Tag: հաշվեկշիռ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի մնացորդ

Satenik. Եթե պահեստում ապրանքներ ունենք, որոնք դեռ չեն իրացվել, կարող ենք ինքնարժեքով այդ ապրանքների գումարը ցույց տանք բալանսի մեջ, եթե այո, խնդրում եմ պատասխանեք, որ տողում: Ավելի շատ տեղեկություն որտեղից կարող եմ իմանալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն
  • Կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների լրացման հրահանգ
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով

Արփինե. Բարև ձեզ.խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրեք և պատասխանեք,որովհետև դժվար կացության մեջ եմ հայտնվել, կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով, հաստատագրված և ԱԱՀ, ունի 2 աշխատող.Հաշվեկշռում կարող եմ ցույց տալ 1-ի աշխատավարձը? և 2-ի համար հաշվարկված սոց. վճարները: շնորհակալություն;
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վնասով հաշվեկշիռ

Անահիտ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել, ինձ մոտ նման հարց է առաջացել: 2008թ-ի դեկտեմբերի 18-ից բացվել է ՍՊԸ և սկսել գործունեություն ծավալել հաստատագրված վճարի ոլորտում: Սկսել է աշխատանքն 2009թ. հունվարի 15-ից, բայց մինչ այդ ես հանձնել եմ բալանս 2009 թվականին` 2008 թվականի համար, որի վնասը կազմել է 20800 դրամ (տնօրենի աշխատավարձ): 2009-ի հաշվեկշռում նորից ստացվեց վնաս, շրջանառությունն 9 905 000, իսկ վնասն 390 000 դրամ (կանոնադրական կապիտալն 50 000 դրամ է): Խնդրում եմ ինձ օգնել այս հարցում, արդյոք հաստատագրված վճարով վճարողներին վերաբերում է 2 տարի վնասով աշխատելու դեպքում լուծարումն (արդյոք այս կազմակերպության դեպքում համարվում է 2 ֆինանսական տարի): Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ

Ելենա. Խնրում եմ օգնեք. Որպեսզի ճիշտ կազմեմ հաշվապահական հաշվեկշիռը բոլոր հաշիվները իրենց ճիշտ տողում գրեմ, նաև ամփոփեմ ֆինանսական արդյունքը որ աղբյուրներից օգտվեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներկրված հիմնական միջոց

Meri. Արտերկրից ներկրված հիմնական միջոցը հաշվեկշռում որ արժեքով պետք է ցույց տալ, մաքսային թե ինվոյսի: Ու եթե ինվոյսի, ապա խնդրում եմ ասեք ինչպես պետք է ձևակերպել մաքսային արժեքի և ինվոյսում նշված գումարի տարբերությունը:Այդ տարբերությունը բավականին մեծ գումար է կազմում մոտ 200000 դրամի չափով: Կանխավ շնորհակալություն