Tag: մատուցման վայր

Ծառայության մատուցում ՌԴ-ում գրանցված կազմակերպությանը

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ–ով աշխատող ՍՊԸ-ն առաջին անգամ պետք է գովազդային ծառայություն մատուցի ՌԴ-ում գրանցված կազմակերպությանը։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պետք է անել գործարքը ճիշտ իրականացնելու համար, եթե ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն է։

Ոչ ռեզիդենտը ծառայություն է մատուցել

Ալլա․

Բարև ձեզ, այսպիսի մի իրավիճակ․ ճապոնական կազմակերպության կողմից մատուցվել է ծառայություն (նախագծերի կազմում, հեղինակային իրավունք, փաստաթղթավորում) հենց Ճապոնիայում, բայց ՀՀ ռեզիդենտ ԱԱՀ վճարող կազմակերպությանը, հետևաբար ինչպե՞ս է հարկվում այս գործարքը։

Ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրել

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն սկսելու է freelance ծառայություններ մատուցել, ընդհանուր հարկման համակարգում է: Քանի որ ծառայության մատուցման վայրն ՀՀ-ից դուրս է, զրոյական ԱԱՀ-ով է հարկվելու: Այս դեպքում, որքանով տեղյակ եմ, հարկային հաշիվների փոխարեն պետք է դուրս գրել այլ հաշվարկային փաստաթուղթ: e-invoice համակարգում համապատասխան փաստաթղթի տեսակ չգտա: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ փաստաթուղթ պետք է դուրս գրեմ ու ո՞րտեղից: Որտե՞ղ կարող եմ ավելի շատ ինֆորմացիա հաշիվներ դուրս գրելու մասին գտնեմ:

Ինքնահաշվի դուրսգրում

Հրանուշ․

Բարև Ձեզ։ Եթե Ռումինիայում գտնվող ընկերությունը մատուցում է ՀՀ-ում գտնվող ընկերությանը (ԱԱՀ-ով աշխատող) խորհրդատվական ծառայություններ, հաշիվ-ապրանքագրերի հիման վրա կատարվում է վճարում տվյալ ընկերությանը։ Նման դեպքում ՀՀ-ում գտնվող ընկերությունը պե՞տք է դուրս գրի ինքնահաշիվ, և խնդրում եմ հուշել նման ծառայության տեսակը հարկվելու՞ է արդյոք ՀՀ-ում շահութահարկով, և եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով։ Նախապես շնորհակալություն։

Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ գրել

Հասմիկ․

Բարի երեկո, հարգելի կոլեգաներ։ Ա/Ձ, որը աշխատում է շրջանառության հարկով և J 62.01.0 դասակարգիչով: Աշխատում է ամերիկյան կազմակերպության հետ և ուղարկել է ինվոյսը, որ ստանա գումարը: Կարո՞ղ եք հուշել՝ ի՞նչ պետք է անել: Ծառայության մատուցման վայրը ՀՀ -ից դուրս է, գումարը ստանալու ենք դոլարով: Պե՞տք է ինքնահաշիվ գրել, որից կհաշվարկվի հարկը: Եթե ինչ որ բան թերի եմ գրել, խնդրում եմ ներողամիտ լինել: Ոլորտին ծանոթ չեմ: Կանխավ շնորհակալություն:

Ինքնահաշիվ գրելու պահանջ

Նարեկ․

Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ծառայություն, որի մատուցման վայրը համարվում է ՀՀ-ն, որի դիմաց ոչ ռեզիդենտը ինվոյս է գրել։ Այս դեպքում պե՞տք է արդյոք ռեզիդենտ կազմակերպությունը ինքանահաշիվ գրի։

Ծառայության մատուցման վայր

Արթուր.

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում նախագիծ Եվրոպական կազմակերպությունից, այնուհետև վաճառում է Ռուսական կազմակերպությանը։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։

Առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Ռուսական ընկերությունը ծառայություն է մատուցել ՀՀ ընկերության IT ոլորտում: Առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ այդ ծառայաությունից, եթե մատուցման վայրը ՌԴ-ն է: Կանխավ շնորհակալություն։