Tag: հարկեր և տուրքեր

Կազմակերպություն հիմնադրելիս…

Մհեր.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին:
Կազմակերպություն հիմնադրելիս` նախքան դրամարկղի գիրքը հանելը, կատարվում են որոշակի ծախսեր. օր. կնիքի համար, պետ.գրանցման համար պետ տուրք և այլն: Որպես ինչ պետք է ձևակերպել այդ գումարը և ինչպես պետք է գրանցել այդ ծախսերը դրամարկղի գիրքում այն ստանալուց հետո:
ԵՎ երկրորդ հարցս. Կարող է արդյոք ընկերության տնօրենը ինքն իրենից անտոկոս փոխառություն վերցնի` դրամարկղում գումար չլինելու դեպքում:
Նախապես շնորհակալ եմ

Ստուգում (2009թ․)

Ստուգում

-Ծանոթացեք, Աստղիկը մեր գլխավոր հաշվապահն է:
-Բարև, բալիկ:
-Բարև Ձեզ:
-Դե, եկել ենք ստուգենք (քմծիծաղով ասաց հարկային տեսուչը):
-Հանձնարարական ունե՞ք:
-Չե, լևիյա (կիսալսելի ձայնով ասաց տեսուչը):

“Լևի” պատասխանեցի բոլոր հարցերին, քանի որ շեֆը “դաբրո” էր տվել:

“Ստուգման” ակնկալիքները չարդարացան: Աչքերում “այլ բի բեք” արտահայտությամբ տեսուչը հրաժեշտ տվեց մեզ: Տնօրենիս հայացքը Կարդալ ավելին “Ստուգում (2009թ․)”

Ներմուծում

Հասմիկ.

Եթե մենք ապրանք ենք ներմուծել վաճառքի համար (մաքսայինում ԱԱՀ է վճարվել), բայց վերջինս անորակ է, և մատակարարի հետ համատեղ ակտով որոշվել է այն խոտանել, այդ ժամանակ ԱԱՀ-ի պարտավորություն առաջանու՞մ է: Իսկ շահութահարկի հաշվարկը ինչպե՞ս է արվելու:

Նվիրատվություն

Լուսինե.

Բարև Ձեզ
Եթե տնօրենը հիմնարիկի ֆոնդից աշխատողին նվիրում է բնակարան, ապա ի՞նչ հարկեր են առաջանում, և ո՞վ պետք է վճարի:
Շնորհակալություն:

Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը…

AM.

Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը /գործում է հարկման ընդհանուր դաշտում/ ինչ ընթացակարգով է այն կատարվում? նախապես շաաաատ շնորհակալեմ օգնողներից…

Ինտերնետ խանութի վերաբերյալ

Լևոն.

Հարցս մի քիչ երկար է կհնչի քանի որ մասնագետ չեմ: Խոսքը ինտերնետ խանութի եռամսյա պարզեցված վճարի չափի մասին է, ավելի ստույգ ինտերնետ խանութը հանդիսանում է մեկ այլ ռեալ խանութի միջնորդ վաճառող և վաճառված ցանկացած ապրանքից ունի կոնստանտ N տոկոս: Ինչքան պիտի մուծի եռամսյակում այդ խանութը հարկ, Կարդալ ավելին “Ինտերնետ խանութի վերաբերյալ”

Սուտլիկ առևտրականը

Հարկեր

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով առևտրի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք առևտրի…

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք խանութ. երկուսը դատարկ, մնի մեջ էլ ըսկի ապրանք չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անապրանք խանութում առևտուր են անում երեք հատ սպիտակ հագած վաճառողուհի…

Հադին առևտուր արավ, չկարաց. Հյուդին առևտուր արավ, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս առևտուր արեցի…

Առևտուր արեցի, վեր գցեցի, առևտուր մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք Կարդալ ավելին “Սուտլիկ առևտրականը”

Ո՞ր երկրում են ամենաբարձր հարկերը

Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության` այսքան տոկոս աշխատողը վճարում է իր աշխատավարձից ուղղակի և անուղղակի հարկերի տեսքով:

Հարկեր

ԱՄՆ նախագահը հարկվել է $ 933000

Գրեթե ամբողջ այս գումարը` 2,66 մլն դոլար, Օբամաների ընտանիքը ստացել է Բարաք Օբամայի գրքերի վաճառքից 2008թ-ին:

Նա գրել է երկու գիրք` ինքնակենսագրություն և իր հայացքների մասին գիրք, որոնք մի քանի ամիս լավագույն վաճառվող գրքերից էին, ինչպես տեղեկացնում է BBC-ն:

Կարդալ ավելին “ԱՄՆ նախագահը հարկվել է $ 933000”