Tag: կրկնակի գրանցման եղանակ

Շնորհավորում ենք մասնագիտական տոնի՝ հաշվապահի օրվա առթիվ 🎉

Լուկա Պաչոլի, ժամանակակից հաշվապահության սկզբունքների հիմնադիր

Հաշվապահության միջազգային օրը նշվում է նոյեմբերի 10-ին։ 1494թ-ին այս օրը իտալացի մաթեմատիկոս Լուկա Պաչոլին, ով համարվում է հաշվապահության ժամանակակից սկզբունքների հիմնադիրներից մեկը, հրապարակեց “Հանրահաշվի, երկրաչափության գումարը, համամասնությունների ու հարաբերությունների ուսմունքներ” գիրքը (իտալերեն «Summa de arithmetica, geometria, proportioni et proportionalità»

Հաշվապահական հաշվառման նպատակները և խնդիրները Գերմանիայում

hamrich

Գերմանիայում հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը կարգավորող հիմնական իրավական ակտը Առևտրային կոդեքսն է (Առևտրային իրավունքը), որը ուժի մեջ է մտել 1900 թ-ից:

Գերմանական հաշվապահական հաշվառման վերակազմավորման մեջ մեծ դեր է ունեցել գերմանացի տնտեսագետ Ուլրիխ Լեֆֆսոնը (1911-1989), ով առևտրային իրավունքում առանձնացրել է հաշվապահական հաշվառման, փաստաթղթավորման և հաշվետվությունների կազմման հիմնական խնդիրները: Միևնույն ժամանակ նա դիտարկում է պարտատերերի իրավունքների պաշտպանությունը որպես հաշվապահական հաշվառման` օրենքով թելադրված հիմնական նպատակ: Կարդալ ավելին “Հաշվապահական հաշվառման նպատակները և խնդիրները Գերմանիայում”

Կրկնակի գրանցման եղանակի հեղինակը

pacholi 1869թ-ին հաշվետարների Միլանյան ակադեմիայի անդամները խնդրեցին մաթեմատիկայի պրոֆեսոր Լյուչինիին դասախոսություն կարդալ հաշվապահական հաշվառման պատմության մասին:Պատրաստվելով դասախոսությանը` Լյուչինին պատահաբար գտավ հին մի գիրք, որը գրված էր ոմն Լուկա Պաչոլիի կողմից:

Այդ գրքի բաժիններից մեկը, որը կոչվում էր “Հաշիվների և գրանցումների մասին տրակտատ”,նվիրված էր առևտրի մեջ մաթեմատիկայի կիրառմանը:Այստեղ ներկայացված էր նաև կրկնակի գրանցման եղանակի սկզբունքը,որը այժմ կիրառվում է հաշվապահության բոլոր համակարգերում(ամենատարրական մակարդակի վրա այդ սկզբունքը կարելի է նկարագրել հետևյալ կերպ. առաջին գրանցում`որտեղից է առաջացել գումարը,երկրորդ գրանցում`ուր է այն գնացել):Զարմանալի չէ, որ Կարդալ ավելին “Կրկնակի գրանցման եղանակի հեղինակը”