Tag: շահաբաժին

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը շահույթը օգտագործել անձնական նպատակների համար

Տարոն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, միակ մասնակիցը և աշխատողը տնօրենն է: Ընկերության կողմից մատուցված ծառայություններից ստացված շահույթը տնօրենը կարո՞ղ է միանգամից՝ առանց որևէ գործընթացի օգտագործել անձնական նպատակների համար: Շահաբաժին հայտարարելը պարտադի՞ր է: Նշեմ, որ աշխատող տնօրենը արդեն մեկ տարի է ընկերության հաշվից կանխիկացրել և օգտագործել է գումարները: Կա՞ օրենքի որևէ խախտում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար

Վահրամ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ ՍՊ ընկերության միակ մասնակիցը, որը նաև տնօրեն է, կարո՞ղ է ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար՝ որպես շահաբաժնի կանխավճար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժնի վերաբերյալ

Արմեն. Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը 2019թ.-ին հայտարարել և վճարել շահաբաժին 2016-2017թթ. արդյունքներով, և այդ դեպքում ճի՞շտ եմ արդյոք, որ չի առաջանա 5 տոկոս եկամտային հարկի պարտավորություն ՀՀ քաղաքացի մասնակցի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը

Վահե. Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վերաբերյալ

Նարինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, ես կարող եմ ծախս ճանաչել շրջանառության հարկի գծով ծախսը շահաբաժնի հաշվարկի ժամանակ: Կասե՞ք, հարկեր, պարտադիր վճարների գծով, որո՞նք կարող եմ նվազեցնել: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը շահաբաժին վճարելու պարտավորություն ունի

Ռուզան. Բարև ձեզ: Կասե՞ք, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն շահաբաժին վճարելու պարտավորություն ունի՞, եթե այո, որտե՞ղ պետք է երևա շահաբաժնի չափը և 5 տոկոսը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր համարի հաշվետվությունն է անհրաժեշտ հանձնել

Օսան. Հարգելիներս, գիտեմ, որ դեռ ժամանակ կա, բայց ինձ շտապ է պետք. ո՞ր համարի հաշվետվության ձևերով պետք է 2018-ի համար հանձնենք 1. ԱՁ-ի տարեկան եկամտային յուր. ամսվա 5 000 դր հաշվարկը 2. նույնը, եթե ա/ձ ընտ. ձեռն. է 3. ընտ.-ի անդամների անձն. հաշվ. 4. ՍՊԸ-ի հիմն. շահաբաժինների հարկումը, ՀՀ քաղաքացի է
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժինների հարկման հետ կապված

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ 2017թ-ից շահաբաժինները հարկվելու են, և այդ դեպքում արդյո՞ք դա տարածվում է 2016թ. արդյունքներով հայտարարված շահաբաժինների վրա: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի հետ կապված

Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000: Հարցերս հետևյալն են` 1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 - 300 000 = 1 200 000 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից 3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են. դտ342 կտ 529 դտ529 կտ251
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից վճարելու համար

Տնօրեն. Բարև բոլորին: ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի արտարժութային հաշիվ: ՍՊԸ հիմնադիրները ՀՀ քաղաքացիներ են: Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից նրանց արտարժութային հաշիվներին անկանխիկ վճարման համար: Հասկանալի է, որ շահաբաժինը հաշվարկվում է ՀՀ դրամով և արտարժույթով վճարումը կատարվում է տվյալ օրվա համար ՀՀ ԿԲ սահմանած փոխարժեքով: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞րն է հիմնադիրների շահաբաժինը

Լուսինե. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս` արդյո՞ք հիմնադիրների շահաբաժինը = հարկվող շահույթ - շահութահարկ: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է վճարել միջանկյալ շահաբաժիններ

218 Erik. Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցին. Եթե կազմակերպությունը գործունեության 6 ամսվա կտրվածքով շահույթ չունի, սակայն կանխատեսվում է, որ տարին շահույթով է փակելու, այդ դեպքում 6 ամսվա ընթացքում միջանկյալ շահաբաժին կարո՞ղ է վճարել, թե՞ ոչ, թե՞ այդ ընթացքում անձնական նպատակով հանված գումարը ձևակերպվում է դեբիտորական պարտավորություն, այլ ոչ թե միջանկյալ շահաբաժին: Եթե շահույթ չկա, կարո՞ղ է վճարվել միջանկյալ շահաբաժին, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է փայատերը ստանում իր շահաբաժինը

Lusine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում՝ մեր ՍՊԸ-ի տնօրենը նաև հիմնադիր է և համարվում է 100% փայատեր, բայց փայը ինչպե՞ս պետք է վերցնի և ի՞նչ ձևակերպումներով: Ես կարծում եմ, որ պետք է տրվեն հետևյալ ձևակերպումները. 331-343 նախորդ տարին փակել ենք շահույթով 343-342 շահույթի տեղափոխումը այս տարի 342-529 պահուստային կապիտալից շահաբաժնի վճարում 529-251 շահաբաժնի վճարում դրամարկղից
.ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերության սեփականատերը ստացել է շահաբաժին

202 Գարիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե ընկերության սեփականատերը ստացել է ասենք 2 միլիոն դրամի չափով շահաբաժին, արդյո՞ք նա որպես ֆիզիկական անձ պետք է հաշվետվություն ներկայացնի: Ու եթե այո, քանի որ շահաբաժինը չի հարկվում, պե՞տք է վճարվող հարկի դիմաց լրացվի զրո: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որոշում շահաբաժնի վճարման համար

Սաթենիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում օգնել հետևյալ հարցում. Կազմակերպությունը ունի մեկ հիմնադիր, 2012թ. համար չի կատարվել շահաբաժնի վճարում: Տեղեկացել եմ, որ շահաբաժին վճարելու համար պետք է հիմնադիրը կայացնի որոշում, որից հետո դրամարկղից հնարավոր է կատարել վճարում: Իսկ 2013թ. համար հնարավո՞ր են արդյոք շահաբաժնի եռամսյակային վճարումներ: Խնդրում եմ ուղղել, եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, և եթե հանարավոր է` հիմնադրի կողմից կայացվող համապատասխան որոշման նմուշային օրինակ տրամադրել: Շատ եմ խնդրում այն ուղարկել sat.baxramyan շնիկ yandex.ru էլեկտրոնային հասցեին: Նախապես շնորհակալ եմ ...
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Միջանկյալ շահաբաժինների վերաբերյալ

Մարինա. Խնդրում եմ մանրամասն գրեք միջանկյալ շահաբաժնի ձևակերպումների մասին: Ասեք խնդրեմ` տարին քանի՞ անգամ կարելի է միջանկյալ շահաբաժին բաշխել և ի՞նչ գումարի չափով, սահմանափակումներ կա՞ն: Բազմակի հաշվապահներ պնդում են, որ տարին մեկ անգամ (տարվա վերջ) կարող ես տալ շահաբաժինը, միջանկյալ շահաբաժին հասկացողություն չկա: Խնդրում եմ հղում անել, թե որ օրենքի հիման վրա հիմնվենք միջանկյալ շահաբաժին բաշխելիս: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ ընթացակարգով են տալիս շահաբաժիններ փայատերերին

Գառնիկ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Խնդրում եմ ասեք ինձ, թե ի՞նչ ընթացակարգով են տալիս շահաբաժիններ փայատերերին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրների ժողովի արձանագրություն

Աստղիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես այսպիսի մի հարց ունեմ: 2010 և 2011թթ. հիմնադրի շահույթը չեմ վճարել, որը շահութահարկի հաշվարկներում երևում է կուտակված շահույթ տողում: Այժմ գումար կա, ցանկանում եմ վճարել, դրա համար հարկավոր է ժողովի արձանագրություն կամ հիմնադրի որոշում: Ով տեղյակ է այս խնդրին, խնդրում եմ, արձագանքեք, եթե կարող եք, ժողովի արձանագրության կամ որոշման ձևերը ուղարկեք s.arpik շնիկ mail.ru էլ. փոստին: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևերի վերաբերյալ

Գուրգեն. Բարև ձեզ: Ներքևի հարցերի պատասխանները ինքնուրույն չեմ կարողացել գտնել` հիմնականում հաշվապահությունից հեռու մասնագիտության պատճառով: Եթե որևէ սպառիչ գիրք կամ գրքեր կամ օրենքների բազմություն տրամադրեք, հղումները կամ թեկուզ վերնագիրը, անչափ շնորհակալ կլինեմ: Ինձ տանջում են հետևյալ հարցերը․ 1․ Կազմակերպության քանի՞ տեսակներ կարելի է հիմնել, նույնիսկ ներառյալ ԱՁ-ն: 2․ Եթե հիմնադիրները մի քանի հոգի են, ինչպե՞ս խորհուրդ կտաք շարժվել, ի՞նչ տիպի կազմակերպություն գրանցել: 3. Մի քանի հիմնադիրների դեպքում ինչպե՞ս են բաշխվում եկամուտները: Բնականաբար, հիմնադիրներն իրենք են որոշում, հարցս այն է, թե պե՞տք է արդյոք պաշտոնապես հայտնել պետական մարմիններին բաշխումների մասին: 4. Արտասահմանյան ֆիրմաներում շատ եմ հանդիպել CEO, CTO, CFO և նմանատիպ կոչումների (պաշտոնների), ինչպիսի՞ք են դրանց համապատասխանությունները հայկական կազմակերպություններում, կամ կա՞ն արդյոք այդպիսիններ, ու ո՞րն է տարբերությունը։ 5. Ի՞նչ տեսակի հարկեր են մուծում կազմակերպութունները, ի՞նչ հաճախականությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարտավորությունների մարման նախապատվություններ

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` ամենաառաջնայինը պետք է վճարել փոխառությա՞ն, թե՞ հիմնադիրների շահաբաժինների գումարը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Չվճարված շահաբաժինների վերաբերյալ

Arman. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` տարվա վերջում առաջացած շահույթն ամբողջովին ենթակա՞ է վճարման որպես շահաբաժին: ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում 2010 տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, շահաբաժիններ չեն վճարվել: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Ես կարո՞ղ եմ մոռանալ այդ գումարի մասին, թե՞ ստուգման ժամանակ կարող եմ տուգանվել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժինների հայտարարում և վճարում

Rip. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ընկերությունը 2012թ. համար ե՞րբ կարող է հայտարարել շահաբաժինները, մինչև՞ շահութահարկի հաշվարկը հանձնելը, թե՞ դրանից հետո: Եթե 2012թ. համար շահաբաժինները հայտարարի 2013թ.-ին մինչև շահութահարկի հաշվարկը հանձնելը, ապա այդ գումարը պետք է 2012թ. ֆին. հաշվետվություններում ֆիքսվի, թե՞ 2013թ.-ի: Մեկ հարցս ևս` ինչպե՞ս է որոշվում շահաբաժինների կանխավճարների մեծությունը: Եվ եթե այդ կանխավճարներն ավելի մեծ են, քան իրականում տվյալ տարվա արդյունքներով շահույթը, ապա ի՞նչ կարող է լինել այդ դեպքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժինների վճարում հիմնադիրներին

Aram. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք. 2010թ. զուտ շահույթը կազմել էր 5.000.000 դրամ, բայց ես այդ գումարը 2011թ. չեմ կարողացել վճարել հիմնադիրներին որպես շահաբաժին, որովհետև բանկում գումար չեմ ունեցել: Ապա այս դեպքում շահութահարկի հաշվարկի մեջ դա պե՞տք է երևա որպես կրեդիտորական պարտք շահաբաժինների մասով, թե՞ ես կարող եմ դա չնշել: Եվ նաև այդ գումարը ես պարտադի՞ր պետք է վճարեմ հիմնադիրներին, թե՞ կարող եմ դա մաս մաս վճարեմ հետագա տարիներում: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժինների հայտարարում և վճարում

Անժելա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` տարվա վերջում առաջացած շահույթն ամբողջովին ենթակա՞ է վճարման որպես շահաբաժին: Ի՞նչ կարգով է կատարվում շահաբաժինների վճարումը, ե՞րբ չի թույլատրվում վճարել շահաբաժինները և ի՞նչ իրավական և հարկային հետևանքներ կարող են լինել հետևյալ 3 դեպքերում. 1. ՍՊԸ-ն ունի հիմնադիրների որոշում նախորդ տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, սակայն այդ շահաբաժինները չեն վճարվել: 2. ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում նախորդ տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, սակայն շահաբաժիններ են վճարվել: 3. ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում նախորդ տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, շահաբաժիններ չեն վճարվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի վճարում

Ալեքս. Բաժնետերերի ժողովի ժամանակ որոշվել է, որ կազմակերպության տնօրենին պետք է վճարվի շահույթից որոշակի տոկոս: Արդյո՞ք այս դեպքում տնօրենին վճարվող գումարից որևէ հարկ առաջանում է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժինների հայտարարում և վճարում

Anna. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել: 2010թ. ընկերությունը ստացել է 2000 հազ. դրամի շահույթ և 4000 հազ. դրամի կրեդիտորական պարտք: Տարվա ընթացքում 2 հիմնադիրները` 25 հազարական կանոնադրական կապիտալով, շահաբաժին չեն ստացել: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին ես կարո՞ղ եմ շահաբաժին ձևակերպել և վճարել 2010թ. տարվա շահույթի դիմաց:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գումարի դուրսգրում դրամարկղից

Նարեկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Դրամարկղից ցանկանում եմ միջոցներ տրամադրել շահաբաժնի և առհաշիվ գումարների տեսքով: Ի՞նչ սահմանափակումներ կան, ու ի՞նչ ձևով կարելի է կատարել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի հայտարարում և վճարում

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել` 2010թ. ընկերությունը ստացել է 1650 հազ. դրամի շահույթ, տարվա ընթացքում 2 հիմնադիրները` 25 հազարական կանոնադրական կապիտալով շահաբաժին չեն ստացել: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին ի՞նչ չափերով կարող եմ շահաբաժին ձևակերպել և վճարել 2010թ. տարվա շահույթի դիմաց, և ի՞նչ հարկեր պետք է վճարել բյուջե` դրանց դիմաց:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անի. Բարև, խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. շահաբաժինը բաշխելիս ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հարկատեսակների գծով : Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր

Հովհաննես. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում, ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր ստացված շհույթից շահութահարկը վճարելուց հետո ինչ կարգով է կատարվում շահաբաժինի վճարումը հիմնադիրին, կան ժամկետային սահմանափակումներ :Խնդրում եմ եթե հնարավոր է մանրամասն նկարագրեք իմ գործողությունները: Կանխավ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ նաև կայքի պատասխանատուներին նման հնարավորություն ընձեռնելու համար: