Tag: հաշվապահական ծրագիր

Accountant.am
Գործընկերներ

Ձևակերպման ուղղում ծրագրի մեջ

Մխիթար. Բարև Ձեզ: Աշխատում եմ ՀԾ ծրագրով: Հունիս 2013 թ-ին աշխատավարձի ավել հաշվարկ եմ կատարել: Չեմ կարողանում այդ հաշվարկը հանել: Տալիս եմ 5271-7131 ձևակերպումը, չի ստացվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծրագիր սովորելու համար

Լիլիթ. Հարգելի օպերատորներ և հաշվապահներ, ինձ հարկավոր է սովորել 1C ծրագիր սուպերմարկետում աշխատելու համար: Եթե ունեք այդ ծրագիրը, խնդրում եմ ուղարկեք: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական դասընթացներ ծրագրավորողների համար

222 Վարդգես. Հարգելի կոլեգաներ, ողջույն: Խնդրում եմ ինձ հուշեք, թե որտեղ (ո՞ւմ մոտ, ցանկալի է կազմակերպություն) կարելի է անցնել հաշվապահության դասընթացներ: Խնդիրը հաշվապահ պատրաստելը չէ, այլ ծրագրավորողներին հաշվապահություն սովորեցնելը, որպեսզի հետագայում հաշվապահական ծրագիրը մշակելիս բարդությունների առաջ չկանգնեն: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Գործընկերներ

ՀԾ -ով աշխատավարձը ժամավճարով հաշվելու կարգը

Լյուդմիլա. ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է 3 000 դրամից սկսած, աշխատակցի հավելում պահում դաշտում ինչ եմ գրում: Շտապ է, կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլԳործընկերներՀարց ու պատասխան

ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ

Հարգելի՛ հաշվապահներ, ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ. - Համակարգի արագացված ուսուցում Ձեր գրասենյակում - Անհատական դասընթացներ Ձեր գրասենյակում - Անհատական և խմբակային դասընթացներ Մանրամասները՝(010)564-522 (098) 606-181 www.finsoft.am
Accountant.am
1C ԻնֆոէքսպերտԳործընկերներ

ԻնֆոԷքսպերտը ներկայացնում է` 1C 8.2 Առևտրի կառավարում (11.1)

• Հաշվառման ընդգրկված ուղղություններն են - Գնորդների հետ փոխհարաբերությունների կառավարում: CRM կամ Customer Relationship Management – ը (Գնորդների հետ փոխհարաբերությունների կառավարում) հանդիսանում է ձեռնարկությունների ժամանակակից ինֆորմացիոն համակարգերի անբաժան ելի մասը: Նախատեսվում է պայմանագրերի կնքման ու կատարման էտապներում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների գրանցում: Համակարգը թույլ է տալիս հետևյալ գործողությունները - Յուրաքարչյուր գնորդի կարիքներին ուղղված անձնավորվոծ մոտեցում - Կուտակվում է բոլոր կոնտրագենտների և նրանց աշխատակիցների կոնտակտային ինֆորմացիքն և նրանց հետ կոնտակտների պատմությունը: - Բիզնես պրոցեսների մեխանիզմների կիրարկմամբ իրացման կառավարում: - Չավարտված գործարքների վերլուծություն և գնորդների հետ նախատեսվող գործարքների պլանավորում: - Գնորդների հետ մենեջերմերի իրականացրած աշխատանքի վերլուծություն և էֆեկտիվության գնահատում: - Վաճառքի կանոնների հայտարորւմ: Ծրագիրը հնարավորությունէ տալիս հայտարարել վաճառքների կանոններ ինչպես գնորդների համար անհատական, այնպես էլ տիպային ըստ սեգմենտների: Դրան վերաբերվում էն գնային քաղաքականությունը, վճարման պայմանները և զեղչային համակարգի պայմանները: - Վաճառքների ավտոմատացում: Ծրագիրը ամբողջությամբ կանոնակարգում է վաճառքները: Միաժամանակ վաճառքը կարելի ներկայացնել և ողջ ցիկլով սկսած գնորդի կողմից ներկայացված նախնական հետաքրքրությունների հայտի, և պարզեցված ընթացակարգով: - Առևտրային գործակալների կառավարում: Համակարգում գործում է առևտրային գործակալների կառավարման համակարգ՝ գնորդների ամրագրում ըստ գործակալների, այցելությունների գրաֆիկի հայտարարում, պատվերների գրանցում: Ավանսային հաշվետվությունների օգնությամբ գրանցվում են առևտրային գործակալների ծախսերը: - Պաշարների կառավարում: Համակարգի ունի պաշարների կառավարման ֆունկցիոնալ հնարավորություն որը ընդգրկում է՝ - Ըստ կուտակված պատվերների և վաճառքների վիճակագրական տվյալների պահեստի մնացորդների ապահովում: - Գնումների երկարաժամկետ պլանավորում և դրանց հիման վրա պատվերների ձևավորում: - Պահեստի կառավարում: Համակարգում իրականացված է պահեստում առկա ապրանքների օպերատիվ կառավարման համակարգ: Համակարգը թույլ է տալիս՝ - Ապրանքների մնացորդների կառավարում ըստ տարբեր չափման միավորների: - Սեփական և իրացման համար ստացված ապրանքների տարանջատված հաշվառում: - Պահեստում ըստ պահման վայրերի ապրանքների հաշվառման դետալիզացիա ուղղված պատվերների հավաքման օպտիմալացմանը: - Ապրանքների սերիական հաշվառում - Ըստ տարբեր բնութագրիչների հաշվառման հնարավորություն (գույն, չափս և այլն): - Կոմպլեկտավորման ու ապակոմպլեկտավորման հնարավորություն: - Ապրանքների պահուստավորման հնարավորություն: - Ֆինանսների կառավարում: Այս համակարգը թույլ է տալիս լուծել դրամական միջոցների հոսքի պլանավորումն ու հաշվառումը և փոխադարձ հաշվարկների կառավարումը: Արդյունքում համակարգը թույլ է տալիս վերլուծել ֆինանսական արդյունքները: • Լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորություններ - Բանկ Կլիենտ համակարգ: Վճարման հանձնարարագրերի ավտոմատ արտահանում xml ֆորմատով սպասարկող բանկի հետ համաձայնեցված կանոնակարգերով: Բանկից ստացված xml ֆորմատով քաղվածքից ստացված գումարների անալիտիկայի ներբեռնում ինֆորմացիոն համակարգ: - Ինտեգրացիա e-invoicing-ի հետ: Հարկային հաշիվների առանձին ու խմբային արտահանում e-invoicing և e-invoicing-ից ներբեռնում ինֆորմացիոն համակարգ: - Կառավարման վահանակի խմբագրման հնարավորություն: Օգտագործողի կողմից կարելի է խմբագրել կառավարման վահանակը ու թողնել միայն այն հրամանների կետերը, որոնք հարմար կգտնի օգտագործողը: Ստացված տարբերակը մնացած օգտագործողներին փոխանցելու հնարավորություն: - Ինտերնետ հասանելիություն: Հնարավոր է աշխատանք ինֆորմացիոն բազայում ինտերնետ միջավայրում առանց օգտագործողի համակարգչում ծրագրի տեղադրման Internet Explorer, Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari ծրագրերով: - Թույլտվությունների ճկուն համակարգ: Օգտագործողների համար թույլտվությունների ու հասանելիության ճկուն համակարգ կախված օգտագործողներին տրամադրված աշխատանքային դերերից: Ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 010 53-33-61, 093 53-31-97, 060 53-03-61, 060 53-13-61 կամ այցելել Տերյան 25, բն. 6
Accountant.am
1C ԻնֆոէքսպերտԳործընկերներ

ԻնֆոԷքսպերտը ներկայացնում է` 1C 8.2 Հաշվապահություն (3.0)

• Հաշվառման բոլոր ուղղությունների ընդգրկում - Բանկ ու դրամարկղ: Դրամական հոսքերի հաշվառում, դեբիտորական ու կրեդիտորական պարտավորությունների մարում, կանխավճարների ավտոմատ ձևավորում, առհաշիվ գումարների հաշվառում: - Գնումներ և իրացում: Դեբիտորական ու կրեդիտորական պարտավորությունների հաշվառում, կանխավճարների ավտոմատ մարում, ձեռք բերվող ԱՆՊ-ի ինքնարժեքի ավտոմատ ձևավորում: - Ոչ ընթացիկ ակտիվներ (ՈԸԱ): ՈԸԱ ֆինանսական և հարկային առանձնացված հաշվառում (առանձնացված օգտակար գործողության ժամկետներ և ծախսագրման անալիտիկա), ըստ ՀՄ և ՈՆԱ խմբերի ու ըստ նյութական պատասխանատու անձնաց հաշվառում: - Պահեստի հաշվառում: ԱՆՊ նյութաշարժ ու ծախսագրում ըստ պահման վայրերի, ըստ նյութական պատասխանատու անձանց ու ապրանքային խմբերի: - Կադրային հաշվառում: Աշխատակիցների անձնական տվյալների, աշխատանքային կենսագրության, կադրային հրամանների (Աշխատանքի ընդունման, կադրային փոփոխությունների, աշխատանքից ազատման, արձակուրդի տրամադրման ու գործուղման) հաշվառում, կուտակված արձակուրդային օրերի հաշվառում, արձակուրդային պահուստաֆոնդի հաշվառում: - Աշխատավարձ: Արձակուրդայինի հաշվարկ, հիվանդաթերթիկի հաշվարկ, պարգևատրման կարգագիր: Տաբելի ձևավորում համաձայն դրույքաչափի, աշխատանքային գրաֆիկների, կադրային հրամանների, հիվանդաթերթիկների ու արձակուրդայինների հաշվարկների: - Արտադրություն: Միավոր արտադրանքի սպեցիֆիկաների ձևավորում, հիմնական սպեցիֆիկայի որոշում: Միավոր արտադրանքի նյութածախսի հաշվարկ (պլանային): Արտադրանքի մուտք պահեստ, արտադրանքի ինքնարժեքի ավտոմատ ձևավորում, ամսվա ընթացքում իրացված արտադրանքի չափով իրացված արտադրանքի ինքնարժեքի ավտոմատ կարգավորում: • Լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորություններ - Բանկ Կլիենտ համակարգ: Վճարման հանձնարարագրերի ավտոմատ արտահանում xml ֆորմատով սպասարկող բանկի հետ համաձայնեցված կանոնակարգերով: Բանկից ստացված xml ֆորմատով քաղվածքից ստացված գումարների անալիտիկայի ներբեռնում ինֆորմացիոն համակարգ: - Ինտեգրացիա e-invoicung-ի հետ: Հարկային հաշիվների առանձին ու խմբային արտահանում e-invoicung և e-invoicung-ից ներբեռնում ինֆորմացիոն համակարգ: - Կառավարման վահանակի խմբագրման հնարավորություն: Օգտագործողի կողմից կարելի է խմբագրել կառավարման վահանակը ու թողնել միայն այն հրամանների կետերը, որոնք հարմար կգտնի օգտագործողը: Ստացված տարբերակը մնացած օգտագործողներին փոխանցելու հնարավորություն: - Ինտերնետ հասանելիություն: Հնարավոր է աշխատանք ինֆորմացիոն բազայում ինտերնետ միջավայրում առանց օգտագործողի համակարգչում ծրագրի տեղադրման Internet Explorer, Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari ծրագրերով: - Թույլտվությունների ճկուն համակարգ: Օգտագործողների համար թույլտվությունների ու հասանելիության ճկուն համակարգ կախված օգտագործողներին տրամադրված աշխատանքային դերերից: Ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 010 53-33-61, 093 53-31-97, 060 53-03-61, 060 53-13-61 կամ այցելել Տերյան 25, բն. 6
Accountant.am
Գործընկերներ

Տաբելի լրացում ծրագրում

nara. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատում եմ Հ/Ծ-ով, տաբելը հանելուց ամեն անգամ բերում է մնացած աշխատողներին, ովքեր չեն աշխատում, ինչպե՞ս անեմ, որ միայն աշխատողների անունները լինեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծրագրի հետ կապված

Գագիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել` արդյո՞ք կարող եմ առանց սերվեր գնելու կապել երեք համակարգիչ: Այսինքն` ստեղծել կապ երեք համակարգիչների միջև: Օրինակ, որպեսզի նույն 1С ծրագրից կարողանան օգտվել բոլոր 3 համակարգիչներով:
.Հարց ու պատասխան

Ո՞ր հաշվապահական ծրագրով պետք է աշխատել

Հակոբ Համբարյան. Բարև ձեզ: 1 մլրդ դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվառում կիրականացնեն համակարգչային ծրագրերով: Ես խնդրում եմ ինձ ասեք, թե որ համակարգչային ծրագրով պետք է իրականացնել հաշվառումը: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք հաշվապահական ծրագրով

Հայարփի. Բարև Ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և աշխատում եմ ՀԾ-ով: Խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ մուտքագրել բանկի սկզբնական մնացորդները բանկի քաղվածքից` դրամով, դոլարով և եվրոյով: Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը ՀԾ-ում նոր օրենքով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

1 մլրդ դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվառում կիրականացնեն համակարգչային ծրագրերով

Աղբյուր` panarmenian.net Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստարջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են նախորդ օրն ընդհատված "Հաշվապահական հաշվառման մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Ըստ զեկուցողի` 2013 թ-ից 1 մլրդ դրամի և 2014 թ.-ից 500 մլն դրամի շեմը գերազանցող շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվապահական հաշվառում պետք է իրականացնեն համակարգչային ծրագրերով: Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել Խոսրով Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում օրինագիծը երկար քննարկվել է և կառավարության ներկայացուցչի հետ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` կառավարությունը միայն հաշվապահական հաշվառում իրականացնելու համար կարող է սահմանել պահանջներ և չափանիշներ: ԱԺ պատգամավորի կարծիքով` ծրագրավորման ոլորտում չափորոշիչներ սահմանելն իր մեջ պարունակում է մոնոպոլիզացման վտանգներ: Ըստ Խոսրով Հարությունյանի` Մանրամասն