Tag: կանխիկ

Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անկանխիկ վճարման պահանջի վերաբերյալ

Հռիփսիմե. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք Երևանում 10-ից ավել աշխատող ունեցող կազմակերպությունը անկանխիկ եղանակով պետք է վճարի նաև վերջնահաշվարկները, արձակուրդային վճարները, նպաստները, պարգևավճարները, հավելավճարները և այլն, թե՞ դրանց կամ դրանց մի մասի համար թույլատրելի է կանխիկ վճարումը: Ինչպես նաև, եթե կարելի է, նշեք այս կետի խախտման դեպքում նախատեսված պատասխանատվության մասին իրավական ակտը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն կանխիկ գնումներ է կատարել

Վիգեն. Եթե հանդիպման կամ միջոցառման համար ՀԿ-ն գնումներ է կատարում առանց փոխանցման, կտրոնի հիման վրա, արդյո՞ք գումարի ինչ-որ տոկոս հարկվում է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Գարեգին. Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝ 1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է): 2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր կատեգորիայի աշխատողները կարող են հրաժարվել աշխատավարձը անկանխիկ ստանալու եղանակից

Մագա. Բարև ձեզ: Տեղեկացել եմ, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու անկանխիկ եղանակով աշխատավարձի վճարման մասին օրենքը, որը վերաբերելու է միայն Երևան քաղաքին: Գիտեմ նաև, որ աշխատողը կարող է հրաժարվել վճարման նման եղանակից և ընտրել կանխիկով վճարումը: Խնդրում եմ, պարզաբանեք՝ ո՞ր կատեգորիայի աշխատողները կարող են, թե՞ համատարած բոլորը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կարո՞ղ է չտրամադրել ՀԴՄ կտրոն

Աննա․ Բարև ձեզ: Կարո՞ղ եք տեղեկացնել՝ ԱԱՀ-ով չհարկվող կազմակերպությունը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամ ընդունելիս իրավասու՞ է կազմել մուտքի օրդեր և, միաժամանակ ունենալով ՀԴՄ, չտպել կտրոն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ

Սաթեն. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Աշխատակիցը դրամական օգնություն է խնդրել վիրահատության համար: Արդյո՞ք կարող եմ 400 000 միանվագ գումար հատկացնել կանխիկ դրամարկղից և դրա համար ի՞նչ պահումներ պետք է կատարեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ արտարժույթի մուտք բանկային հաշվին

Արմինե. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի կանխիկ եվրո մուտք անել իր բանկային եվրոյի հաշվին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Հասմիկ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պետք է լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի կանխիկ մուտք բանկային հաշվին

Գոռ․ Բարև ձեզ: Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշվին կարո՞ղ են արդյոք արտարժույթ կանխիկ մուտք անել, և խնդրում եմ, այս հարցի շուրջ որևէ օրենսդրական կետ ասեք:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ձևակերպել ելքի օրդերը

Աննա. ՀԿ-ն ավիատոմսեր է գնել կանխիկ գումարով այլ երկրում ծրագրի մասնակցելու համար, սակայն յուրաքանչյուր ավիատոմսի գումարը 300 000 դրամից ավել է, ինչպե՞ս ձևակերպել ելքի օրդերը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ա/Ձ-ն զբաղվում է կահույքագործությամբ

Արամ. Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է՝ ես հանդիսանում եմ Ա/Ձ, չունեմ ՀԴՄ սարք, զբաղվում եմ կահույքագործությամբ։ Հաճախորդից ստանում եմ բանկային փոխանցում, առաքման ժամանակ դուրս եմ գրում հաշիվ-ապրանքագիր։ Հասկացել եմ, որ կանխիկ վճարման դեպքում պետք է տամ դրամարկղի մուտքի օրդեր, բայց նախ ես չունեմ դրամարկղ, չունեմ կնիք, և հետո այնտեղ կա հաշվապահի ստորագրության տեղ և գանձապահի ստորագրության տեղ։ Ես որտե՞ղ պետք է ստորագրեմ, և արդյո՞ք առանց կնիքի այդ փաստաթուղթը կհամարվի վավեր։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ վճարում ներմուծված ապրանքի դիմաց

Անի. Բարև ձեզ։ խնդրում եմ պատասխանել: Արդյո՞ք ՌԴ-ից ներմուծված ապրանքի դիմաց կազմակերպությունը իրավունք ունի կանխիկ վճարելու, և արդյո՞ք կանխիկ վճարած գումարները կարող է նվազեցնել շահութահարկից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Հասմիկ. Բարև Ձեզ: Կասեք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պիտի լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ստացականի ձև

Գոհար. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասել` ԱՁ-ով աշխատելիս որպես տուրիստական ընկերություն` որտեղի՞ց կարող եմ վերցնել ստացականի ձև հաճախորդներին վճարումների դիմաց տալու համար: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի կանխիկ վճարում

Սաթեն Օհանյան. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել: Արդյո՞ք կարող եմ 60 000 մաքուր աշխատավարձը կանխիկով վճարել: Եթե այո, ապա դա ներկայացվու՞մ է էլեկտրոնային տարբերակով, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դրամարկղում խոշոր գումար լինելու դեպքում

Սուրեն. Հարգելի գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն / հետևանքներ կան դրամարկղում խոշոր գումար հաշվապահորեն երևալու և գումարը փաստացի չլինելու դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխանակում աշխատակցի միջոցով

Աննա. Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ արտարժույթի դրամարկղից 2 000 դոլար առհաշիվ տրամադրի աշխատակցին, որ փոխանակման կետում դարձնի դրամ ու ստացված դրամը մուտքագրել դրամարկղ: Ես կարո՞ղ եմ այդ գործարքը առանց առհաշիվ ձևակերպել, այսինքն՝ արտարժութային դրամարկղից 2512 - դրամային դրամարկղ մուտքագրեմ 2511: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի կանխիկ փոխակերպում

Աննա. Բարև ձեզ: Արտարժութային դրամարկղը թու՞յլ է տալիս միանվագ 6 000 դոլարը փոխանակման կետում դարձնել դրամ և մուտքագրել դրամարկղ: Այսինքն` առհաշիվ անձին դրամարկղից գումար ելքագրեմ 6 000 դոլար, կազմեմ հաշվետվություն և դրամարկղի ելքի օրդերի հետ միասին կարեմ արտարժույթի առք ու վաճառքի անդորրագիրը, իսկ ստացված դրամը մուտքագրեմ դրամարկղ: «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը թու՞յլ է տալիս դա անել, թե՞ դա օրենքի խախտում է և դիտվում է որպես կանխիկ գործարք և սահմանափակվում է 300 000 դրամով: Այդ սահմանափակումը վերաբերու՞մ է նաև կանխիկ արտարժութային գործարքներին: Խնդրում եմ, շտապ պատասխանեք: