Tag: շահութահարկ

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկի կանխավճար

Էլլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ խնդրում եմ կօգնե՞ք: 1. Եթե ՍՊԸ-ն չեմ դադարեցրել, գրանցված տնօրեն կա, բայց ապրիլ մայիս ամիսներին գործարք չի արվել, աշխատավարձ չի ստացել: Հաշվետվության մեջ կարո՞ղ եմ 0 գրել, չեմ ազատում, քանի որ աշխատանքի ակնկալիք կա: 2. 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չե՞նք վճարելու: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել շահութահարկի հաշվարկը

Անի. Բարև ձեզ: Ունեմ ԱՁ ու շահութահարկ վճարող եմ։ Ինչպե՞ս տամ շահութահարկի հաշվարկը։ Բայց բացել եմ հոկտեմբերին ու չեմ աշխատել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող

Արմեն. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել. ընկերությունը արտերկրից ապրանքներ է ներմուծում և հաշիվ ֆակտուրայով ԱԱՀ վճարող է: Եթե ներմուծված ապրանքը վաճառում է կանխիկ, կարո՞ղ եք ասել՝ ԱԱՀ-ի համար ի՞նչ խնդիր կարող է ունենալ կամ շահութահարկի համար: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունեք, գրեք, շատ շնորհակալ կլինեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի 8-րդ աղյուսակի լրացման հետ կապված

Լիա․ Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը աշխատել է ծախսերով, ապա շահութահարկի մեջ պե՞տք է բացված նշել ծախսերը, և 8 բաժինը պարտադի՞ր է, որովհետև միայն փոխառություն և ծախս է արվել, ակտիվն ու պասիվը հավասար չեն լինում, կարո՞ղ եք խորհուրդ տալ:
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ

Նարինե․ Բարև ձեզ: Բեռնափոխադրման ընկերություն ունենք, սակայն սեփական մեքենաներ չունենք, այսինքն՝ միջնորդ ենք հանդիսանում։ Սկսել ենք աշխատել շրջանառության հարկով, հետո ասացին, որ չի լինի այդպես, քանի որ չենք կարող վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։ Ասացեք, խնդրում եմ, ինչպե՞ս կարող ենք բողոքարկել և վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք գումարը պետք է ներառել շահութահարկի հաշվարկում

Տիգրան Կ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թվականին գումար է փոխանցել Ա/Ձ-ին փոքր բիզնեսին աջակցության ծրագրերի շրջանակներում անհատույց: Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Կասեք՝ փոխանցված գումարը 2019-ի շահութահարկի հաշվետվության մեջ ներառելու՞ եմ, եթե դեռ չեմ ծախսել։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞վ պետք է վճարի տուգանքը

Սուսաննա․ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ ՀՈԱԿ-ներն ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն։ Եվ եթե ՀՈԱԿ-ը տուգանվել է շահութահարկի հաշվետվությունը չներկայացնելու պատճառով, ապա ո՞վ պետք է մարի այդ տուգանքը։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն սոցիալական վճարի պարտավորություն է առաջանում

Ամելի․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե անհատ ձեռնարկատերը աշխատել է 2019 թվականին ԱԱՀ-ի դաշտում և եկամուտ չի ունեցել, որի համար հանձնվել է 0-ական հաշվետվություն, տարեկան շահութահարկի հաշվետվություն հանձնելու ժամանակ որքա՞ն սոց. վճարի պարտավորություն է առաջանում։ Խնդրում եմ հնարավորության դեպքում օրենքից հղում տեղադրել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել

Տիգրան Կ. Բարև ձեզ: Հաշվապահներ ջան, Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել: Դա շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս է արտացոլվում։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

240 հաշվետվությունը լրացնելու համար

Թեհմինա․ Բարև Ձեզ. Եթե 240 հաշվետվության մեջ 87 տողը 0 է, ապա 244 -ի 6-ը նորի՞ց 0 է, իսկ 8 տողը յուրաքանչուր աշխատած ամսվա համար 5 000 դրամ եմ նշում, օրինակ աշխատել եմ մարտից՝ 50 000 դրամ: Նշեմ, որ ԱԱՀ վճարող ԱՁ եմ, սոց․ վճարող եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր տողում ցույց տալ վնասը

Ավետիս․ Կազմակերպությունը վնասով է աշխատել։ Ո՞ր տողում պետք է արտացոլել վնասը։ Արդյո՞ք եթե վնաս եք ցույց տալու, ապա այդ բացասական թիվը ցույց եք տալիս 33 տողում՝ սեփական կապիտալի այլ տարրեր։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին

Բենիամին․ Բարև ձեզ: Ուզում եմ լրացնել 209. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին ձևը: Ամերիկայի հետ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր ունե՞նք, թե՞ ոչ։ Ցանկ կա՞, թե որ երկրների հետ ունենք։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Մարինե. Կազմակերպության հիմնական գործունեությունը արտադրությունն է, արտադրական տարածքը վարձակալություն է, վարձակալական վճարը շահութահարկի 240 ձևի մեջ 52 տողում ցույց տա՞մ, թե՞ 56 տողում: