Tag: մանկապարտեզ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Իրավական ակտերի հետ կապված

Վարդուհի. Հարգելի գործընկերներ, հարցս ավելի շատ իրավական ակտերի մասով է... Եթե մանկապարտեզի տնօրենը մասնակցել է նախադպրոցական հաստատությունների տնօրենի իրավունք՝ հավաստագիր, ստանալու վերապատրաստումներին։ Վերապատրաստող կազմակերպությունից բերած տեղեկանքն այն մասի, որ մասնակցելու է դասընթացներին, ներկայացրել է համայնքապետարան, սակայն իր կողմից տեղեկանք չի ներկայացրել համայնքապետարան։ Իրավունք ունի՞ վերադաս կազմակերպությունը նկատողություն տա տնօրենին, պատճառաբանելով, թե վերջինս ինքնուրույն է որոշել մասնակցել դասընթացներին և բացակայությունները համարել անհարգելի։ Կա՞ այնպիսի իրավական ակտ, որ կպաշտպանի վերապատրաստվող տնօրենի շահերը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Աննա. Բարև ձեզ։ Կօգնե՞ք խնդրում եմ՝ արձակուրդայինի հետ կապված։ Ինչպե՞ս հաշվեմ մանկապարտեզի տնօրենի արձակուրդայինը, այս ամիս ինչքա՞ն աշխատավարձ պետք է ստանա, եթե 27.07.2022 մինչև 16.08.2022 գնացել է արձակուրդ։ Ամսական աշխատավարձը կազմում է 150 000, 5 օրյա է։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի ձեռքբերում

Անահիտ. Ընկերներ, մանկապարտեզ ՀՈԱԿ-ը կարո՞ղ է նույն հոդվածի տակ գտնվող մի քանի անուն ապրանք գնում կատարել մինչև պայմանագիր կապելը։ Քանի՞ անգամ, որքա՞ն ժամանակահատվածի մեջ, ու ի՞նչ գումարի սահմանաչափով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՆՈՒՀ տնօրենի ամենամյա արձակուրդ

Սուսաննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ՝ կնշե՞ք, ՆՈՒՀ-ի տնօրենի ամենամյա արձակուրդի տևողությունը 20, թե՞ 25 օր։ Ըստ ՀՀ կառավարության ամենամյա երկարացված արձակուրդի մասին որոշման 3-րդ կետի` նշված է նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ` 25 օր։ Համայնքային մի քանի մանկապարտեզների տնօրեններին տրվել է 25 օր։ Ո՞րն է ճիշտ։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հրաման ուսումը շարունակելու համար

Արմինե․ Բարև ձեզ։ Մի հարց ունեմ․ եթե մանկապարտեզում դաստիարակը (ուսանող) աշխատել է, հիմա տեղեկանք է բերել թույլտվության, որպեսզի գնա շարունակի հեռակա կարգով ուսումը՝ հրամանի մեջ ո՞ր հոդվածը պետք է նշեմ։ Նրան հիմա մեկ ուրիշ դաստիարակ է փոխարինում։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընդմիջման վերաբերյալ

Սուսաննա․ Ողջույն, հարգելի գործընկերներ։ Հարցս կապված է ԱՕ 152 հոդվածի 1,2 կետերի հետ։ Եթե մանկապարտեզը գործում է 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով, ապա 1 դրույքով աշխատակիցը 8։30-ից մինչև 16։30 աշխատելու դեպքում ու՞նի 1 ժամ ընդմիջման իրավունք, թե՞ պետք է աշխատի նախատեսված 8 ժամը, որ ունենա 1 ժամ ընդմիջում։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մանկապարտեզ բացելու համար

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանկապարտեզ բացելու համար, եթե սննդի իրականացման պահով պայմանագիր եմ կնքում ԱՁ-ի հետ, որն իր հերթին համապատասխանում է ստանդարտներին, արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա հանել, և որքանո՞վ է իրավական։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մանկապարտեզում վարձավճարների վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ: Մանկապարտեզի երեխաների վարձավճարները մինչ այս տարի հավաքում էին խմբերի դաստիարակները, վերջում ամսվա մեջ 2-3 անգամ դրամարկղային գրքում մուտք, ելք էր արվում տնօրենի ստորագրությամբ և վճարվում համայնքապետարանին։ Այս տարի մեզ ասացին, որ պետք է յուրաքանչյուր ծնողից անհատական վերցնել և դրամարկղային գրքում՝ մուտքի օրդերով ներկայացնել։ Մանկապարտեզն ունի 120 սան, կարծում եմ՝ այդ թվով վճարների դեպքում հնարավոր չէ խուսափել սխալներից, շփոթմունքներից և վերջապես դրանցից առաջացող տուգանքներից։ Ասացեք, խնդրում եմ, կարո՞ղ ենք առաջվա նման տնօրենի/դաստիարակի մոտ հավաքել, և տնօրենը փոխանցի հաշվապահին՝ ամսվա մեջ մի քանի անգամով մուտքի օրդերով գրանցել: Արդյո՞ք խախտում կլինի, ինչպե՞ս վարվել: Հ.Գ. գանձապահ չունենք, միայն հաշվապահ է։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվետվություն ներկայացնել

Mariam. Բարև Ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ ներկայացնել հաշվետվություն հունվարից մինչև հուլիս ամիսների համար։ Խոսքս վերաբերում է մանկապարտեզին։ Որտեղ կա սնունդ և այլ ծախսեր։ Պարզապես կուզեմ հաշվելու ձևը իմանալ կամ մոտավոր նմուշ լինի, մի գուցե հասկանամ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե ՆՈՒՀ-ը ուզում է դադարեցնել իր գործունեությունը

Susan. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: ՆՈՒՀ-ը մեկ անգամ փակվեցին մարտի 2-6-ը, հետո մարտի 13-ից, իսկ մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն: Կարիք կա՞ կարգադրություն գրելու, որ հաստատությունը դադարեցնում է իր գործունեությունը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիցենզավորված մանկապարտեզը կարո՞ղ է զբաղվել այլ գործունեությամբ

Կարո՞ղ եք ասել՝ արդյոք մանկապարտեզը, որն ունի լիցենզիա, նույն տարածքում չի կարող զբաղվել նաև դասպատրաստմամբ: Կանոնադրությամբ նշված է, որ ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված ցակացած գործունեություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է

Մ. Բարև ձեզ: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ կունենա կազմակերպությունը

Վաչե Հ. Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցում: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող, բայց դեռ չի գործում, կգործի սեպտեմբերից: Ունի հիմնադիր և գործադիր տնօրեն: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նախադպրոցական հիմնարկների հարկման հետ կապված

Անահիտ. Խնդրում եմ ձեզ պատասխանել հետևյալ հարցիս. նախադպրոցական հիմնարկները համարվու՞մ են ավելացած արժեքի հարկ վճարող և ո՞ր հոդվածի համաձայն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մանկապարտեզ բացելու համար

Արաքսյա. Խնդրում եմ օգնեք ինձ կողմնորոշվել: Մանկապարտեզ բացելու համար անպայման անհրաժե՞շտ է ունենալ ՍՊԸ, թե՞ կարելի է գործունեություն ծավալել նաև ԱՁ-ով: Եվ հարկային դաշտում ո՞ր ձևով է առավել հարմար աշխատել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Դպրոցների և մանկապարտեզների հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ուղղություն տվեք՝ ո՞ր օրենքներով առաջնորդվեմ դպրոցի և մանկապարտեզի հաշվապահություն վարելիս: Խնդրում եմ, պարզաբանեք առանձնահատկությունները, ինչպես նաև փաստաթղթավորման հետ կապված հարցերը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Նվիրատվության ստացում

Vadim. Մանկապարտեզի տնօրենը խնդրել է մեր կազմակերպությանը տրամադրել 50000 դրամ, որպեսզի մանկապարտեզում կայանալիք հանդեսին հրավիրված մանկատան երեխաներին նվերներ բաժանի: Խնդրում եմ պարզաբանեք` ես ոնց պետք է այս ամենը հաշվապահորեն ճիշտ ձևակերպեմ, որպեսզի հարկայինի հետ խնդիրներ չունենամ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոքր մասնավոր մանկապարտեզ բացելու համար

Մարինե. Փոքր մասնավոր մանկապարտեզ բացելու համար (1 խմբի) ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենալ, և ի՞նչ սիստեմով պիտի մուծվեն հարկերը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի մանկապարտեզը

Հեղինե. Հարգելի պատասխանող, ինձ հետաքրքրում է, թե ինչ հարկային պարտավորություններ ունի մասնավոր մսուր–մանկապարտեզը, և ինչ պայմաններով է տրամադրվում լիցենզիա՝ նման գործունեություն ծավալելու համար: Մի հարց էլ: Կա՞ արդյոք մաքսազերծում անձնական օգտագործման համակարգչի ՀՀ տեղափոխման դեպքում /նոութբուք/ ՌԴ-ից՝ ՌԴ քաղաքացու կողմից։