Արմինե․
Բարև Ձեզ, մի հարց էլի՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման համար ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ լուծումներն ո՞վ ունի։ Եթե կան ունեցողներ՝ խնդրում եմ ուղարկել armavethaj@mail.ru
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե․
Բարև Ձեզ, մի հարց էլի՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման համար ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ լուծումներն ո՞վ ունի։ Եթե կան ունեցողներ՝ խնդրում եմ ուղարկել armavethaj@mail.ru
Մարիաննա․
Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք հանրային հատվածում կրեդիտորական, դեբիտորական պարտքերը հաշվառելիս ստացված, տրված զեղչերը նվազեցվում են, թե՞ ոչ։
Մարիաննա․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել․ արդյո՞ք վերանորոգման, ներքին հարադարման աշխատանքների գումարը ավելացվում է հիմնական միջոցների սկզբնական արժեքին հանրային հատվածում։
Մարիաննա․
Խնդրում եմ ինձ ուղարկել հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության թեստային հարցաշարը:
Մարիաննա․
Խնդրում եմ ասել, թե հանրային հատվածում դեբիտորական պարտքերը հաշվառելիս տրված զեղչը հանու՞մ ենք, թե՞ ոչ։
Նարեկ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, հարցը վերաբերվում է հանրային հատվածի հաշվապահական ձևակերպմանը: ՊՈԱԿ-ը ձեռք է բերել հետևյալ ապրանքները ՝
1․ Մարմնամարզական ներքնակ 4 հատ 15 000 = 60 000
2․ Ֆուտբոլի գնդակ 4 հատ 6 000 = 24 000
3․ Վոլեյբոլի գնդակ 4 հատ 5 000 = 20 000
4․ Բասկետբոլի գնդակ 4 հատ 7 000 = 28 000
5․ Մարմնամարզական օղակների կոմպլեկտ 1 հատ 25 000 = 25000
6․ Մարմնամարզական այծիկ 1 հատ 20 000 = 20 000
7․ Մարզական պարկեր 4 հատ 5500 = 22 000
Ընդամենը 199 000:
Ցանկանում եմ տեղեկանալ՝ արդյո՞ք ճիշտ է սրանք ճանաչել արագամաշ առարկա, եթե այո, խնդրում եմ գրեք նաև հաշվապահական ձևակերպումը, քանի որ վճարման հանձնարարագրի մեջ առկա հաշիվների թղթակցությունը համակարգը սխալ է ճանաչում, հավանաբար որևիցե սխալ եմ թույլ տալիս: Նախապես շնորհակալություն:
Արփինե.
Բարև Ձեզ։ Ինձ անհրաժեշտ է հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստերը, իր պատասխաններով։ Ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես շնորհակալություն։
Քաջիկ.
Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք հանրային հատվածի հարցաշարի պատասխաններ ուղարկել qajik.sargsyan.97 շնիկ bk.ru հասցեին։
Իրինա.
Հանրային հատվածի հաշվապահություն. տալ ձևակերպում կազմակերպությունը վարձակալության է տվել հողատարածք, դուրս է գրել հարկային հաշիվ:
Լուսինե.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: “ՀԾ Հանրային հատված”-ի ուղեցույց ունե՞ք:
Մանյա.
Բարև ձեզ: Հանրային հատվածի քննության պատասխանները ո՞վ ունի, կուղարկե՞ք, որ խնդրեմ:
Անուշ.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը հանրային հատվածի կազմակերպություն է։ Պետք է կատարվի շենքի կոսմետիկ վերանորոգում և մեծ գումարի չափով։ Հարցս հետևյալն է՝ վերանորոգման ծախսերի ֆինանսավորումը կարո՞ղ ենք կատարել վարչական բյուջեից, թե՞ պետք է կատարել պարտադիր ֆոնդային բյուջեից։
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն վարսավիրական ծառայություն է՝ միկրոյով: Հիմա ուզում է նաև դասընթացներ վարել, աշակերտ պահել և սերտիֆիկատ տալ: Այդ սերտիֆիկատի հետ կապված խնդրում եմ քայլերը հերթով նշեք, այսինքն որտե՞ղ պետք է դիմի սերտիֆիկատի համար: Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող է լինել: 2-րդ հարցս, եթե ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ և նա հանրային հատվածում գրանցված աշխատող է՝ 2020թ.-ին և՛ ԱՁ-ի համար է 12 000 վճարել դրոշմանիշային վճար, և՛ իր աշխատավարձի պահումից: ԱՁ-ի 12 000 կարո՞ղ է ետ ստանալ: Կանխավ շաաատ շնորհակալ եմ:
Վլադ.
Բարև Ձեզ: Կասե՞ք՝ ի՞նչ տարբերություններ կան հանրային հատվածի կազմակերպությունների և առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆին. հաշվետվությունների պատրաստման ժամանակ։
Gohar.
Բարև Ձեզ: Հանրային հատվածի հաշվապահի որակավորման թեստերի պատասխանները ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես անչափ շնորհակալություն gohar.matevosyan շնիկ mlsa.am
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը գործում է պետական ծրագրով,այսինքն՝ աշխ. և սոցիալ հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Կասե՞ք՝ ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով է, թե՞ ոչ:
Ընկերություն՝ ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Գ․ Նժդեհի 17
Հեռախոս՝ 060 500987
Էլ․ փոստ՝ info շնիկ shemm.am
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ «Հանրային հատվածի գլխավոր հաշվապահ» որակավորման քննության նախապատրաստական դասընթաց
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ «ՇԵՄՄ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն սկսում է «Հանրային հատվածի հաշվապահի» որակավորման քննությանը նախապատրաստող դասընթացների անցկացումը։ Դասընթացը ներառում է՝
✅15 դաս, 2 ժամ տևողությամբ,
✅600 հարցերի և խնդիրների քննարկում և համակարգչային ծրագրով թեստերի հանձնում հենց դասընթացի ընթացքում,
✅Բոլոր թեստերի օնլայն հասցեների տրամադրում՝ անսահմանափակ փորձելու ու սխալները տեսնելու հնարավորությամբ,
✅Փորձնական քննություն հանձնելու հնարավորություն։ Դասընթացն անցկացվում է մեր գրասենյակում, դասավանդում են երկար տարիներ Հանրային հատվածի հաշվապահություն վարող փորձառու մասնագետները։ Գրանցվելու համար անցեք հղմամբ…
Արժեքը՝ 100 000 դրամ
Ռիմա.
Բարև Ձեզ: Հանրային հատվածի հաշվապահի որակավորման թեստերի պատասխանները ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես շնորհակալություն hayrapetyan-rima շնիկ mail.ru
Սուսաննա.
Խնդրում եմ, ասեք՝ հանրային հատվածում գլխավոր հաշվապահ աշխատելու համար անհրաժե՞շտ է ունենալ հաշվապահի լիցենզիա։ Կա՞ արդյոք շեմ, որից հետո լիցենզիա ունենալը պարտադիր է, և ո՞ր օրենքի հիման վրա։
Կանխավ շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ