Tag: հարկեր և տուրքեր

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը բացում է ատամնաբուժարան և ռենտգենի կաբինետ

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ բացում է ատամնաբուժարան և ռենտգենի կաբինետ: Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու` հաստատագրվածով, թե՞ ոչ, և ունենալու՞ է ՀԴՄ ապարատ, այսինքն շրջանառության քանի՞ տոկոսն է գանձվելու և ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը որոշել է նվիրատվություն կատարել

Արթուր. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը որոշել է նվիրատվություն կատարել կազմակերպությանը պատկանող մեքենան ֆիզ. անձի: Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ կազմակերպության կամ ֆիզ. անձի համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ

Արա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հարցիս. իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ, ինչպիսի՞ հարկատեսակներ են կիրառվելու տվյալ դեպքում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար

Մերի. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար, չունի ՀԴՄ, դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր: Ասացեք խնդրում եմ` ի՞նչ հարկով է հարկվելու` շրջանառության հարկով, թե արտոնագրային վճարով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Լուսինե. Բարև ձեզ: Կայքը ԱՁ գրանցելու համար ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում և ինչքա՞ն: Հասույթ չունենք, գովազդներ չունենք կամ եթե կան` անվճար, վարձու աշխատող չկա: Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերության հարկային պարտավորությունները ավելացել են

Արմեն. Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանել հարցիս: 2002 թվականից ընկերությունը ծավալում է գործունեություն շինարարության բնագավառում, մինչև 2012 թվականը մարված են եղել բոլոր հարկային պարտավորությունները, առկա է տարածքային հարկային տեսչության տրամադրած տեղեկանքը: 20.05.2013թ. հարկային պարտավորություններն ավելացվել է 1 000 000 ՀՀ դրամով, որը հարկային տեսչության նորանշանակ աշխատակցի պնդմամբ 2003թ ստուգման ակտի 10 տոկոսն է և նրա վրա կիրառված տույժը: Սակայն 19.04.2013թ. տրամադրած հարկային հաշիվների մասին տեղեկանքում այդ գումարը նշված չի: Ինչպե՞ս վարվել նման դեպքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը տարվա ընթացքում փոխել է հարկման դաշտը

emi. Խնդրում եմ ինձ ասեք` ինչպիսի՞ ձևակերպումներ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի տարվա վերջում այն դեպքում, երբ առաջին եռամսյակը կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, իսկ մնացած եռամսյակները` ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպությունների հարկման դաշտ

Hripsime. Հարգելիներս, խնդրում եմ պատասխանել, թե հարկման որ դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ինչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տեղեկատվություն ԱՁ հարկերի մասին

Անահիտ. Բարև ձեզ: Ես ուզում եմ որոշ ինֆորմացիա ստանալ Ա/Ձ-ի հարկերի մասին: Ա/Ձ-ն գործունեությունը սկսել է 2013թ-ի սեպտեմբերից, զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ հարկային վճարումներ (ի՞նչ տոկոսադրույքով) պետք է կատարի Ա/Ձ-ն (աշխատողների և իր համար) գործունեության ընթացքում: Խնդրում եմ օգնեք ցանկացած օգտակար ինֆորմացիայով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է ավտոմեքենա

Նաիրա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից ձեռք է բերում ավտոմեքենա, ապա ի՞նչ հարկային պարտավրոություններ են առաջանում կազմակերպության մոտ, և ի՞նչ պարտավորություններ են առաջանում ֆիզիկական անձի մոտ, եթե գումարը գերազանցում է 6 մլն դրամը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում

Անահիտ. ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում և հրավիրված դասախոսների հետ պետք է պայմանագիր կնքի և վճարի։ Ի՞նչ տիպի պայմանագիր պետք է դա լինի, եթե նա ամսվա մեջ ընդամենը 1-2 օր կամ մի քանի ժամ է դասավանդում: Ի՞նչ հարկեր է հաշվարկվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու անհատ ձեռնարկատերը

Արսեն. Բարև ձեզ: Գրանցվել եմ որպես ԱՁ և պատրաստվում եմ 35մ2 սեփական տարածքում կազմակերպել մի քանի տեսակի գործունեություն՝ 1. Ինտերնետ ակումբ առանց խաղերի 2. Համակարգիչների վերանորոգում 3. Փաստաթղթերի պատճենահանում 4. Գրենական պիտույքների վաճառք Ունենալու եմ մեկ վարձու աշխատող: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է բանջարեղենի վաճառքով

Անուշ. Բարև ձեզ: Ես մայթեզրին, չգործող խանութի առջևում զբաղվում եմ բանջարեղենի վաճառքով: Արդյո՞ք պետք է մտնեմ հարկային դաշտ և ինչպիսի՞ հարկ պիտի վճարեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է կազմակերպությունը շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով

Սոնա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել: Կարո՞ղ է ԱՁ-ն կամ առևտրային կազմակերպությունը իր ամբողջ շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով: Եթե այո, ապա հարկային ի՞նչ պարտավորություններից է ազատվում: Ավելի մանրամասն որտե՞ղ կարող եմ կարդալ: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը

Արամ. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Համաձայն "Շրջանառության հարկի" մասին օրենքի տվյալ հարկատեսակով աշխատող կազմակերպությունները ազատվում են շուկայից ձեռքբերման դեպքում որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ պահելու պարտավորությունից: Հարց. այս դեպքում արդյո՞ք պարտադիր է գնման ակտերի կազմումը: Ի՞նչ կտա գնման ակտի առկայությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա

Lia. Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա, ինչպես նաև խնամքի միջոցներ: Բայց աշխատանքին սխեման լինելու է ցանցային, օրինակ, ինչպես որ աշխատում է Օրիֆլեյմը, Ֆաբերլիկը: Խանութներում վաճառք չի լինելու, լինելու են կոնսուլտանտներ, ովքեր կատալոգների միջոցով կատարելու են վաճառք: Կոնսուլտանտները հնարավորություն ունեն լավ աշխատանքի շնորհիվ դառնալ տնօրեն: Հարցս հետևյալն է` ինչպե՞ս է գրանցում լինում, ի՞նչ հարկեր են վճարում, ապրանքի շարժը ինչպե՞ս են ցույց տալիս, քանի որ ՀԴՄ չկա: Շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկի հաշվանցման դիմումի ներկայացում էլեկտրոնային եղանակով

ՄԱՐԻ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Անհրաժեշտ է դիմում ներկայացնել հարկային տեսչություն հարկի հաշվանցման համար: Գործատուս ասում է, որ դա արդեն հնարավոր է իրականացնել էլեկտրոնային տարբերակով taxservice.am-ի միջոցով: Եթե տեղյակ եք, թե ինչպես է դա արվում, խնդրում եմ շտապ օգնեք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի գործունեությունը

Արթուր. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Մտադիր եմ բացել կարի սպասարկման սրահ և դասընթացների անցկացման կենտրոն նույն վայրում, նույն ԱՁ-ով: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի տվյալ գործունեությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շուկայից ձեռքբերում կատարելու դեպքում

Ani. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Շրջանառության հարկի դեպքում, եթե շուկայից ձեռք բերում է արվում, ապա ի՞նչ հարկեր են առաջանում: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վաճառել է տրանսպորտային միջոց

Արամ. Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ պատասխանել հարցիս. ՍՊԸ-ն, որն ազատված է ԱԱՀ-ից, վաճառել է իր տրանսպորտային միջոցը: Ի՞նչ ձևակերպում է տրվում ու ի՞նչ հարկեր է վճարվում: Մեքենան գնվել է 2010թ. 200 000 ՀՀ դրամով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս են հաշվարկվելու ԱՁ հարկերը

Տաթև. Բարև Ձեզ: Խնդրում եմ մի քանի ցուցումներ, պարզաբանումներ տալ ինձ հետևյալի առնչությամբ. գրանցել եմ ԱՁ, զբաղվելու եմ թարգմանչական գործունեությամբ: Աշխատող չունեմ: Աշխատելու եմ հսկիչ-դրամարկղային մեքենայով: Ինձ տեղեկացրեցին հարկային տեսչությունում, որ աշխատելու եմ 5 տոկոսով, եթե անհատույց օգտագործման պայմանագիր կնքեմ, էլեկտրոնային հաշվետվություններ վարել անհրաժեշտ չէ, պետք է ընդամենը յուրաքանչյուր ամիս վճարել 5000-ական դրամ ԱՁ-ի եկամտային հարկ և տարեկան շրջանառության հարկ՝ եռամսյակային կտրվածքով: Ինձ անհասկանալի է, եթե ես նոր եմ գործունեություն իրականացնում, ինչպես հասկանամ տարեկան կտրվածով իմ հասույթը, որ բաժանեմ եռամսյակների ու վճարեմ, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը, իմ պարագայում, ինչպիսին պետք է լինի և ինչ կարգով պետք է վարեմ: Խնդրում եմ, ընդհանուր առմամբ, ինձ բացատրել, թե ինչպես, ինչ կարգով և ինչ վճարումներ ու հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր դեպքերում է առաջանում ԱԱՀ պարտավորություն

Վարդան. Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ. ֆիզիկական անձի կողմից կատարված գործարքներից ո՞ր դեպքերում է գանձվում ԱԱՀ և օրենքի ո՞ր կետով է դա ամրագրված, և ո՞վ է ներկայացնում ֆիզ. անձի իրականացրած գործարքների մասին տվյալները հարկային տեսչություն: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նորաբաց ընտանեկան բժշկության գրասենյակ

Անի Սահակյան. Բարև ձեզ: Նորաբաց ընտանեկան բժշկության գրասենյակ է, որը ֆինանսավորվում է պետության կողմից, ունի նաև վճարովի ծառայություններ: Ի՞նչ հարկատեսակներով այն պետք է հարկվի: Ասեմ նաև, որ շրջանառությունը չի գերազանցում 58,35 մլն դրամը: Խնդրում եմ շտապ պատասխանել: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են առաջանում

astxik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, եթե առնչություն ունեք այս հարցին. ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ունի նաև արտոնագիր ավտոտեխսպասարկմամբ զբաղվելու համար: Օրինակ, մեքենան մտնում է բոքս վերանորոգման համար, զննման ընթացքում հայտնաբերվում է, որ տվյալ մեքենայի մասերից մի քանիսը պետք է փոխարինվեն նոր մասերով: Այս դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում: Ես հետաքրքրվել եմ տարբեր հարկային և այլ աշխատողներից, ստացել եմ տարբեր պատասխաններ: Խնդրում եմ դուք էլ փորձեք պատասխանել, և եթե կարելի է` հիմնավորեք փաստերով կամ թողեք ձեր կարծիքը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սխալ եկամտային հարկի հաշվարկում

Աննա. Հարգելի հաշվապահներ, մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկի մեջ սխալ եմ հայտնաբերել, ինչի արդյունքում հարկը և հարկվող օբյեկտը պակաս եմ ցույց տվել: Եթե մի քանի օր ուշացմամբ ապրիլին փոխանցեմ չվճարված մասը, բացի օրական 0.15 տույժից ուրիշ ի՞նչ խնդիր կառաջանա հարկայինի հետ: Խնդրում եմ շտապ պատասխանել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր դրույքաչափով կհաշվարկվի հարկը

Tatev. Բարև, սիրելի հաշվապահներ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և վարձակալության է տվել շինությունը ՍՊԸ-ի: Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է հարկվեմ` 10% - վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, թե՞ 5 %` այլ գործունեության տեսակներից եկամուտներ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է հանձնել

Ալլա. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` մեր կազմակերպությունը տվել է վարձակալության տարածք: Վարձավճարից պետք է հաշվարկի եկամտային հարկ (եթե չեմ սխալվում 10%): Սակայն այդ հաշվարկված եկամտային հարկի գումարը ինչպե՞ս պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվետվության մեջ, և ո՞ր հաշվին պետք է փոխանցում կատարել: Հարցս հրատապ է: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խանութ 40 քմ տարածքում

Mayis Margaryan. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Ցանկանում եմ Երևանում խանութ բացել 40 քմ տարածքում: Խնդրում եմ նկարագրել առաջին քայլերը` կապված գրանցվելու հետ, ինչպես նաև պատասխանել, թե ինչ հարկեր պետք է վճարեմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մանկական քոլեջ բացելու վերաբերյալ

LUSINE. Բարև ձեզ, ես կցանկանայի իմանալ` եթե ես ցանկանում եմ մանկական քոլեջ բացել, ի՞նչ պայմաններ կան, և ինչքա՞ն գումար պետք է վճարեմ, օրինակ, քոլեջում 20 երեխա և 2-ժամյա դասընթացների դեպքում: Խնդրում եմ ծանոթացնել բոլոր պայմաններին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ծաղկի վաճառքով

Անի. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: ԱՁ-ն զբաղվում է ծաղկի վաճառքով: Ի՞նչ հաշվետվություններ ու վճարումներ ունենք անելու: Հաշվետվությունները եռամսյակայի՞ն են, թե՞ ամսական: Իսկ վճարումնե՞րը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու կազմակերպությունը

ՆԱԻՐԱ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Նոր ստեղծված կազմակերպությունը ցանկանում է զբաղվել գարեջրի և բնական հյութերի ներկրմամբ: Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու կազմակերպությունը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով

Լուսինե. Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիրը 2013 թվականից միաժամանակ ձեռք է բերել մեկ այլ փակ բաժնետիրական ընկերությունում 50% բաժնեմաս: Այս փաստը կարո՞ղ է ինչ որ կերպ անդրադառնալ այդ բաժնետիրական ընկերության այս կամ հարկատեսակով աշխատելու վրա, այսինքն կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով: Նշեմ, որ վերոհիշյալ ՍՊԸ-ն աշխատում է ավելացված արժեքի հարկով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը

Աշոտ. Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ կահույքի արտադրությամբ, չունեմ աշխատողներ, նախորդ հաշվետու տարում իմ շրջանառությունը չի գերազանցել 2 մլն-ը, խնդրում եմ ասացեք, թե ինչ հարկատեսակով և կարգով եմ հարկվելու այժմ և ինչպես եմ կատարելու սոց. վճարներ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակումներ

Գագիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել մի հարցի: Դրամարկղից կանխիկ կարելի՞ է հարկային վճարումներ կատարել: Եթե այո, ապա կա՞ն արդյոք սահմանափակումներ: Եվ ընդհանրապես, բացի աշխատավարձից կանխիկ ի՞նչ այլ վճարումներ կարելի է կատարել դրամարկղից առանց սահմանափակման: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու կազմակերպությունը

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Կասե՞ք, եթե կազմակերպությունը զբաղվում է 2 գործունեությամբ` իրավաբանական և հաշվապահական ծառայությունների մատուցում, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի (եթե շրջանառության հարկով, ապա քանի՞ տոկոսով) և արդյո՞ք պետք է ԱԱՀ վճարող լինի, եթե չի գերազանցելու ԱԱՀ-ի շեմը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս են հարկվում հիմնադրամները

Կարինե. Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ասել, թե հիմնադրամները ինչպես են հարկվում, ինչ հաշվետվություններ են պատրաստում և ուղարկում հարկային:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից

Անի. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից և այդ զգեստները հետագայում տալիս է վարձույթով, ի՞նչ տեսակ հարկեր պետք է վճարի: Ինչպես հասկացել եմ իմ ինտերնետում կարդացածից` ներմուծման համար մաքսատանը պետք է վճարվի ԱԱՀ 20% -ի չափով: Արդյո՞ք հետագայում ծառայություն մատուցելու համար ևս պետք է ԱԱՀ վճարի, եթե իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը չի գերազանցում 58.35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) և համարվի ԱԱՀ վճարող: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նոր հարկային փաթեթ

Samvel. Լավ ասացվածք կա` մինչև առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա, կամ մինչև օրենքների փոփոխությունները հրապարակեն, ուժի մեջ մտած կլինեն: Եթե ունեք փոփոխությունների ամբողջական փաթեթը, կոլեգաներ ջան, կիսվեք: Ասում են` Հ/Տ ների ինչ որ փաթեթ են ուղարկել մի 3 օր առաջ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը դեռ չի իրականացնում գործունեություն

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. նորաբաց ՍՊԸ-ն ունի տնօրեն, սակայն գործունեություն դեռևս չի իրականացնում: Ինչպե՞ս կարող եմ եկամտահարկի ու սոցի հաշվարկներ չիրականացնել, առանց գործունեության դադարեցման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն սահմանել աշխատավարձը

Տիգրան. Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է` աշխատողին ինչքա՞ն մինիմալ աշխատավարձ կարող ենք գրել, որպեսզի նոր եկամտային հարկով հարկերը տալուց հետո մաքուր աշխատավարձը ըստ օրենքի լինի: Կանխավ շնորհակալություն: