
ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ
Գոհար.
Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ, ապա ինչպե՞ս է կատարվում դրա հաշվառումը, ծախսերի բախշումը և ընդհանրապես այդ հարցի հետ կապված որոշակի խորհուրդներ կամ ուղեցույց որտեղի՞ց կարող ենք ստանալ: Շնորհակալություն:

ՀԿ կանոնադրության ձև
Ջավահիր.
Բարև Ջեզ, ես Ջավահիրն եմ, ապրում եմ Արմավիրի մարզում: Ցանկանում եմ բացել հասարակական կազմակերպություն, խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ ուղարկեք ՀԿ կանոնադրության ունիվերսալ ձև, եթե այդպիսին կա: Կանխավ շնորհակալություն:

ՀԿ հաշվառման առանձնահատկություններ
Գոհար.
Հարգելի կոլեգաներ, եթե հասարակական կազմակերպությունը ստանում է դրամաշնորհ, ինչպե՞ս կարելի է հաշվառումը վարել, ինչպիսի՞ առանձնահատկություններ կան, կամ ինձ կարո՞ղ եք գրականություն ցույց տալ, որպեսզի կարողանամ օգտվել:
Եվ հաջորդ հարցը: Եթե ՀԿ-ին գումար են տվել, ենթադրենք էլի դրամաշնորհի նման, միջոցառում կազմակերպելու համար, ասենք "տոլմայի օր", ինչպե՞ս կարող եմ ծախսեր ցույց տալ, չէ՞ որ ոչ մի գյուղացի գյուղատնտեսական մթերք գնելու համար ՀԴՄ չի տալիս, կամ խուսափում է իր անձնագրային տվյալներն ինձ ասելու, կամ ասենք մասնակիցներին հատկացնում ենք երթուղային տաքսիներ միջոցառման վայր հասնելու համար: Խնդրում եմ օգնել:

Արդյո՞ք պարտադիր է վարձու աշխատողներ ունենալ
Բորիս.
Խնդրում եմ պարզաբանեք` հասարակական կազմակերպությունը, որը իրականում չի ֆինանսավորվում և հետևաբար վարձու աշխատողներ չունի, պե՞տք է վճարի սոց. վճար, թե՞ ոչ: Թե՞ պարտադիր է վարձու աշխատող ունենալը: Շնորհակալություն:

ՀԿ ցանկանում է հիմնադրել ՍՊԸ
Koya-cheya.
Հասարակական կազմակերպությունը ծախսերը հոգալու համար ցանկանում է բացել ՍՊԸ և գրանցել իր անունով: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկատեսակով կհարկվի այս դեպքում նորաբաց ՍՊԸ-ն և ի՞նչ չափով կազատվի հարկերից:

Կազմակերպությունը ցանկանում է նվիրատվություն կատարել
Koya-cheya.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. եթե շահույթ հետապնդող կազմակերպությունը ցանկանում է հասարակական կազմակերպությանը գումար տրամադրել որպես նվիրատվություն կամ բարեգործություն, ապա այդ գումարի չափով արդյո՞ք հարկվում է, եթե այո, ապա որքա՞ն:

Հասարակական բարեգործական կազմակերպություն
Gohar.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է վարվում հասարակական բարեգործական կազմակերպության հաշվապահությունը: Ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալություն:

Վիճակագրական տեղեկությունների ներկայացում ՀԿ կողմից
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, արդյո՞ք բարեգորածական ՀԿ-ն պարտավոր է վիճ. վարչություն ամսական հաշվետվություններ ներկայացնել: Եվ եթե պարտավոր է, ինչու՞ www.ictstat.am-ում գրանցվելու ժամանակ չկա ՀԿ ընտրելու տարբերակ: Նախապես շնորհակալ եմ պատասխանների համար:

Օրապահիկի վճարում
Անահիտ.
Բարև ձեզ:
Ես հարց ունեմ` կապված օրապահիկի վճարման հետ:
Հասարակական կազմակերպությունում, որտեղ ես աշխատում եմ, անցկացվելու են անվճար դասընթացներ, որին մասնակցելու են նաև մարզերից մասնակիցներ: Մենք պետք է նրանց նաև օրապահիկ վճարենք այն օրերի համար, երբ նրանք Երևանում կգտնվեն: Ճի՞շտ է արդյոք օրենսդրության տեսանկյունից օրապահիկ վճարելը, քանի որ նրանք չեն հանդիսանում մեր աշխատողները: Իսկ կա՞ արդյոք օրապահիկի առավելագույն չափ այս դեպքում, քանի որ պետք է հատուցվի նաև նրանց կատարած ճանապարհածախսը օրապահիկի տեսքով: Եթե ոչ, ապա ի՞նչ այլընտանք կառաջարկեիք:
Նախապես շնորհակալություն:

Տարեկան հաշվետվության ուշացում
Հայկ.
Շատ շտապ է: Ես հասարակական կազմակերպության 1-ին տարվա տարեկան հաշվետվությունը ուշացրել եմ 1 շաբաթով: Ինձ հետարքիր է` ի՞նչ կարգով պետք է այս դեպքում գանձվի տույժը և ի՞նչ չափի կարող է այն լինել: Նախապես շնորհակալ եմ:

Շահութահարկի զրոյական հաշվարկի հանձնում
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ն չի ծավալել գործունեություն, սակայն պետք է հանձնի զրոյական շահութահարկի հաշվարկ, արդյո՞ք պետք է բոլոր դաշտերում գրել 0 և հանձնել, թե՞ որոշակի տողերում, որոնք կարող են բնորոշ լինել ՀԿ-ին: Նախապես շնորհակալություն:

Պայմանագրի օրինակելի ձև
Anush.
Կարո՞ղ եք ինձ ուղարկել հասարակական կազմակերպության հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալ եմ:

Ստորագրության հաստատում
Gayane.
Հարգելի կոլեգաներ, հարցս շտապ է, խնդրում եմ ասացեք` նոր բացվող ՀԿ-ն իրավունք ունի՞ հաստատելու միայն մեկ ստորագրություն, թե՞ ոչ, և ու՞մ ստորագրությունը` խորհրդի հախագահի՞, թե՞ տնօրենի, թե՞ 2-ի դերում էլ կարող է հանդես գալ մեկ անձ: Նախապես շնորհակալ եմ:

ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ
Նարինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում` հասարակական կազմակերպությունների համար պարզեցված շահութահարկի հաշվետվության մեջ դասակարգիչ մասում ի՞նչ պետք է գրվի, եթե ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է ԱԱՀ հաշվարկ ներկայացնել
Թամարա.
Բարև Ձեզ,
Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:
Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը, որը աշխատում է բացառապես շնորհներով, պարտավոր է եռամսյակը մեկ կամ, կախված շրջանառությունից, ամիսը մեկ հարկային տեսչություն ներկայացնի ԱԱՀ–ի հաշվարկ` տվյալ ժամանակահատվածի հաշվեգրված ծախսերը գրելով "ԱԱՀ–ից ազատված գործարքներ" տողում: Մի հարկայինում ասում են` պետք է, իսկ մի ուրիշում` զարմանում են ու ասում, որ այդ հաշվարկը ավելորդ է ՀԿ–երի համար: Խնդրում եմ հղում տալ, թե օրենքի որ հոդվածով է դա կարգավորվում:
Շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է արձանագրություն կազմել
Մերի.
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցերում. հասարակական կազմակերպության խորհրդի ընտրությունը, անդամավճարի և մուտքավճարի չափի որոշումը անհրաժե՞շտ է ֆիքսել արձանագրությամբ:

Հասարակական կազմակերպության ստեղծում
Ishxan.
Ես ցանկանում եմ ստեղծել հասարակական կազմակերպություն: Ի՞նչ օրենքներ և որոշումներ է անհրաժեշտ իմանալ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն ՀԿ-ները
Սոնա.
Կարո՞ղ եք ասել` ՀԿ-ները տարեկան ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն, բացի եկամտահարկի տեղեկությունից: Շնորհակալություն:

ՀԿ-ն ծառայություն է մատուցել այլ կազմակերպությանը
Անի.
Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը 2011թ. կատարել է մոնիտորինգի և ֆիլմերի պատրաստման աշխատանքներ մեկ այլ կազմակերպության համար: Արդյո՞ք ՀԿ-ն հարկվելու է այդ ծառայության համար, որի մոտավոր գումարը կազմում է 600 000 դրամ: Եթե հարկվելու է, ապա ի՞նչ հարկատեսակով:

Կրթամշակութային հասարակական կազմակերպություն
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի ֆինանսիստներ և հաշվապահներ: Գրանցել եմ կրթամշակութային հասարակական կազմակերպություն, գործունեությունս մտադիր եմ իրականացնել հիմնականում դրամաշնորհային ծրագրերի միջոցով:
Ցանկանում եմ տեղեկանալ` հաշվապահական ինչ գործառույթներ պիտի իրականացնեմ, ինչ հարկեր պիտի մուծեմ, ինչպիսի օրենսդրություն է պետք իմանալ, որ հարկատեսակների մասով և այլն: Ներող կլինեք, եթե հարցադրումներս շատ սիրողական են: Նոր եմ սկսում:
Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ