ-ի համար, Շահութահարկ 1 տոկոս դրույքաչափի կիրառումից- 900005005104, թե ուրիշ հաշվեհամար կա: Եվ որ հաշվեհամարին փոխանցել 1/16 այս տարվա կանխավճարը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե կազմակերպության հարկվող շրջանառությունը 58.35 միլիոն դրամ է

Աննա. Եթե կազմակերպության հարկվող շրջանառությունը 58.35 միլիոն դրամ է, բայց ունի լիցենզիա 100 000 դրամից ավել, այդ իսկ պատճառով համարվում է ԱԱՀ վճարող, այդ կազմակերպությունը շահութահարկի պարզեցվա՞ծ հաշվարկ է ներկայացնելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հեռախոսահամարների փաթեթի վերաբերյալ

Ադրիանա. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք,եթե կազմակերպության անունով գոյություն ունի հեռախոսահամարների փաթեթ և վճարումը Արմենտելին կատարվում է կազմակերպության անունից, այդ գումարները նվազեցվում է արդյոք շահութահարկից և կա սահմանափակում?
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ սոց. վճար, եկամտահարկ

Nelli. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ, թե 1.Ինչպես է կատարվում անհատ ձեռնարկատիրոջ հաշվետու տարվա վճարման ենթակա սոց. վճարի գումարը 2.Ինչպես է հաշվարկվում անհատ ձեռնարկատիրոջ հաշվետու տարվա նվազագույն եկամտահարկի գումարները (ըստ եռամսյակների) 3.Ինչպես է կատարվում շահութահարկի պարզեցված հաշվարկը
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ավիաընկերության շահույթը 5% է ըստ պայմանագրի

Նոնա. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում. Եթե ավիաընկեռության շահույթը 5% է ըստ պայմանագրի,սակայն այդ նույն ա/ընկ.-ը տենդեռով շահել է և ինչ-որ մեկ այլ կազմակերպությանը զեղչ է անում 3%,որի համար նույպես պայմանագիր է կնքված, ապա նա հարկվում է 5%-ից, թե այն որ իրականում նա ստացել է ,այսինքն 2%:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր

Հովհաննես. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում, ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր ստացված շհույթից շահութահարկը վճարելուց հետո ինչ կարգով է կատարվում շահաբաժինի վճարումը հիմնադիրին, կան ժամկետային սահմանափակումներ :Խնդրում եմ եթե հնարավոր է մանրամասն նկարագրեք իմ գործողությունները: Կանխավ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ նաև կայքի պատասխանատուներին նման հնարավորություն ընձեռնելու համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաստատագրվածով աշխատող ՍՊԸ-ն…

A. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում. Հաստատագրվածով աշխատող ՍՊԸ-ն (վարսավիրական ծառայություններ է մատուցում և միաժամանակ ավտոլվացման կետ ունի) շահութահարկի պարզեցված հաշվարկ տալի՞ս է, թե` ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները

N.H. Հարգելի հաշպահներ այս տարի ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ինչպես պետք է աշխատեն` 2-10 % մինիմալ/մաքսիմալ շեմով, թե ուղղակի շահութահարկի 20%` նվազեցումները կատարելուց հետո: Տարբեր հ/տ տարբեր պատասխաններ տալուց հետո, չգիտեմ ինչպես աշխատել :( Շնորհակալ կլինեմ հաշվապահական պարզաբանման համար :)
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ստեղծվել է օգոստոսին

Լուսինե. Խնդրում եմ ասել, եթե ՍՊԸ-ն ստեղծվել է օգոստոսին ու դեռ գործունեություն չունի (այսինքն եկամուտ ), բայց ունի ծախսեր` պայմանագիր , աշխատավարձ և եկամտահարկ: Այս դեպքում "շահութահարկի պարզեցված հաշվարկը" ինչ ձևով պետք է ներկայացնել?
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի ամփոփ հաշվարկ…

Էլլա. Բոլորին ցանկանում եմ լավ և երջանիկ տարի: Կարո՞ղ եք օգնել մի քանի հարցով: 1. Շահութահարկի ամփոփ հաշվարկի ներկայացման և վճարման ամսաթիվը: 2. Եկամտահարկի հաշվարկի ներկայացման և վճարման ամսաթիվը 3. Տեղեկություններ կազմակերպության կողմից ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին ներկայացման ամսաթիվը Հաշվետվություն անհրաժե՞շտ է հանձնել, եթե հանդիսանում է շահութահարկի վճարող 1 % նաև ԱԱՀ չվճարող: Շնորհակալ եմ: