Tag: հատուկ հարկային հաշիվ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԼՂՀ տեղափոխված արտադրանքի համար

Միքայել. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, կարո՞ղ եմ թղթային հաշիվ ուղարկել ԼՂՀ տեղափոխված արտադրանքի համար, քանի որ էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ չեմ կարողանում դուրս գրել։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել

Նունե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ԱՁ-ն ապրանքը մեքենայով տեղափոխում է ԼՂՀ և հաշիվ-ապրանքագրով վաճառում խանութներին, չվաճառվածը ետ բերում (էլեկտրոնային հաշիվ ԼՂՀ համար չի գրվում), ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել: Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել, եթե դիմացի կողմը հայտնի չէ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հատուկ հարկային հաշիվների վերաբերյալ

Satenik. Ինչպե՞ս կարող եմ գտնել հատուկ հարկային հաշիվների մասին օրենքը, եթե կարող եք, խնդրում եմ ուղարկեք Satenbek շնիկ mail.ru հասցեին:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի առաքում ԼՂՀ

Լուսինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, կազմակերպությունը մթերային ապրանքներ է արտադրում և առաքում ՀՀ տարածքում, առաքման գիրք վարում ենք, արդյո՞ք կարող ենք նույն կերպ առաքել նաև ԼՂՀ տարածք (ասեմ, որ կազմակերպությունը ԱԱՀ չվճարող է) նույն Հ/Ֆ-ով, թե՞ դրա համար որևէ փոփոխություններ պետք է կատարվեն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, թող պատասխանեն փորձառու հաշվապահները, որոնք հնարավոր է առընչվել են այսպիսի դեպքի հետ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների հետ կապված

Sona. Թեև մեր կազմակերպությունը 2010թ. դեկտեմբեր ամսին հարկային մարմնից ստացել է հարկային հաշիվների ձևերը, բայց 98% հաշիվները դուրս են գրվել էլեկտրոնային եղանակով: Ունենք թղթային 4 հաշիվներ, որոնցից 2-ը հատուկ հաշիվներ են: ՀՀ կառ. 2010թ. նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման ընթերցումից հետո ինձ այդպես էլ պարզ չդարձավ` 1. Ինչպե՞ս պետք է ներկայացնել ստացված հարկային հաշիվների /թղթային/օգտագործման մասին տեղեկություն/Կա՞ արդյոք հատուկ ձև-բլանկ, թե մենք պետք է կազմենք: 2.Եթե ունենք հատուկ հաշիվների /5 օրինակ/ հին բլանկներ, պետք է դրա՞նք օգտագործենք, թե հարկայինից ստացած նոր հարկային ձևերը: Կանխավ շնորհակալ եմ: