
Ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառք
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառքին։ Պարտադի՞ր է արդյոք յուղման կետի համար յուղը ձեռք բերել բացառապես հաշվարկային փաստաթղթերով։ Կա՞ համապատասխան օրենքի հղում։

Ձեռքբերում շուկայից
Կարեն.
Բարև Ձեզ։ Շուկայից (առանց փաստաթղթի) ԱԱՀ վճարող ԱՁ-ն ձեռք է բերել 180 000 ՀՀ դրամի ապրանք։ Կասե՞ք՝ հաշվապահական ձևակերպումները ինչպե՞ս տալ։

ԱՁ հաշվի քարտով գնումների կատարում
Անի․
Ողջույն։ Արդյո՞ք ԱՁ-ի հաշվի քարտով գնումներ կատարելիս, հետագայում որպես ծախս ձևակերպելու հնարավորություն ունենալու համար, պարտադիր է նշել, որ ԱՁ-ի համար է կամ օնլայն քարտի անունն լրացնելիս նշել ԱՁ:
Իմ հասկանալով՝ պարտադիր չէ: ԱՁ-ն համարվում է Ֆիզ. անձ և իր գույքով է պատասխանատու: Բացի այդ, բիզնես հաշիվ ունենալն օրենքով պարտադիր չէ, զուտ ցանկալի է հարկային գործերն հեշտացնելու համար: Այս տրամաբանությամբ, ստացվում է՝ նույնիսկ անձնական հաշվից բիզնեսի ծախս անելն ընդունելի պետք է լինի: Իսկ բիզնես հաշվից ծախսն, նույնիսկ առանց ԱՁ նշելու, ինքնին ենթադրում է բիզնեսի ծախս:

Հողատարածքի ձեռքբերում ֆիզ. անձից
Շողեր․
Կազմակերպությունը շրջ․ հարկով է աշխատում, հողատարածք է գնում ֆիզ․ անձից, ի՞նչ պարտավորություններ են առաջանում, և որպես հարկային գործակալ արդյո՞ք հաշիվ պետք է դուրս գրել։

Ձեռքբերում ֆիզ. անձից
Վահան․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես իմ ԱՁ-ով ուզում եմ ֆիզիկական անձից մոպեդ գնել, գինը 300․000 դրամից քիչ է։ Կասե՞ք՝ ի՞նչ հաշվապահական միջամտություն է հարկավոր, և արդյո՞ք ինչ-որ ձև հարկվելու է։ ԱՁ-ն միկրոյով է աշխատում հիմա։ Նախապես շնորհակալ եմ։

Ինչպե՞ս կազմել առհաշիվ հաշվետվությունը
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպության աշխատողին փոխանցվել է գումար կազմակերպության մեքենայի նորոգման համար, ինչպե՞ս պետք է կազմել առհաշիվի հաշվետվություն, եթե բոլոր ծառայություններն ու ապրանքները ձեռք են բերվել շուկայից առանց ՀԴՄ կտրոնների։

Ձեռքբերում ՌԴ-ում
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով։ Ռուսաստանից ֆիզ․ անձից ձեռք է բերում տրանսպորտային միջոց, որի համար պետք է վճարի կանխիկ գումար, կասե՞ք՝ սա ինչքանո՞վ է հակասում մեր կանխիկ գործարքների սահմանափակմանը։

ԱԱՀ ավելացում
Քրիստինա․
Բարև Ձեզ։ Եթե կատարվում է ԱԱՀ-ի ավելացում (նախկինում որ միացվել է ձեռքբերումների արժեքին), այդ ավելացումը 16․67%-ով կատարում եմ ինքնարժեքի արժեքի նկատմամբ, թե՞ վաճառքի գնի նկատմամբ։

ԱԱՀ հաշվարկի 18-րդ տող
Քրիստինա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 18-րդ տողում գրվում է ՀՀ-ում մեր ձեռքբերումների ընդհանուր արժեքը ԱԱՀ-ն ներառյա՞լ։ Հետո կողքը նոր առանձնացված ԱԱՀ-ն։

ՀՄ ձեռք է բերվել գնման ակտով
Քրիստինա․
Բարև Ձեզ։ Եթե հիմնական միջոցը ձեռք է բերված գնման ակտով ,ապա դրա մաշվածքի ծախսը շահութահարկի հաշվարկման ժամանակ չի՞ նվազեցվի։

Շրջանառության հարկի հաշվարկ
Անահիտ․
Բարև Ձեզ:
Սպանդանոցը աշխատում է շրջ. հարկով, կատարում է սպանդանոցային ծառայություն, որի համար տպում է ՀԴՄ և հասույթի 5% վճարում է որպես հարկ, բացի սպանդանոցային ծառայությունից զբաղվում է նաև մսի առք ու վաճառքով՝ գյուղացիներից գնման ակտով, Ձև1 բժշկական փաստաթղթով և համայնքապետարանի տեղեկանքով գնում է կենդանի անասուններ, գումարն էլ անկանխիկ ձևով փոխանցում է գյուղացիների բանկային քարտերին, սպանդանոցում մորթում է, որից հետո ամբողջական մսամթերքը հաշվարկային փաստաթղթով ուղարկում է հանրային սննդի կետեր։
Խնդրում եմ ինձ ասեք՝ այս դեպքում ապրանքների ձեռք բերման գումարը ծախս համարվու՞մ է, և կարո՞ղ է սպանդանոցը այս վաճառքներից հարկվի 1.5%-ով, կանխավ շնորհակալություն:

Ձեռքբերում ֆիզ. անձից
ՋՈՒԼԻԱ.
Բարի երեկո, հարգելի հաշվապահներ։ Շրջհարկի դաշտում աշխատող Ա/Ձ-ն առք ու վաճառքի պայամանագրով ապրանք է գնել ֆիզ. անձից, տվյալ գործարքը հարկվում է 10% եկամտային հարկով, և արդյոք ֆիզ. անձին վճարված եկամուտների մասով համարվում եմ հարկային գործակալ։ Ի՞նչ անել, որպեսզի հետագայում խնդիր չառաջանա նաև ֆիզ. անձի համար։

Շուկայից ձեռքբերում շրջ. հարկ վճարողի կողմից
Հայկուհի․
Բարև Ձեզ, խնդրում եմ օրենքի հղում տալ՝ որտե՞ղ կարդամ, որ շրջանառության հարկ վճարողները շուկայից ձեռքբերման ժամանակ եկամտային հարկով չեն հարկվում։

Ձեռքբերում ֆիզ. անձից
Արեն․
Բարև ձեզ: Կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, ֆիզիկական անձից ձեռք է բերել մարկտկոցներ՝ թվով 3 հատ: Օրենքի խախտում կա՞ տվյալ գործարքի մասով հարկ չհաշվարկել և չվճարելը։ Օրենսգրքի ո՞ր կետով առաջնորդվել։

Ձեռքբերում ֆիզ. անձից
Ջուլիա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ դաշտում աշխատող ընկերությունը արտադրության համար հումքը գնում է ֆիզ․ անձից, լինում է առք ու վաճառքի պայմանագիր, երկկողմանի գնաման ակտ։ Եկամտային հաշվետվության մեջ 2-րդ տողում պե՞տք է ցույց տալ, և 10՞ % է հարկվում այդ դեպքում։

Եկամտային հարկ շուկայից ձեռքբերման դեպքում
Ալլա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ եթե շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն շուկայից ձեռքբերումներ է կատարում, եկամտային հարկի պարտավորություն առաջանու՞մ է։

Ձեռքբերման թղթակցություններ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել շուկայից ապրանքներ, գիտեմ, որ պետք է վճարի 20 տոկոս եկամտային հարկ։ Կասե՞ք՝ ինչպիսի հաշվապահական թղթակցություններ պետք է տամ։

Ձեռքբերում շուկայից
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շուկայից ձեռքբերում կանխիկով՝ յուրաքանչյուր գործարքը 300 000 և ամսական 3 մլն չգերազանցող, ՍՊԸ-ների համար թույլատրելի են, չէ՞, և որից վճարվում է եկամտային հարկ 20%:

Ապրանքի վաճառք գնման ակտով
Էդիտ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնել այսպիսի մի հարցում: Ֆիզ անձը, ով ներմուծել է էլեկտրոնային սիգարետներ ԵՏՄ-ից, կարո՞ղ է ՍՊԸ-ի վրա այդ քանակը վաճառել գնման ակտով: Եվ արդյո՞ք ՍՊԸ -ն այդ ակտը կարող է ծախսագրել որպես ապրանքների ինքնարժեք: Կանխավ շնորհակալություն։

ՀՄ ձեռքբերում ֆիզ. անձից
Ջուլիա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ ԱԱՀ դաշտում աշխատող ընկերությունը ֆիզ անձից հիմնական միջոց է ձեռքբերում 1 000 000 դրամ արժեքով, ինչպիսի՞ հարկային պարտավորություններ կառաջանան։
Վերջին մեկնաբանություններ