Tag: հանձնարարություն

Կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում

Արթուր.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում, պայմանագրեր է կնքում ֆիզ. անձանց հետ, ուղարկում է հանգստանալու տարբեր հյուրանոցներ ՀՀ և ԼՂՀ տարածքում: Ֆիզ. անձը գումարը փոխանցում է տվյալ տուրօպերատորի հաշվարկային հաշվին, այնուհետև տուրօպերատորը պահում է իրեն հասանելիք միջնորդավճարը` տարբերությունը փոխանցելով հյուրանոցին: Հյուրանոցների հետ հանձնարարության պայմանագիր կնքելու դեպքում ԱԱՀ շեմի հաշվարկման համար ո՞ր գումարն է հաշվարկվում` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը: Եվ նախքան ԱԱՀ շեմը անցնելը շրջանառության հարկով աշխատելու դեպքում ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը:

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպություն

Գուրգեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
ինձ մոտ կա մի պարզաբանում ՊԵԿ նախագահի տեղակալի կողմից ստորագրված, համաձայն որի գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող ծառայությունների մատուցման գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձը “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարող է լինել շրջանառության հարկ վճարող: Տվյալ դեպքում ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող, իսկ եթե կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է նաև արտագնա տուրիզմով, “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարո՞ղ է լինել շրջանառության հարկ վճարող, եթե այո, ապա ո՞րը կդիտվի հարկվող շրջանառությունը (տուր փաթեթի ամբո՞ղջ արժեքը, թե՞ տուրիստական կազմակերպությանը հասանելիք վարձատրության գումարը): Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով

Artur.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքը իրականացվում է ենթագործակալության պայմանագրի հիման վրա, իսկ տուր-փաթեթների վաճառքը իրականացվում է դրսի կազմակերպության հետ ինչպես գործակալական պայմանագրերի հիման վրա, այնպես էլ տրամադրում են netto գներ, որոնց վրա ավելացնելով որոշակի գումար` հետո նոր իրականացվում է փաթեթի վաճառքը: Տվյալ պարագայում խնդրում եմ ասեք, թե որն է համարվում հարկվող շրջանառությունը: Արդյո՞ք ավիատոմսերի իրացումից հասույթը կհարկվի ԱԱՀ-ի 0 % -ով, իսկ տուր-փաթեթի վաճառքի դեպքում կհարկվի ԱԱՀ-ով միայն մարժան, մնացածը 0 %-ով, քանի որ ծառայությունը մտուցվելու է ՀՀ տարածքից դուրս: Շնորհակալություն:

Հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերի տարբերություն

ՌԻՏԱ.

Խնդրում եմ ասեք` ո՞րն է հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերի միջև եղած տարբերությունը, և որը որ դեպքում է կիրառվում: