Tag: շահութահարկ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վաճառքի գնի սահմանում

Սամվել. Իմ սեփական արտադրանքի ինքնարժեքը ինձ վրա նստել է 480 դրամ, բայց վաճառել եմ 520 դրամ, ենթադրենք, առանց ԱԱՀ: Կա՞ ինչ-որ սահմանափակում գնի նվազագույնի համար, պարտադի՞ր է 20 և ավելի տոկոս ավել գումար դնելը: Ես էլ աշխատում եմ ԱԱՀ-ով: Կամ ապրանք եմ գնել 50 դրամ, վաճառել 55 դրամ, պե՞տք է արդյոք անպայման 20 տոկոսից բարձր գումարել, որպեսզի շահութահարկի խնդիր չառաջանա: Խնդրում եմ շտապ ձեր օգնությունը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

Նանա. Հարգելիներս, 2012թ. ստուգման ակտով արձանագրվել է շահութահարկ` X դրամ, տուգանք` Y դրամ, տույժ` Z դրամ, ինչպես նաև եկամտահարկ, եկամտահարկի գծով տույժ և տուգանք: Ինչպե՞ս պետք է ձևակերպեմ այս գումարները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժինների հայտարարում և վճարում

Rip. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ընկերությունը 2012թ. համար ե՞րբ կարող է հայտարարել շահաբաժինները, մինչև՞ շահութահարկի հաշվարկը հանձնելը, թե՞ դրանից հետո: Եթե 2012թ. համար շահաբաժինները հայտարարի 2013թ.-ին մինչև շահութահարկի հաշվարկը հանձնելը, ապա այդ գումարը պետք է 2012թ. ֆին. հաշվետվություններում ֆիքսվի, թե՞ 2013թ.-ի: Մեկ հարցս ևս` ինչպե՞ս է որոշվում շահաբաժինների կանխավճարների մեծությունը: Եվ եթե այդ կանխավճարներն ավելի մեծ են, քան իրականում տվյալ տարվա արդյունքներով շահույթը, ապա ի՞նչ կարող է լինել այդ դեպքում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազա

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` նորաբաց կազմակերպության համար 1-ին եռամսյակում ո՞րն է նվազագույն շահութահարկի բազան, եթե օրենքում ասվում է, որ եռամսյակի վերջին ամսվա 15-ին պետք է վճարել նախորդ եռամսյակի հասույթի 1 տոկոսը, բայց կազմակերպությունը նախորդ եռամսյակում գործունեություն չի ծավալել: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ

Արմեն. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ապրանքը գովազդելու համար նմուշներ, օրինակներ բաժանելու հետ կապված կարող են առաջանալ ինչ-որ հարկային պարտավորություններ: Կամ եթե օրինակ խանութը ակցիա է կազմակերպել, ինչ-որ ապրանքի հետ այլ ապրանք ենք տալիս գնորդին (օրինակ, հյութի 5 շիշ գնելու դեպքում 1 անվճար բաժակ), կառաջանա՞ն այս դեպքում պարտավորություններ ԱԱՀ և շահութահարկի մասով, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որպես հարկային գործակալ վճարած պարտավորությունների նվազեցում եկամտից

Էդգար. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել, արդյո՞ք ԱԱՀ վճարող իրավաբանական անձը կարող է ծախս ցույց տալ որպես հարկային գործակալ բյուջե փոխանցված այլ անձանց հարկային պարտավորությունները և եթե այո, ապա ո՞ր օրենքի և ո՞ր հոդվածով է դա կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետ

Մարի. Հարգելի հաշվապահներ, չե՞ք օգնի այս հարցերի հետ կապված` 1. ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետը 2. հաստատագրված վճարների հաշվարկի ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի վերաբերյալ

Նանա. Հարգելի հաշվապահներ, 2011թ. ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում գրվել է ակտ շահութահարկի գծով: Այդ գումարը արդյո՞ք պետք էր ներառել շահութահարկի հաշվարկում:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն շահութահարկը ավելի մեծ է, քան շահութահարկը

hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե 2011թ.-ին կատարված նվազագույն շահութահարկի ընդամենը գումարը ավելի մեծ է, քան շահութահարկը, այդ դեպքում կարո՞ղ եմ 2012-ին նվազագույն շահութահարկ չվճարել` համարելով, որ նախորդ տարվա ավել վճարվածը գերավճար է:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

Աշոտ. Բարձ Ձեզ, եթե հնարավոր է` կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս: Կարդալով ոչ ռեզիդենտների շահութահարկի հրահանգը` պարզ է դառնում, որ եթե ոչ ռեզիդենտը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել ՀՀ-ից դուրս, ապա այդ ծառայության համար մեր կողմից վճարված եկամուտը չի համարվի հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ (քանի որ ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն չէ) և չի հարկվի շահութահարկով: Սակայն հրահանգում բերված օրինաներում որպես հայաստայան աղբյուրներից ստացված եկամուտ համարելու համար դիտարկվում է Հայաստանից վճարում կատարած լինելու հանգամանքը: Անկեղծ ասած` ես չեմ կողմնորոշվում` որ հանգամանքը պետք է հիմք ընդունել, ծառայության մատուցմա՞ն վայրը, թե վճարմա՞ն վայրը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի պարզեցված հաշվարկի անգլերեն թարգմանությունը

Արմեն Թորոսյան. Միջազգային մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել շահութահարկի պարզեցված հաշվարկի անգլերեն թարգմանությունը: Որտեղի՞ց է հնարավոր այն գտնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունը ժամկետրց ուշ ներկայացնելու դեպքում

Անդրանիկ. Շահութահարկի տարեկան հաշվետվությունը ժամկետրց ուշ ներկայացնելու դեպքում ի՞նչ տույժ է հաշվարկվում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում

Anna. Բարև ձեզ: Խնդրում եմ, դա շատ շտապ է: Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն եռամսյակային կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` այսինքն ես դա ինչպե՞ս հաշվարկեմ: Նաև շահութահարկի հաշվարկում 1500 տողում հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը ես ի՞նչ գումար պետք է նշեմ, եթե 2011թ. շահութահարկի գումարը կազմել է 2.500.000 դրամ: Այդ դեպքում ի՞նչ կարգի հայտարարություն են տալիս: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Anna. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք. 1. 2011թ. շահութահարկի հաշվարկում 1500 տողը (հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը) գտնելու համար, 1501 տողի (շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարի հաշվարկման բազա) գումարը պետք է բաժանել 6-ի, թե՞ բազմապատկել 18.75% 2. Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները` ըստ եռամսյակների. 1-ին եռամսյակում ես պետք է հաշվարկեմ 2010թ. հոկտեմբեր + 2010թ. նոյեմբեր + 2010թ. դեկտեմբեր ամիսների եկամուտի 1%: Եթե այո, ապա ես ինչպե՞ս նշեմ 2010թ. հոկտեմբեր + նոյեմբեր 1%, եթե ես այդ երկու ամսվա 1% նշել եմ 2010թ. շահութահարկի հաշվարկում: Ես կարո՞ղ եմ 1 եռամսյակի համար նշեմ միայն 2010թ. դեկտեմբեր ամսվա 1%: Խնդրում եմ, եթե կարող եք, շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժինների վճարում հիմնադիրներին

Aram. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք. 2010թ. զուտ շահույթը կազմել էր 5.000.000 դրամ, բայց ես այդ գումարը 2011թ. չեմ կարողացել վճարել հիմնադիրներին որպես շահաբաժին, որովհետև բանկում գումար չեմ ունեցել: Ապա այս դեպքում շահութահարկի հաշվարկի մեջ դա պե՞տք է երևա որպես կրեդիտորական պարտք շահաբաժինների մասով, թե՞ ես կարող եմ դա չնշել: Եվ նաև այդ գումարը ես պարտադի՞ր պետք է վճարեմ հիմնադիրներին, թե՞ կարող եմ դա մաս մաս վճարեմ հետագա տարիներում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործատուի կողմից կատարվող սոցիալական վճարի` ծախս ճանաչում

Գայանե. Խնդրում եմ, կարող եք պատասխանել` գործատուի կողմից կատարվող սոցիալական վճարը համարվու՞մ է որպես ծախս շահութահարկը հաշվարկելիս: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անավարտ արտադրություն

Astxik. Ինչքանո՞վ է ճիշտ շահութահարկի հաշվարկում տարվա վերջում անավարտ արտադրություն ցույց տալը: Ինչպե՞ս կարելի է ճիշտ լուծում տալ այս ամենին: Ընդհանրապես ի՞նչ մեկնաբանություններ ունեք այս պահով: Հետաքրքիր է յուրաքանչյուր կարծիք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի զրոյական հաշվարկի հանձնում

Արմինե. Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ն չի ծավալել գործունեություն, սակայն պետք է հանձնի զրոյական շահութահարկի հաշվարկ, արդյո՞ք պետք է բոլոր դաշտերում գրել 0 և հանձնել, թե՞ որոշակի տողերում, որոնք կարող են բնորոշ լինել ՀԿ-ին: Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտից պահված շահութահարկ

Գ. Խ. Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` արդյո՞ք կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտից պահված շահութահարկի գումարը մտնում է նվազեցումների մեջ, և կարելի՞ է շահութահարկ հաշվարկելիս ծախս համարել:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատույց ստացված ակտիվներ

Վարդան. Հիմնադիրը 2011թ. կազմակերպությանը անհատույց տրամադրել է ակտիվներ, այդ ակտիվը օգտագործվում է արտադրության մեջ, իր վրա ծախսեր ենք արել և այս տարի պետք է վաճառենք: Ըստ "Շահութահարկի մասին" օրենքի հոդված 24. Անհատույց ստացված ակտիվները Սույն օրենքի իմաստով անհատույց ստացված ակտիվները եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Սակայն ինձ մոտ նա 2011 տարվա վերջում նստած է անավարտ արտադրությունում: Ինչպե՞ս վարվել: Եկամուտ ճանաչեմ 2011թ, թե՞ այս տարում: