
Եկամուտների հայտարարագրերի վերջնաժամկետները կերկարաձգվեն
📢 Կարևոր նորություն՝ եկամուտների հայտարարագրերի ժամկետների վերաբերյալ
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը նպատակ ունի երկարաձգել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները՝ արձագանքելով քաղաքացիների հնչեցրած մտահոգություններին։
🔹 Ի՞նչ է փոխվում.
➡️ 2024 թ․ եկամուտների համար հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը կլինի մինչև 2025 թ․ նոյեմբերի 1-ը։
➡️ 2025 թ․ եկամուտների համար՝ 2026 թ․ մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։
➡️ Իսկ 2026 թվականից սկսած, հայտարագրման ժամանակահատվածը կսահմանվի մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։
📌 Նախագիծը նախատեսվում է ընդունել արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով արդեն այս ամսվա ընթացքում։
Սա լուրջ քայլ է՝ ուղղված գործընթացը քաղաքացիների համար առավել հասանելի ու հարմար դարձնելուն։ Մանրամասները կներկայացվեն նիստի ժամանակ։

Սոցիալական ծախսի փոխհատուցման համար դուրս գրվող հաշվի ընթացակարգ
Մերի․
Բարև ձեզ։ Երբ հայտարարագիր ներկայացնող անձը դիմում է կազմակերպություն հաշիվ վավերագիր դուրս գրելու համար, որևէ ընթացակարգ կա՞ սահմանված կազմակերպության համար՝ պարտադիր պահանջվող փաստաթղթեր, դիմումի ձև, հաշիվ վավերագիր դուրս գրելու հրամանի ձև և այլն։

Դիմումի օրինակ՝ սոցիալական ծախսի հաշիվ ստանալու համար
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելիներս։ Կրթական կազմակերպությունը սոցիալական ծախսի հաշիվ գրելու համար ծնողից պետք է ստանա դիմում-պահանջ, արդյո՞ք առկա է դիմումի օրինակ:

Նվիրատվության հայտարարագրում
Նոնա․
Բարև Ձեզ: Եթե ամերիկյան կազմակերպությունը ՀՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացի ֆիզանձին ամսական գումար է փոխանցում որպես նվիրատվություն անձնական կարիքները հոգալու (կազմակերպության հիմնադիր տնօրենը կազմակերպության միջոցներից որպես նվիրատություն գումար է ուղարկում իր` ՀՀ քաղաքացի ծնողին), որը գերազանցում է 300 000 դրամը, այդ գումարը եկամտային հարկով հարկվո՞ղ է, թե՞ ոչ, և հայտարարագրում ո՞ր տողում է անհրաժեշտ հայտարարագրել։

Իրական շահառուների հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ (2025թ․)
Հարգելի գործընկերներ,
2025թ. փետրվարի 20-ը 2025թ․ համար իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետն է:
Իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը լրացնելու համար լիազորված անձի կողմից լիազորագիրը ներկայացնելու դեպքում՝ լիազորված անձը կարող է մուտք գործել https://e-services.moj.am արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակի «Լիազորագրեր» բաժնի «Լիազորված անձի կողմից լիազորագրի տվյալների տրամադրում» ենթաբաժին և «Դիմել առցանց» դաշտում տրված ցուցումները կատարելով կցել համապատասխան լիազորագիրը և հանձնել դիմումը։
Մանրամասն
Ուսման վարձը եկամուտների հայտարարագրում
Ամալյա․
Բարև Ձեզ։ Ֆիզ. անձի հայտարարագիրը լրացնելիս, իմ կողմից վճարված ուսման վարձն ինքնաշխատ չի լրացվել և թույլ չի տալիս, որ ես լրացնեմ։ Ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրը։

Փոխառության գումարի նշում հայտարարագրում
Վիկա․
Բարև ձեզ։ Եթե անձը հայտարարատու է որպես իրական շահառու և վարձու աշխատող, արդյո՞ք պետք է նաև նշի հայտարարագրի մեջ իր կողմից իր կազմակերպությանը տված փոխառության գումարը, որը մասնակի ետ է ստացել։ Շնորհակալ եմ։

Հայտարարագրի լրացում վարձակալության մասով
Անուշ․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։
1. Եթե աշխատակիցը գրանցված աշխատող է և ունի նաև վարձակալությամբ տրված բնակարան, կարո՞ղ է հայտարարագիր լրացնի միայն վարձակալության համար
2. Այլ տրանսպորտային սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում, չներառված ուրիշ խմբավորումներում, որը գտնվում է մարզում, կարո՞ղ է աշխատել միկրոյով

Ինտերնետ շահումով խաղային հաշիվների գումարների հայտարարագրում
Ողջույն բոլորին։ 2024թ․ 2 ամիս աշխատել է անձը քաղաքացիաիրավական պայմանագրով, նույն տարվա ընթացքում քարտին փոխանցվել է 1 500 000 դրամ, խաղային հաշիվներից ունեցել է ելքագրումներ մի քանի անգամ 600 հզ, 500 հզ, այդ կարգի գումարներ, փոքր մուտքեր ևս եղել են։ Արդյո՞ք կարող է անձը ինքը կատարել հայտարարագրում առանց հաշվապահի (որքանո՞վ է պարզ համակարգը), և արդյո՞ք եթե խաղային հաշիվներից ելքագրումները չներառվեն, որևէ խնդիր կլինի՞։ Խնդիր լինելու դեպքում անձն ինչպե՞ս է տեղեկանալու։

Ինտերնետ շահումով խաղերի գումարների հայտարարագրում
Սամվել․
Հարցս վերաբերվում է հայտարարագրմանը: 2024 թվականի ընթացքում պարբերաբար կատարել եմ լիցքավորում Վիվառոյում և ունեցել եմ ելքագրումներ 1 000 դրամից մինչև 800 000 դրամ: Բնականաբար արդյունքում ավելի շատ լիցքվորում եմ կատարել, քան ելքագրումներ: Խնդրում եմ օգնել, թե ինչը պետք է հայտարարագրեմ։ Ելքագրումների ընդհանուր գումարը ամբողջ 2024 թվականի, անկախ 1 ելքագրման գումարի չափից և անկախ նրարից, որ ելքագրման և լիցքավորման տարբերությունը բացասական է, թե՞ մեկ այլ բան է նախատեսված այդ մասով։

Արդյո՞ք ամուսինների միջև փոխանցումները պետք է ներառվեն հայտարարագրում
Զավեն․
Բարև Ձեզ, արյո՞ք ամուսինների միջև դրամական փոխանցումները պետք է ներառվեն տարեկան հայտարարագրում։ Նույնը նաև ծնող-զավակ փոխանցումների մասով։

Եկամտի ստացում օտարերկրյա ընկերությունից
Խաչիկ․
Ողջույն: Ես գրանցված աշխատող եմ Մեծ Բրիտանիայում, և ստանում եմ աշխատավարձ բանկային փոխանցմամբ ընկերության անունից: Ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում: Եվ քանի՞ տոկոս են կազմելու եկամուտներից պահումները:

Միկրոձեռնարկատիրության հաշվետվություններ
Գևորգ․
Բարև ձեզ: Շնորհակալ կլինեմ արձագանքելու համար: Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի 2024 թվականին միկրո համարված ԱՁ-ն, որը 2025-ին կրկին աշխատելու է որպես միկրոձեռնարկատիրություն: Կխնդրեմ գրել բոլոր հաշվետվությունները թվերով, և արդյո՞ք եկամուտներ հայտարարագիր պետք ներկայացվի ևս։ Շնորհակալ եմ նախապես։

Հայտարարագրի ներկայացում ՌԴ քաղաքացու կողմից
Հայկ․
Հարգելի հաշվապահներ, եթե ՌԴ-ի քաղաքացին ՀՀ-ում կացության քարտ ունի, արդյո՞ք 2025-ի համար հայտարարագիր պետք է ներկայացնի, եթե բանկային քարտին գումար է փոխանցվել։

Ֆրիլանս գործունեություն
Մարիամ․
Բարև ձեզ։ Ֆլիլանս թարգմանչական կամ լեզվաբանական ծառայությունների ժամավճարով աշխատանքը արտասահմանյան ընկերության հետ ենթակա՞ է հայտարարագրման։ Նույն հարցը նաև հարկման մասին շրջանառության հարկի վերաբերյալ փոփոխությունների համատեքստում։
Վերջին մեկնաբանություններ