Tag: հաշվապահական ծրագիր

.Գործընկերներ

Փաստաթղթի տպում

Անժելա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ ՀԾ-ում առաջացած հետևյալ խնդիրը. երբ տալիս եմ դիտել փաստաթուղթը, փաստաթուղթը նորմալ ցույց է տալիս, սակայն տպելուց միայն թվերն է տպվում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գրականություն հաշվապահական ծրագրի վերաբերյալ

Գայանե Ա. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, ուղարկեք ինձ որևէ գրականություն 1C-ի վերաբերյալ, կամ ասեք` որտեղից կարող եմ գտնել: Կանխավ շնորհակալություն azatyangayane շնիկ yahoo.com
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծրագրի վերաբերյալ

Axunik. Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ ՀԾ ծրագրով, սակայն ինձ հետաքրքիր է նաև, թե ինչպես է աշխատում 1C-ը: Եթե կարող եք, խնդրում եմ հուշեք, թե ինչպես կարող եմ սովորել 1C ծրագիրը: Արդյո՞ք գոյություն ունի վերջինիս demo տարբերակը, և ինչպե՞ս կարող եմ այն ձեռք բերել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Վահե. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ ՀԾ-ով, խնդրում եմ ասացեք, հարգելիներս, գրենական պիտույքները, կենցաղային և տնտեսական ապրանքները ի՞նչ հաշվով են մուտքագրվում, որպես արագամաշ առարկաներ` 2131, թե՞ այլ նյութեր 2119 կուտակիչ հաշվին ավելացնեմ 21191 գրասենյակային ծախսեր և 21192 կենցաղային և տնտեսական ծախսեր, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ծրագրի վերաբերյալ

Իզաբելա. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը մատուցում է ծառայություններ այնպիսի կազմակերպությունների, որոնք ազատված են ԱԱՀ-ից, և ՀԾ ծրագրով աշխատելիս ծրագիրը ԱԱՀ-ի հաշվարկում հաշվում է ԱԱՀ-ի դեբետից ազատվածի մասով ծառայությունների մեջ ԱԱՀ-ի ծախսագրումը և միացումը ծախսերին, սակայն ձևակերպում կատարելիս (դ-տ 713 կ-տ 5243) այն երևում է ԱԱՀ-ի և´ կրեդիտային, և´ դեբետային մասում: Ինչպե՞ս վարվել, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Մի քանի ձևակերպում

Լիա. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տալ հիմնական միջոցների անալիտիկ և սինթետիկ հաշիվների, սկզբանական տվյալների մուտքագրման, ծախսերի և եկամուտների, աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ ձևակերպումներ ՀԾ հաշվապահական ծրագրով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական մի քանի ձևակերպում

Անի. Խնդրում եմ օգնեք ինձ տալ աշխատավարձի, հեռախոսավարձի, տարածքի վարձակալության, սոց. վճարի, եկամտահարկի, շահութահարկի ճիշտ ձևակերպումներ ՀԾ հաշվապահական ծրագրով: Ինչպես նաև, եթե հնարավոր է, գրեք, թե որ հաշվներով պետք է ֆինանսական արդյունքը փակեմ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցում կատարելիս

Հերմինե. Բարև ձեզ: Հարցս ավելի շատ ուղում եմ ՀԾ աշխատակիցներին: Հետևյալ բլոգում ՀԾ աշխատակից Գրիգոր Մակիչյանը բացատրեց, թե ինչպես կատարել վերջնահաշվարկ ՀԾ հաշվապահ համակարգում: Այդ ձևով չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցում կատարելիս համակարգը այդ փոխհատուցման գումարը չի տեղադրում սոց. վճարների հաշվետվության մեջ և տեղադրում է եկամտահարկի հաշվետվության մեջ 9-րդ տողում: Հարկային տեսչությունում պնդում են, որ այդ գումարը չպիտի գրվի եկամտահարկի 9-րդ տողում, այլ վերջին` այլ եկամուտներ տողում, քանի որ սոց.-ի 13` հաշվարկված ԱՎՈՒՄ, և եկամտահարկի 9` եկամուտներ, տողերը չեն կարող իրարից տարբեր լինել: Հարցս հետևյալն է` ի՞նչ հիմք ունի «Հայկական ծրագրերը» վերոհիշյալ հաշվետվությունները այդ ձևով լրացնելու: