Tag: հաշվանցում

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ մասին օրենքի 26 հոդվածի 3-րդ կետ

hayk. Բարև, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ մասին օրենքի 26 հոդվածի 3-րդ կետը, որ հաշվանցման ենթակա չեն`... 3)ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված և (կամ) օգտագործված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի: Ի՞նչ է նշանակում ոչ արտադրական (առևտրային) նպատակներով: Օրինակ, ես զբաղվում եմ ներմուծմամբ և մեծածախ ու մանրածախ առևտրով: Հիմա, տնօրենի ավտոմեքենայի համար գնված անվադողի ԱԱՀ-ն հաշվանցվու՞մ է, թե՞ ոչ: Եվ խնդրում եմ բերեք հակառակ օրինակը ու պարզաբանեք, թե ինչու՞ բացառությամբ հատուցման դեպքերի: Սա ո՞ր դեպքն է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում

Գայանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերության: Պետ. ռեգիստրից վերցրել ենք տեղեկանք առ այն, որ այդ ընկերությունը հայաստանյան որևիցե ներկայացուցչություն կամ մասնաճյուղ չունի: Այսինքն ԱԱՀ-ն կհաշվարկի 0%: ԱԱՀ հաշվարկում ես դա ներկայացնում եմ 9 կետում, որպես ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ այն դիմումը ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի չի վերաբերվում չէ՞ այս գործարքին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի վերաբերյալ

Ամալյա. Բարև ձեզ: Չէի՞ք կարող ասել` արդյոք անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի մասով նախկինում վճարված ԱԱՀ-ն ենթակա է նվազեցման, թե ոչ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ դեբետային մնացորդի վերաբերյալ

Аnna. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. կազմակերպությունը ստեղծման օրվանից սկսած զբաղվել է միայն սեփական շենքի շինարարությամբ` կուտակելով մեծ գումարի ԱԱՀ-ի դեբետային մնացորդ: Ներկայումս կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքները և չի իրականացնում որևէ այլ գործունեություն: Հնարավո՞ր է արդյոք հետ ստանալ ԱԱՀ-ի կուտակված դեբետային մնացորդը, և ի՞նչ տեղի կունենա, եթե օրինակ կազմակերպությունը լուծարվի: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը 2011թ. ԱԱՀ վճարող համարվելու համար դիմում չի գրել

Արթուր. Խնդրում եմ շտապ պատասխանել: Կազմակերպությունը 2010թ. ԱԱՀ-ով է աշխատել իր դիմումի համաձայն, սակայն 2011թ-ի համար չի գրել դիմում և աշխատել է ԱԱՀ-ով` ունենալով ներմուծում և իրացում, և կատարել է հաշվանցում: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Անի. Բարև Ձեզ,սիրելի հաշվապահներ: Ընկերությունը համարվում է ԱԱՀ չվճարող, սակայն հաճախ Վրաստանից ապրանքներ է ներմուծում: Կցանկանայի իմանալ, թե այդ դեպքում ինչպես է կատարվում ԱԱՀ-ի հաշվանցումը:
.ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի արտահանում

Nazeli. Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և դժվարանում եմ այս հարցում: Ուզում ենք արտահանում կատարել Ռուսաստանի Դաշնություն: Խնդրում եմ պարզաբանել, արտահանման ժամանակ, երբ ԱԱՀ-ով չենք ուղարկում և դուրս ենք գրում սովորական հաշիվ, ի՞նչ հիմքի վրա ենք պահանջում պետությունից ԱԱՀ և ի՞նչ կարգով է այն կատարվում, ինչպե՞ս է արտացոլվում ԱԱՀ հաշվետվության մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ

A.M. Հարցս հետևյալն է: ԱԱՀ հաշվարկում նախորդ ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ դեբետային մնացորդ նշվում է 16.2 կետի Ա վանդակում, որի համար որպես հիմք նշվում է 25-րդ հոդվածը: Արդյո՞ք ճիշտ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը անհատույց վարձակալության է տվել իր տարածքը

E. Ֆիզ. անձը, որը միաժամանակ հանդիսանում է ՍՊԸ-ի տնօրեն, անհատույց վարձակալության է տվել իր տարածքը արտադրությամբ զբաղվող իր ընկերությանը: Հետո բանկից վարկ է վերցրել և կատարել ծախսեր այդ անհատույց վարձակալած տարածքի համար` ձեռք բերելով շինանյութ և այլ նյութեր: Այդյո՞ք այդ ձեռքբերումների գծով հ/ֆ-ներում առկա ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է և այդ կատարված ծախսերը` ծախսագրման ենթակա:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից

Վահե. Հարգելի կոլեգաներ, եթե մեր ընկերությունը ազատված է ԱԱՀ-ից, գնում կատարելուց մեզ տվել են հաշիվ ֆակտուրա: Ֆակտուրայում տվյալ ապրանքի գումարի 20%-ի չափով նշված է ԱԱՀ-ի գումարը: Ես ո՞նց պետք է ձևակերպեմ այդ գումարը, եթե ԱԱՀ վճարող չեմ: Կամ, եթե այդ գումարը տվյալ ապրանքի գումարի հետ միասին վճարվի մատակարար կազմակերպությանը, հետագայում հնարավոր կլինի՞ ինչ որ ձև այդ գումարները հետ ստանալ հարկային տեսչությունից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նախորդ տարիներում վճարված, բայց շահութահարկից չհաշվանցված գումարներ

Միհրան. Հարկային մարմնում նախորդ տարիներում վճարված, բայց շահութահարկից չհաշվանցված գումարների մեծությունը (բացի շահութահարկի հաշվարկից) երևու՞մ է, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչպե՞ս է այն հաշվառվում: Խոսքս նվազագույն շահութահարկին է վերաբերվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնով առևտուր անելու դեպքում

Գևորգ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ձեզ հնարավորության դեպքում պատասխանել: Ինչ-որ մի առևտրային կետից ՀԴՄ կտրոնով առևտուր անելու դեպքում եթե կտրոնի վրա առանձնացված չէ ԱԱՀ-ի գումարը, արդյո՞ք կարող եմ ես այն առանձնացնել ցանկացած դեպքում` անկախ նրանից, թե ՀԴՄ տրամադրող կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, թե չէ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

ԱՆՆԱ Ա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե շինարարական կազմակերպությունը ներմուծել է էքսկավատորներ իր գործունեության համար, որոնց համար հաշվարկված ԱԱՀ-ի վճարումը ԱԱՀ-ի օրենքի 6.1 հոդվածով հետաձգվել է մեկ տարով` մինչև 2011թ. մարտ ամիսը: ԱԱՀ-ի գումարը պետք է միացնե՞նք էքսկավատորի արժեքին և դրանից հաշվարկենք ամորտիզացիա, թե՞ 2011թ. ԱԱՀ-ի վճարումից հետո այդ գումարը կարող ենք հաշվանցել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ

Christina. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, թե ինչ թղթակցություններ ենք տալիս չհաշվանցվող ԱԱՀ-ի մասով /օրենքին համաձայն ԱԱՀ վճարող անձինք, որոնք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ` ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, պարզեցված հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում` մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները/իսկ մեր կազմակերպությունը իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենաների ներմուծման հետ կապված

Արսեն. Բարև Ձեզ: Ինձ մի հարց է հուզում ավտոմեքենաների ներմուծման հետ կապված: Բազմիցս լսել եմ այն պնդումը, որ եթե մեքենան ներմուծվում է անձնական օգտագործման համար, ապա ԱԱՀ չպետք է գանձվի: Կխնդրեի պարզաբանեք, օրինակի համար 2000թ. արտադրության, այսինքն 10-15 տարվա արտադրության, ավտոմեքենայի ներմուծման համար նախատեսված 42 տոկոս վճարվող գումարը ԱԱՀ ներառու՞մ է, թե՞ ոչ, և եթե ոչ, նույն ավտոմեքենան հիմնարկի, ՍՊԸ-ի անունով ներկրվելուց ի՞նչ տոկոս կկազմեն վճարները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Իզաբելա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Մարտի 15-ին ստացել եմ հարկային հաշիվ մատուցված ծառայությունների մասին, որը վերաբերում է 2011-2012 թթ. մատուցվելիք ծառայություններին: Ինչպե՞ս հաշվանցել ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս են փոխկապակցված հաշիվները

Christina. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` ինչպե՞ս են փոխկապակցված հետևյալ հաշիվները 5243, 226, 261, 2252 (որ հաշիվը որ դեպքում է որի հետ թղթակցում), և ե՞րբ և ինչպե՞ս են հաշվանցվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյոք կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն

Nara. Բարև ձեզ: Նշված գումարից կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ ծառայության դիմաց ստացած հաշիվ-ֆակտուրայում ԱԱՀ առանձին չի նշվում և գրված է միայն հաստատագրված վճար: