Tag: մաքսազերծում

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է մանրածախ առևտրով

A. Anush. Բարև ձեզ. Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, որից հետո զբաղվելու եմ մանրածախ առևտրով, իսկ ապրանքները ներմուծելու եմ այլ երկրներից, խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու, դրանց դրույքաչափերը, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սարքավորման ներմուծում ՌԴ-ից

Հայկ. Ողջո՛ւյն: Ես գործարար եմ, ցանկանում եմ գործածման նպատակով սարքավորում ներմուծել ՌԴ-ից: ՀՀ եմ բերելու օդային սահմանով՝ անձնական ուղեբեռումս: Ի՞նչ գործընթաց է հետևում սրան՝ ինչպե՞ս գրանցել ներմուծումը հարկայինում և վճարել ԱԱՀ: Ռուսական գործարանը վստահեցնում է, որ ԵՏՄ շրջանակներում մաքսատուրքի բացակայության պարագայում ԱԱՀ վճարել պարտավոր եմ. իրենք գինը հաշվարկում են առանց ԱԱՀ, սակայն վճարում են ԱԱՀ բայց այն ետստանալու համար ինձնից կսպասեն ՀՀ-ում վճարած ԱԱՀ-ի տեղեկանք (մի այլ գործարան մեկնաբանում է, թե չեն վճարելու ԱԱՀ բայց X ժամանակվա մեջ կամ պետք է իմ վճարման հավաստումով այդ զրոյացնեն, կամ այլապես վճարեն)... Չեմ հասկանում՝ սա իրոք այսպես է, թե գին են ուռճացնում, թե... Ամեն դեպքում՝ խորհուրդ տվե՛ք խնդրեմ. եթե մեր օդանավակայանում մաքսավորն ինձ դիմելու գործ չունի, հարկայինում էլ գրանցելու իմաստ չեմ գտնում (բալանսում պետք էլ չէ հաշվառել), ի՞նչ կլինի ռուսներին իրականում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նոթբուքի գնում ինտերնետով

Սիրանուշ. Ողջույն: Ցանկանում եմ ինտերնետ վաճառք կատարել՝ գնել նոթբուք: Սակայն գումարը կազմում է $333.94, որից $261-ը հենց նոթբուքն է, իսկ ահա $72.94 ուղարկման (TNT 4-8օր): Հստակ գիտեմ, որ՝ Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը: Նոթբուքի ամբողջ գումարը գալիս է 162.628 դրամ: Հարցս կազմված է մի քանի բաժնից՝ 1. Այս դեպքում եթե ես գնեմ, ապա որքա՞ն մաքսային վճար պետք է վճարեմ: 2. Մաքսային վճարի գանձումը որոշվում է կամ չի որոշվում ամբողջական գումարով, թե առանձին: Օրինակ՝ չեն հաշվում ուղարկման 72.94$, որը ի դեպ չհաշված նոթբուքի գինը չի գերազանցում 150.000 դրամը: Թե մաքսայինը հաշվում է ամբողջ գումարը միասին և նշանակում համապատասխան մաքսային տույժ, որը ի դեպ ես այդպես էլ չհասկացա, թե ինչպես է կազմվում: Իմ մաբողջ 162.628 դրամի 20 տոկոսը, թե 150.000 դրամից անցաց գումարի, այսինքն 12.000 դրամի 20 տոկոսը: 3. Կարող եմ արդյոք ես վաճառողի հետ պայմանավորվել, որպեսզի նա նոթբուքն ուղարկելիս նա նոթբուքի գինը գրի վերցնենք 100$,, ուղարկման գումարը՝ 72.94$, ըստ որի ամբողջ արժեքը կստացվի 172$, ինչն էլ չի գերազանցի 150.000 դրամը և ես կզրկվեմ այդ մաքսային գլխացավանքից, թե դա անհնարին բան է: 3.1 Սակայն այստեղ այլ հարց է ծագում՝ մաքսայինում միևնույնն է տեսնելով, որ ծանր է կամ թանկարժեք բան է երևում, կանտեսեն գրված գումարը և միևնույնն է կբացե՞ն: 3.2 Տեսնելով նոթբուքը, իմ իմանալով մաքսայինը որոշում է համապատասխան արժեքը: Ինչն է հետաքրքիր, այս դեպքում նրանք անտեսում են այն գումարի քանակը, որը գրված է ծանոցի վրա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բժշկական սարքավորում ներմուծելիս

Andranik. Հարգելի հաշվապահներ, եթե բժշկական սարքավորումների ներմուծման համար սահմանված է 0 % մաքսատուրք, արդյո՞ք Ebay.com կայքի միջոցով պատվիրելու դեպքում ՀՀ սահմանին անհրաժեշտ է կատարել որևէ վճարում (սարքավորումը արժե 300 000 ՀՀ դրամ): Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը

244 Nelly. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք հետևյալ հարցիս. ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը, եթե ներմուծումը կատարվել է FCA պայմանով, և ապրանքի դիմաց ամբողջ գումարի չափով կատարվել է կանխավճար: Կխնդրեի նաև նշել համապատասխան իրավական ակտը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք իրերը ենթակա են մաքսազերծման

Վարդան. Բարև: Ես ցանկանում եմ հագուստ ներմուծեմ ինձ հետ ՀՀ, իմ և ընտանիքիս անձնական իրերն են, քաշը մոտավորապես 100կգ: Կցանկանաի իմանալ` մաքսազերծման ենթակա՞ է:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

104 Արթուր. Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ: Ներմուծված ապրանքի invoice-ի ամսաթիվը մոտ 10-15 օրով հետ է մաքսային հայտարարագրի ամսաթվից, բնականաբար տարբեր օրերի կենտրոնական բանկի փոխարժեքներն էլ են տարբեր, ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ապրանքի դոլարային գինը դրամ դարձնել, որպեսզի ինքնարժեք ստանալ: Ու նաև այդ ապրանքը ներկրվում է 3-րդ պետությունից պատվիրված տրանսպորտային ընկերության կողմից, որն էլ իր հերթին է տալիս invoice այլ ամսաթվով, $-ով: Այդ ծախսը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է դրամի վերածել ինքնարժեք ստանալու համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանելիս նշեք օրենքը, որով կարգավորվում են նշածս հարցերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ կարժենա մաքսազերծումը

Արտակ. Պատրաստվում եմ Չինաստանից ներմուծել մոտոբլոկ գյուղատնտեսական նպատակով, գինը՝ $ 1 400, ծանրոցի քաշը՝ 145 կգ: Ի՞նչ կարժենա մաքսազերծումը, և արդյո՞ք պետք է մաքսազերծել:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքով հաշվառել ներմուծումը

208 Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք այս հարցին. Ներմուծման դեպքում (ԱԱՀ - օրենքով) արտարժույթով գնված ապրանքների փոխարժեքը պետք է հաշվառվի մաքսային հայտարարագրի օրվա դրությամբ, թե՞ գործարքի իրականացման ամսաթվով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոստային առաքումով գնված ապրանքի մաքսազերծում

Մուշեղ. Ողջույն հայրենակիցներ: Խնդրում եմ ինձ օգնեք մեկ հարցում: Ցանկանում եմ գնել ապրանք ինտերնետ խանութից արագ առաքումով, կուզեի պարզել` մաքսազերծման գին կա՞ սահմանված: Ապրանքի գինը մոտավոր 800 ամերիկյան դոլլար է: Ւնձ տեղեկացրեցին, որ պարտադիր մաքսազերծում կլինի: Խնդրում եմ օգնեք, և եթե կլինի, կասե՞ք ինձ մաքսազերծման օրինաչափությունը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի գնում ինտերնետով

Arevik. Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս առաջ ինտերնետ խանութից պատվիրել եմ բիժու, որը դեռ ինձ չի հասել, և կարծում եմ` պատճառը մաքսատուրքի մեջ է, քանի որ դրանից առաջ ևս պատվիրել էի, և այս մեկից պետք է 10% գանձվի: Մոտ օրերս տանը չեմ գտնվել, և հավանականությունը մեծ է, որ զանգահարել են, բայց չեն կարողացել կապվել ինձ հետ: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ կապվել և իմանալ` իմ բեռը Հայաստանում է, թե ոչ, և եթե այո՝ ինչպե՞ս կատարեմ վճարումը և որտեղի՞ց վերցնեմ իմ իրը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է ապրանք ներմուծել

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին: Ես Ա/Ձ եմ բացել և պետք է Դուբայից ապրանք ներմուծեմ: Ունենալու եմ մեկ աշխատող: Վաճառքը իրականացնելու եմ խանութից: Կխնդրեմ ասեք հերթական քայլերը` ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ հարկեր եմ վճարելու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաստոցների ներմուծում և մաքսազերծում

Արման. Իբրև Ա/Ձ պատրաստվում եմ ներմուծել Լեհաստանից և Չինաստանից խաղալիքների արտադրության համար հաստոցներ: Մաքսատուրք կամ այլ վճար ես պե՞տք է վճարեմ հաստոցները ներկրելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք նվիրատվությունը մաքսազերծման ենթակա է

Արման. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է, խնդրում եմ պատասխանեք: Արդյո՞ք նվիրատվությունը մաքսազերծման ենթակա է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ֆիզ. անձը ապրանք է ստանում փոստով

Կարինե. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` ֆիզիկական անձինք երբ սովորական առցանց ապրանք են գնում, այժմ պե՞տք է հարկ վճարեն: Նախկինուն փոստով գալիս էր անվճար, իսկ 2014 թվականից հա՞րկ ենք մուծելու և ինչքա՞ն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանա մաքսային վճարներ կատարելու անհրաժեշտություն

Գեղամ. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ես մի հարց ունեմ. Հայաստանից Եվրոպա գնալիս ինձ հետ վերցրել եմ իմ նոթբուքը, որը գնել եմ ՀՀ-ից 2 տարի առաջ, հիմա այստեղից եթե մեկ այլ նոթբուք ևս գնեմ` անձնական օգտագործման նպատակով, արդյո՞ք վերադառնալու ժամանակ պետք է օդանավակայանում մաքսատուրք վճարել գնված համակարգչի համար (եթե 2 համակարգիչներն էլ ինձ մոտ են և ոչ թե ուղեբեռում): Շնորհակալություն նախապես:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ պատրաստվում է ապրանք ներմուծել Չինաստանից

Հովհաննես. Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցել որպես ԱՁ և ապրանքներ ներկրել Չինաստանից վաճառքի նպատակով: Վաճառքը լինելու է ինտերնետով՝ սպառողներ գտնելու միջոցով: Ինձ հետաքրքրում է. - ի՞նչ պետք է իմանամ որպես սկսնակ ԱՁ - ի՞նչ խնդիրների հետ կարող եմ հանդիպել - ի՞նչ չափի հարկ/տուրք պետք է վճարեմ մաքսայինին ապրանքը ստանալիս, և արդյոք կա՞ "թույլատրելի" սահմանաչափ, որի դեպքում մաքս չի վճարվում - ի՞նչ ձևերով է իրականացվում մաքսային և հարկային մուծումների չափի որոշումը Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք հետևյալ հարցում. ՍՊ ընկերությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել Եվրոպայից, որի դիմաց վճարել է ընկերության բանկային հաշվից, սակայն այդ ապրանքը մաքսայինում չի հայտարարագրվել, քանի որ ներմուծվել է անօրինական ճանապարհով` մասնավոր անձի միջոցով որպես անձնական իրեր բերելու տարբերակով: Ի՞նչ անել այդ գործարքի հետ: Ինձ հետաքրքրում է դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվապահական ձևակերպումները: Շնորհակալություն: