Tag: հաստիքացուցակ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքացուցակ

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ արդյո՞ք անհրաժեշտ է ուենալ հաստիքացուցակ, ի՞նչ պայմանների դեպքում է հաստատվում նորը։ Օրինակ, եթե մի աշխատողի աշխատավարձ է ավելացել, արդո՞ք պետք է կազմել նոր հաստիքացուցակ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ ամեն տարվա սկզբում է հաստատվում հաստիքացուցակը։ Որոնումների արդյուքում տեսնում եմ միայն դպրոցների և մանկապարտեզների հաստիքացուցակ։ Կարո՞ղ է մեկը առևտրային գործունեությամբ/ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊԸ-ի հաստիքացուցակի օրինակ ուղարկի, շնորհակալ կլինեմ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքացուցակի անհրաժեշտություն

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք հաստիքացուցակ կազմել և հաստատելը այժմ պարտադիր է, քանի որ այն շատ փոփոխական է։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է նոր համաձայնագիր

Լուս. Բարև ձեզ: Կազմակերպության հաստիքացուցակը տարվա սկզբում հաստատվելուց հետո պետք է բոլոր աշխատողների հետ նոր համաձայնագրեր կնքվի, թե՞ միայն փոփոխությունների դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համայնքի խոշորացում

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ. համայնքը խոշորացվում է և կան աշխատակիցներ, ովքեր իրենց դիմումի համաձայն ուզում են աշխատանքից ազատվեն, բայց դեռ հաստատաված հաստիքացուցակ և բյուջե չունենք: Կարո՞ղ եմ ազատել աշխատանքից Պեկով, բայց գումարը փոխանցել, երբ բյուջե ունենաք, և կասեք` ո՞ր հոդվածի կետով է ազատման հրամանը տրվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գիշերային աշխատաժամանակ

Հայկուհի. Բարև Ձեզ։ Ընկերներ հարցս հետևյալն է՝ ունենք երկու հերթապահ-մեխանիկներ (վերելակների մասնագետներ), որոնց պայմանագրում աշխատանքային ժամերը նշված են 18։00-09։00-ն, աշխատանքը օրը մեջ, աշխատավարձն էլ ըստ հաստիքացուցակի՝ 97 000 դրամ։ Սակայն յուրաքանչյուր ամիս տաբելում նրանց համար հաշվակվում է 8 ժամ՝ ամեն օր, առանց հաշվի առնելու գիշերային աշխատաժամանակը։ Ինչպե՞ս կարգավորեմ խնդիրը՝ ըստ օրենքի, աշխատաժամանակի (գիշերային) և տաբելի հետ կապված։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրություն լրացուցիչ աշխատանքի դիմաց

Սարիբեկ. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը կատարել է հաստիքացուցակում նշված գործառույթներից ավել աշխատանք (աշխատանք, որը նախատեսված է եղել այլ հաստիքով, որը կրճատվել է)` այդ դեպքում աշխատողը կարո՞ղ է աշխատավարձի ավելացման հարց բարձրացնել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պայմանագիր փորձաշրջանից հետո

Լիանա․ Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է. եթե հաստիքացուցակով ընդունում ենք աշխատող որոշակի ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով, դրանից հետո կապում ենք անորո՞շ ժամկետով աշխատանքային պայմանագիր։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է քաղիրավական պայմանագրում նշել հստակ սահմանված գումար

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր, աշխատելու է մոտ 5 ամիս, կարելի՞ է արդյոք վճարման կարգը կետում նշել, որ ամսական ստանալու է հստակ սահմանված գումար (նշեմ, որ ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով, այդ հաստիքը չունենալու պատճառով է կնքվել քաղիրավական պայմանագիրը):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով

Անի. Բարև ձեզ: Եթե ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով և կան աշխատողներ, որոնց հաստիքը 6 ամիս է նախատեսված, այդ դեպքում ընկերության արձակուրդների գրաֆիկում այդ աշխատողների անունները պե՞տք է, գրել թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վարվել աշխատանքային պայմանագրի հետ

Անի. Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը սահմանված է եղել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը և նա 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 17-ը ներառյալ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, 2021 թվականի փետրվարի 18-ից անցնելու է երեխայի խնամքի արձակուդի՝ ինչպե՞ս վարվել նրա աշխատանքային պայմանագրի հետ: Հավելյալ նշեմ, որ այդ ընկերության համար ամեն տարի հաստիքացուցակ է փոխվում և բոլոր աշխատողների պայմանագրի ժամկետը նշվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ հաջորդ տարվա հունվարին կնքվում է նոր համաձայնագիր, որով երկարացվում է պայմանագիրը և նշվում մնացած փոփոխությունները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքացուցակի վերաբերյալ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել: Համայնքապետարանում, եթե աշխատող ես ընդունում քաղիրավական պայմանագրով՝ պարտադի՞ր է հաստիքացուցակում ցույց տաս: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքացուցակում անվանման փոփոխության մասին

Նարինե. Խնդրում եմ ասացեք` եթե հաստիքացուցակում փոխվել է անվանումը, իսկ աշխատավարձը մնացել է անփոփոխ, արդյո՞ք պարտադիր է հրամանագրել և կնքել նոր աշխատանքային պայմանագիր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ ժամավարձային սկզբունքով

Gayane. Կազմակերպությունը ՀԿ է, ունի հաստատված հաստիքացուցակ, և վճարումը կատարում է համաձայն հաստիքացուցակի, և աշխատանքային պայմանագրերում նշված է հաստիքային դրույքի չափը, օրինակ, 70 000 դրամ: Սակայն վերջերս իմացանք, որ պայմանագրերում պարտադիր պետք է նշված լինի ժամավարձային արժեքը, օրինակ, 770 դրամ, և հաշվարկը կատարվի համաձայն դրա: Հարցս հետևյալն է` այդ դեպքում ո՞րն է հանդիսանալու հիմք աշխատավարձի վճարման դեպքում, որովհետև 20, 21 կամ 22 աշխատանքային օրերի դեպքում աշխատանքային ժամերը կլինեն տարբեր, դրանից ելնելով էլ` աշխատավարձը կլինի տարբեր, և այն էլ այն չի համապատասխանի հաստիքացուցակին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր պաշտոն հաստիքացուցակում

Ասյա. Խնդրում եմ, ինձ օգնեք: Ընկերությունում ես աշխատում եմ որպես գործավար, սակայն ժամանակավոր կատարում եմ կադրերի տեսուչի պարտականությունները (նա դեկրետի մեջ է) և ունեմ պատճենահանողի՝ ներքին համատեղությամբ աշխատանք: Հիմա ինձ վրա պետք է դրվի նաև թարգմանչի աշխատանք, որը հաստիքացուցակում չունենք: Խնդրում եմ, հուշեք. 1. Արդյո՞ք մեկ հոգու վրա կարելի է այդքան պարտականություն դնել, և ինչպե՞ս ձևակերպել այդ ամենը: 2. Ինչպե՞ս են հաստիքացուցակում նոր հաստիք մտցնում, հրամանո՞վ, թե՞ ինչպես:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործուղման հրամանի ձև

Անահիտ. Հարգելի գործընկերներ, կխնդրեի, որ ինձ ուղարկեիք գործուղման հրամանի ձևը, ներքին և անհատական հաստիքացուցակի ձև, օրինակ, ինչպես նաև արձակուրդների ժամանակացույց կազմելու ձևը։ Նախապես շնորհակալություն։ anahitpapikyan շնիկ yahoo.com