Tag: ներքին տեղափոխություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տեղափոխման փաստաթուղթ

Հայկ. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Ծառայություններ մատուցող ընկերությունը, որն աշխատում է շրջհարկով, նյութեր է ձեռքբերում իր գործունեության նպատակով: Ինվոյսի մեջ առաքման վայրը նշվում է հենց ծառայության մատուցման վայրը: Իսկ եթե կատարվի նյութերի տեղափոխություն մեկ այլ վայր, ապա ինվոյսինգո՞վ պետք է դուրս գրենք տեղափոխման փաստաթուղթ, թե՞ ներքին տեղափոխման ակտը բավարար է: Շնորհակալություն։
.ԱյլՀարց ու պատասխան

Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ

Արման. Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ, որը խանութի համար պատրաստում է հագուստի նմուշներ խանութում առկա կտորներից: Ասեք խնդրեմ` կարելի՞ է արդյոք վաճառասրահից կտորը ներքին տեղաշարժով ձևակերպել դերձակի պահեստի վրա, այնուհետև հագուստի նմուշը ներկայացնել վաճառքի: Եթե ոչ` խնդրում եմ խորհուրդ տվեք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք կարելի է ապրանքը մուտք անել պահեստ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` CMR գրված է Место разгрузки груза г. Ереван Армения, ապա ես կարո՞ղ եմ դա առանց Ապրանքի ներքին տեղափոխության փաստաթղթի մուտք անեմ պահեստ, որը գտնվում է Երևանում: Թե՞ CMR պետք է նշվեր ոչ թե Երևան, այլ պահեստի հասցեն ամբողջովին` փողոցը նշելով: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է գրել տեղափոխման փաստաթուղթ

Hasmik. Հարգելի հաշվապահներ, եթե պահեստից նույն հասցեում գտնվող խանութ ապրանք է տեղափոխվում, տեղափոխման փաստաթուղթ պե՞տք է գրվի, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է ուղեկցող փաստաթղթի առկայությունը

Նաիրի. ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, հետևաբար առաքման գիրք չի վարում, բայց մեքենայով պահեստից խանութ տարվող ապրանքների համար պարտավո՞ր է ուղեկցող փաստաթուղթ (բեռնագիր) ունենալ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ

Հարություն. Հարգելի գործընկերներ, "Հարկերի մասին" օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը): Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում "արժեք" ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պետք է անել հին առաքման գրքերի հետ

Anna. Բարև ձեզ: Առաքման նոր գրքերը արդեն կան, իսկ հին առաքման գրքերը ի՞նչ պետք է անենք: Մեր կազմակերպությունը դուրս է գրում հարկային հաշիվ, նաև կատարում է ներքին տեղափոխություն: Եթե պետք է նոր գիրք ձեռք բերել, ապա ես ի՞նչ պետք է անեմ և ու՞մ դիմեմ, եթե ունեմ հին գիրք (որը ամբողջությամբ լրացված չի):
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների ներքին շարժերի դեպքում

Minas. Ուշադիր եղեք ԱԱՀ-ի մասին 8-րդ հոդվածի 12 կետին: Ապրանքների ներքին շարժերի դեպքում անպայման լրացրեք ուղեկցող փաստաթղթեր, որտեղ նշված լինեն մանրածախ վաճառքի գները: Կոմիսիոն վաճառքի հարկային փաստաթղթավորումը փոփոխվել է, և դեռևս անհասկանալի է, թե ինչպես պետք է ձևակերպել վաճառքից հասույթը (նոր օրենքում հարկվող շրջանառություն է համարվում մատակարարված ապրանքի արժեքը):
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Թեհմինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ունի 2 պահեստ որոնք միմիանցից գտնվում են որոշակի հեռավորության վրա: Առաջին պահեստից նյութերը պետք է տեղափոխել երկրորդ պահեստ: Ապրանքի տեղափոխման ժամանակ մեքենան անցնում է ճանապարհով, որը չի պատկանում տվյալ կազմակերպությանը: Կարիք կա՞ առաքման գրքում գրանցել, և ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով, Թեհմինա:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Arno. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ունի խանութներ, ունենք ապառիկով վաճառք, ներքին տեղաշարժ ենք անում, նաև հարկային հաշվով վաճառք, մենք առաքումների գիրքը պիտի՞ լրացնենք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ներքին տեղափոխության հետ կապված

Anna. Բարև Ձեզ: Շինանյութի ներքին տեղափոխության ժամանակ հաշիվ ֆակտուրայում ԱԱՀ գումարը նշվու՞մ է առանձին տողով, թե՞ նշվում է առանց ԱԱՀ: Շնորհակալություն: