Tag: հրաման

Արձակուրդի հրամանի ձև

Քրիստինե.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ տրաամդրել արձակուրդի հրամանի ձև:

Արդյո՞ք աշխատողի դիմումը պարտադիր է

Յանա.

Բարև Ձեզ։
Խնդրում եմ պատասխանեք։ Աշխատողը ստորագրել է ամենամյա արձակուրդի ժամանակացույցը և ըստ այդ ժամանակացույցի տնօրենը հրաման է արձակել և աշխատողին ուղարկել արձակուրդ։ Այդ դեպքում աշխատողի դիմումը արդյո՞ք պարտադիր է։
Կանխավ շնորհակալություն։

Բացակայող աշխատակից

Աննա.

Բարև ձեզ: Որքա՞ն ժամանակ կարող է գործատուն հրամանով չազատել բացակայող աշխատակցին։ Կա՞ արդյոք սահմանափակող ժամկետ, թե՞ կարելի է անորոշ ժամկետով աշխատատեղը պահպանել։

Արդյո՞ք պարտադիր է, որ աշխատողը նշի՝ “Հրամանին ծանոթացա”

Յանա․

Բարև Ձեզ։
Խնդրում եմ պատասխանեք, եթե կա ազատման դիմում, ազատման հրամանում պարտադի՞ր է, որ աշխատողը նշի “Հրամանին ծանոթացա”։

Կանխավ շնորհակալություն։

Քաղիրավական պայմանագիր կնքելիս

Անի․

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞… ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞…

Կանխավ շնորհակալություն:

Լրավճար տրամադրելու դեպքում

Լաուրա.

Լրավճար հատկացնելու դեպքում հրամանի մեջ 178-րդ հոդվածի 3-րդ կետի 5-րդ մասը նշելուց բացի այլ հոդված ևս պետք է նշվի՞:

Ի՞նչ բովանդակությամբ պետք է տալ դեկրետից դեկրետ գնալու հրամանը

Անուշ.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը գտնվում է երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ նորից ֆիզ. գնալու համար.
1. Ինչպե՞ս է վճարվելու ֆիզի գումարը:
2. Հրամանը ի՞նչ բովանդակությամբ պետք է տալ:

Աշխատողի անվան մեջ փոփոխություն է կատարվել

Նաիրա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք, եթե աշխատողի անվան մեջ փոփոխություն է կատարվել, ինչպե՞ս պետք է ձևակերպել իրավական ակտը՝ հրամանը:

Արդյո՞ք արձակուրդի հրամանում պարտադիր է նշել ժամանակահատված

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արձակուրդի հրամաններում պարտադի՞ր է նշել այն ժամանակահատվածը, որի համար տրվում է արձակուրդը, օրինակ՝ 01.04.2020թ. մինչև 01.04.2021թ. ժամանակահատվածի համար տրամադրել 20 աշխատանքային օր և այլն։ Եվ եթե հաստատված ձև կա, խնդրում եմ ուղարկել։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարո՞ղ է արդյոք հետին թվով հրաման տրվել

Սաթենիկ.

Բարև ձեզ: Եթե հրաման ենք բաց թողել, ինչպե՞ս կարող ենք հետին ամսաթվով գրել։

Հրամանների համարակալման վերաբերյալ

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատանքային հրամանները համարակալումը կարելի է համարակալել առանձին համարով (օր` ինակ 1-Ա), իսկ այլ հրամանները մեկ ուրիշ համարակալումով, այսինքն՝ տարբեր թղթապանակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Ինչպե՞ս է կատարվում շարունակական բյուլետենի հաշվարկը

Անի.

Բարև Ձեզ:
Եթե աշխատողի բյուլետենի վերջում աշխատանքի ներկայանալու տեղում գրված է շարունակելի՝ նշանակում է, որ պետք է նոր բյուլետեն ստանա և, եթե այո, ապա ինչպե՞ս է տրվում հրամանը, և ինչպե՞ս է կատարվում հաշվարկը:

Աշխատանքի ընդունման հրամանի լրացման վերաբերյալ

Ruzanna.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատանքային հրամաններում (աշխատանքի ընդունման ժամանակ), պարտադի՞ր է նշել հիմքերը, այսինքն՝ հոդգածները:
Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատանքի ընդունման հրամանի ձև

Լուսիկ.

Խնդրում եմ գրեք աշխատանքի ընդունման հրամանի ձև:

Ինչպե՞ս վարձատրել փոխարինողին

Արմինե.

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը կորոնավիրուսով է վարակվել` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել: Փոխարինողին հրաման պե՞տք է տանք, թե՞ ոչ, և ինչպե՞ս է վարձատրվում հիվանդը և փոխարինողը:

Հրամանագրքի համարակալման վերաբերյալ

Ստեփան․

Բարև Ձեզ:
Ունեմ այսպիսի հարց․
Հրամանագիրքը վերջացել է ապրիլ ամսին, նոր հրամանագիրքը պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից։

Հրամանագիրքը փոխելու համար

Ստեփան․

Բարև Ձեզ:
Ունեմ այսպիսի հարց. հնարավո՞ր է տարվա կեսից վերցնել նոր հրամանագիրք, եթե նախորդը չի վերջացել, և եթե այո, ապա հրամանները պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից: Բանն այն է, որ ես նոր եմ ընդունվում հաշվապահ, և կցանկանայի նոր հրամանագիրք վերցնել, հնարավո՞ր է դա, թե՞ հրամանագիրքը փոխելու համար պետք է այլ հիմնավոր պատճառ:

Շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է կնքել համաձայնագիր ժ/պ նշանակման դեպքում

Ani.

Բարև Ձեզ:
Եթե ընկերության աշխատողներից մեկին նշանակել են տնօրենի ժ/պ, այդ դեպքում նրա հետ համաձայնագիր կամ պայմանագիր կնքվելու՞ է, թե՞ ոչ, թե՞ միայն հրամանն արդեն բավարար հիմք է:

Վերջնահաշվարկ

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից՝ վերջնահաշվարկ կատարելու ժամանակ հրամանի մեջ քանի՞ օրվա հաշվով պետք է տալ վերջնահաշվարկ, եթե տարեկան նրան հասնում է 20 աշխատանքային օր, և ո՞ր օրից պետք է տալ վերջնահաշվարկի հրամանը:

Ու՞մ անունով պետք է գրել հրամանները

Անի.

Բարև Ձեզ:
Եթե տնօրենն ազատվել է աշխատանքից և հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու համար 20-օրյա ժամկետ է նշանակվել և մինչ այդ գործընթացի ավարտը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել:
Մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը հրամաններն ու՞մ անունով է գրվելու, նախկին տնօրենի, թե՞ նրա ժամանակավոր պաշտոնակատարի, այդ ընթացքում նոր աշխատողի ընդունման դեպքում ու՞մ հետ է կնքվելու պայմանագիրը՝ նախկին տնօրենի, թե՞ ժ/պ-ի հետ, և մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը ազատվող տնօրենը տաբելում ներկա է ստանալու, թե՞ ոչ: Նրա ժ/պ-ն նույն ընկերությունում է աշխատում, նա տաբելում որպես տնօրեն է ներկա ստանալու՞ այդ ընթացքում:

Ո՞վ պետք է ստորագրի տնօրենի աշխատանքից ազատման հրամանը

Անի.

Բարև Ձեզ: Տնօրենի աշխատանքից ազատման հրամանը հենց ինքը պե՞տք է գրի, թե՞ ոչ: Նշեմ, որ 60 աշխատանքային օր չօգտագործված արձակուրդ ունի, ինչպե՞ս պետք է գրվի հրամանը, ո՞ր օրից պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը:

Ե՞րբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդի հրամանը

Անի.

Բարև Ձեզ: Աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանում է փետրվարի 18-ին /մինչև փետրվարի 17-ը ներառյալ գտնվելու է արձակուրդի մեջ/: Ե՞րբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդի հրամանը:

Արդյո՞ք ազատման հրամանը պարտադիր է

Յանա.

Բարև Ձեզ։ Արդյո՞ք ազատման հրամանը պարտադիր է, եթե առկա է աշխատողի ազատման դիմումը և դիմումի վրա տնօրենը նշել է՝ “չեմ առարկում”։
Կանխավ շնորհակալություն

Հնարավո՞ր է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, կարելի՞ է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և մի կետով երկարացնել այն, և արդյո՞ք դրա համար պետք է հրաման տրվի, որ աշխատողը շարունակում է իր աշխատանքը:

Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է արձակուրդ գնալ իր հաշվին

Անի.

Բարև Ձեզ: Աշխատողին քանի՞ օրով կարելի է իր հաշվին արձակուրդ տալ, և ինչպե՞ս պետք է հրամանը ձևակերպել, և արդյո՞ք դրա համար աշխատողը պետք է դիմում գրի:

Անհրաժե՞շտ է արդյոք պահուստաֆոնդ ձևավորել

Ani.

Բարև Ձեզ: Աշխատողին տարեկան հասնում է 20 աշխատանքային օրով ամենամյա արձակուրդ, աշխատողը 10 աշխատանքային օրվա արձակուրդից օգտվել է և մյուս 10 օրվա արձակուրդից չի ցանկանում այս տարի օգտվել: Արձակուրդի տեղափոխումը արդյո՞ք հրամանով է կատարվելու և, եթե այո, ապա ինչպե՞ս, արդյո՞ք պահուստաֆոնդ է ձևավորվելու:

Արդյո՞ք ՀԿ-ի նախագահը կարող է ինքն իրեն հրաման տալ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԿ-ի նախագահը, ով ձևակերպված է նաև որպես սոց. աշխատող, աշխատանքի ընդունման հրաման տալուց կարո՞ղ է ինքն իրեն հրաման տալ:

Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործած արձակուրդը

Արմինե.

Բարև, հարգելի գործընկեր: 2 հարց ունեմ. աշխատակիցը աշխատում է 2 ընկերությունում 01.09.2020թ. հիմնական և համատեղության կարգով: Առաջացել է անաշխատունակություն նոյեմբեր ամսվա մեջ, աշխատակիցը ներկայացել է ա/թ: Քանի որ երկու ընկերությունում էլ աշխատակցի փաստացի աշխատած ամիսները կազմում են 2 ամիս, և 12 ամիս հետ գնալով չի ձևավորվում: Արդյոք պե՞տք է հաշվի առնել տվյալ աշխատողի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը՝ նախորդ գործատուի: Նշեմ, որ աշխատակցի մինչև 01.09.2020թ. հաջորդ աշխատած ժամանակահատվածը 21.01.2020-21.08.2020 է:
Եվ հարց 2-րդ: Եթե աշխատակիցը մինչև 2020թ. ունի մոտ 4-5 տարվա չօգտագոծված աձակուդային օրեր, ինչ-ինչ պատճառներով չի տրամադվել և ամեն տարի հրամանով տեղափոխվել է: Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործված արձակուրդային օրերը, թե՞ միայն վերջնահաշվարկի դեպքում պիտի վերջնահաշվարկ կատարվի ու, եթե այո, կա՞ իրավական հղում: Շնորհակալություն:

Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի արտոնությունների վերաբերյալ

Ողջույն, հարգելի փորձագետներ:

Մինչև երեխայի 1.5 տարին լրանալը աշխատակիցը վերադարձել է իր ցանկությամբ աշխատանքի` երեխայի խնամքի արձակուրդից: Աշխատողն ունի արտոնություններ և կարող է աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ոչ լրիվ աշխատաժամանակը ի՞նչ տևողությամբ կարելի է սահմանել, անհրաժե՞շտ է արդյոք համաձայնագիր և հրաման ձևակերպել, և այդ աշխատաժամանակը ևս տաբելում նշվու՞մ է:

Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է հրաման գրել անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում

Անի.

Բարև Ձեզ:
Եթե աշխատողը վարակվել է կորոնավիրուսով և հիմա գտնվում է հիվանդանոցում, նրա համար անաշխատունակության թերթիկ է բացվել, այս դեպքում նրա համար հրաման պե՞տք է գրվի, թե՞ հրամանը գրվելու է անաշխատունակության թերթիկը գործատուին ներկայացնելու դեպքում, և ինչպե՞ս է տաբելում նշվելու այդ աշխատողի բացակա օրերը: Եվ քանի՞ տոկոսով է վճարումն իրականացվելու:

Ե՞րբ պետք է գրել ազատման հրամանը

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է նոյեմբերի 15-ին, ե՞րբ պետք է գրել ազատման հրամանը և, որ օրով պե՞տք է նրան ազատել հարկայինի էջում:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, եթե աշխատողը վարակվել է կորոնավիրուսով

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը կորոնավիրուսով է վարակվել՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, հրաման պե՞տք է տրվի, թե՞ ոչ, ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի վճարումը:

Արդյո՞ք պահպանվում է առաջնագիծ մեկնած աշխատողի աշխատատեղը

Hayk.

Բարև Ձեզ:
Աշխատակիցը մեկնել է առաջնագիծ, այս ընթացքում նրան փոխարինել է մեկ այլ աշխատակից: Այս ընթացքում պահպանվու՞մ է արդյոք աշխատատեղը, և աշխատավարձը ինչպե՞ս պետք է վճարել, եթե սովորաբար կանխիկ է ստանում: Եվ կասե՞ք՝ արդյո՞ք գրանցման հայտում որևէ նշում պե՞տք է անել, թե՞ միայն հրամանը բավարար է:

Արդյո՞ք պետք է հրաման տրվի հերթապահության համար

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը երկրի ռազմական դրությունից ելնելով ընկերության վարչական շենքում հերթապահության է նշանակվել` նրա համար հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս պետք է ձևակերպել:

Հարկադիր պարապուրդի վերաբերյալ

Ողջույն, հարգելի փորձագետներ:
Եթե ընկերությունը սահմանում է հարկադիր պարապուրդ /ոչ աշխատողի մեղքով/, ապա փաստաթղթային առումով ինչպե՞ս է դա կարգավորվում: Անհրաժե՞շտ է արդյոք հրաման տալ: Եթե այո, ապա ինչպիսի՞ հրաման է՝ լոկալ, թե՞ անհատական:
Եթե կա նման հրամանի օրինակ՝ կարող եք տրամադրել /arpinemanukyan13 շնիկ gmail.com/:
Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողին ՀՀ ԱՕ-ի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, դրա համար գրվել է հրաման, արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել, և ե՞րբ:

Ինչպե՞ս ձևակերպել կամավոր կերպով դիրքեր մեկնած աշխատողի հրամանը

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը կամավոր կերպով մեկնել է դիրքեր` ինչպե՞ս պետք է նրա հրամանը ձևակերպել, արդյո՞ք պահպանվում է նրա աշխատատեղը, աշխատավարձը, եթե այո, ապա նրա բացակա օրերը ինչպե՞ս պետք է նշել տաբելում:

Հնարավո՞ր է աշխատավարձը փոխանցել այլ աշխատակցի քարտին

Աստղիկ.

Բարև Ձեզ: Հարց հաշվապահին.
Դպրոցի բոլոր աշխատակիցները աշխատավարձը ստանում են քարտով, հնարավո՞ր է արդյոք նոր աշխատակցի աշխատավարձը փոխանցվի այլ աշխատակցի քարտին, ըստ տնօրենի հրամանի, քանի որ նոր աշխատակիցը սննակ է, բայց գործը ավարտված չէ:

Ինչպե՞ս է ձևակերպվում հրամանը պաշտոնի փոփոխման դեպքում

TikGev.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հրամանի բովանդակությունը պաշտոնի փոփոխման համար:

Ինչպե՞ս կարելի է հրամանով ուսանողներին նշանակել ղեկավարներ

Ani.

Բարև Ձեզ: Եթե ընկերություն ուսանողների են ուղարկել պրակտիկայի համար, այդ դեպքում՝ ինչպե՞ս կարելի է հրամանով այդ ուսանողներին նշանակել ղեկավարներ:

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Hayk.

Հարգելի հաշվապահներ, ունենք երեխայի ծննդաբերության և հղիության արձակուրդում գտնվող աշխատակից, որի արձակուրդը լրանում է 05.10.2020թ. և որից հետո պետք է տրամադրենք մինչև 3 տ. երեխայի խնամքի արձակուրդ: Ինձ հետաքրքրում է. հրամանի հիման վրա ո՞ր ամսաթվին աշխատողի գրանցման հայտում լրացնեմ համապատասխան արձակուրդի ամսաթվերը, և ի՞նչ կարգով պետք է կատարվի ամսական 3 000 դրամ սոց. պահումները:
Շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է երկկողմ ստորագրությունով կազմած ներքին փաստաթղթերի կնքելը

Հերմինե.

Բարև Ձեզ: Արդյո՞ք պարտադիր է գործատուի մոտ երկկողմ ստորագրությունով կազմած ներքին փաստաթղթերի կնքելը, օրինակ, հրամաններ, աշխատանքային պայմանագրեր:

Արդյոք պե՞տք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելու համար

Արամ.

Բարև ձեզ: Կազմակերպության հիմնադիրը և տնօրենը նույն անձն է: Աշխատանքային պայմանագրից բացի արդյո՞ք պետք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելիս:

Արդյո՞ք աշխատանքային պայմանագրում փոփոխությունը հրամանով է նշվելու

Անի․

Բարև Ձեզ, եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես օպերատոր և նրա պայմանագրի մեջ գրված է եղել, որ շաբաթական 5 օր է աշխատելու՝ օրական 8 ժամ: Հիմա այդ աշխատողն ընդուվել է դպրոցում, որպես ուսուցիչ, և աշխատելու է առավոտյան 9-ից մինչև 4-ը, հիմա նա առաջին աշխատանքի վայրում կես դրույք է դառնում: Ինչպե՞ս պետք է վարվել, այդ փոփոխությունը հրամանով է նշվելու, թե՞ աշխատանքային պայմանագրում է փոփոխություն կատարվելու։

Ինչպե՞ս չեղարկել սխալմամբ լրացված հրամանը

Ani.

Բարև Ձեզ, եթե հրամանը սխալմամբ է լրացվել՝ ինչպե՞ս պետք է այն չեղյալ համարել:

Ինչպե՞ս կարելի է ձևակերպել գործավարձային աշխատողի հրամանը

Ani.

Բարև Ձեզ, եթե աշխատողը գործավարձային բանվոր է և անհրաժեշտություն է առաջացել, որ նա ամսվա մեջ մի քանի օր եռակցման աշխատանքներ կատարի, ինչպե՞ս կարելի է ձևակերպել հրամանը, կամ արդյո՞ք խնդիր չի առաջանա նրան այդ աշխատանքներում ընդգրկելը:

Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը

Susan.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերեր: Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը` աշխատանքային պայմանագրի մեջ, թե՞ աշխատանքի ընդունման հրամանի մեջ: Շնորհակալություն:

Ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը

Սուսաննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել․ եթե ՀՈԱԿ-ում նախատեսված է 1 դրույք տնտեսվար, սակայն աշխատակիցն ընդունվել է 0,5 դրույքով /նախատեսված է եղել ունենալ 2 աշխատակից/, և որոշ ժամանակ անց 0,5 դրույքը փոխվել է 1 դրույքի, ապա ի՞նչ հիմունքներով և ի՞նչ բովանդակությամբ հրաման պետք է ձևակերպվի։ Շնորհակալություն։