Tag: ծանուցագիր

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից

Լիանա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից, և նրան պատշաճ ծանուցվել է ազատման մասին երկու ամիս առաջ, ծանուցագիրը ստացել և ստորագրել է ինքը անձամբ, կատարվել է վերջնահաշվարկ աշխատակցի հետ: Երկուսուկես ամիս անց նա պնդում է, որ հղի է և ապօրինի է ազատվել աշխատանքից, բայց նա հղիությունը փաստող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել այդ երկու ամսվա ընթացքում և փորձում է դատական կարգով այդ հարցը լուծել: Արդյո՞ք հնարավոր է վերականգնել, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Լուսինե. Բարև ձեզ: Ա/Ձ բացվել է 2015-ի հունվարին, շրջանառության հարկի հայտարարությունը տրվել է փետրվարին: Այս տարի հայտարարությունը գրել մոռացել ենք, սակայն ծանուցագիրն էլ 2016-ին չենք ստացել: Արդյո՞ք ՀՏ պետք է ուղարկեր ծանուցագիրը 2016-ի համար, թե՞ այն ուղարկվում է միայն կազմակերպության բացման ժամանակ: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է աշխատել ԱԱՀ դաշտում

245 Կարեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը հիմնադրվել է 2014թ. և էլեկտրոնային դիմում ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ (զբաղվում է առևտրային գործունեությամբ): 2015թ.-ից հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ հաղորդագրություն է գալիս, որում նշված է լինում՝ «Դուք ԱԱՀ վճարող չեք և ԱԱՀ-ով հաշիվ դուրս գրել չեք կարող»: Ինչքան գիտեմ՝ մենք պետք է ծանուցագիր ստանայինք շրջանառության հարկով աշխատելու համար, սակայն չենք ստացել, ավտոմատ կերպով մենք չե՞նք դառնում ԱԱՀ վճարող (մենք ցանկանում ենք աշխատել ԱԱՀ-ով): Խնդրում եմ պատասխանել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը

Karine Ողջույն: Ծանուցագիրը ունի հետևյալ բովանդակությունը. Ես,---տնօրեն---ս, տեղեկացնում եմ Ձեզ`---ին, որ մինչև 2013թ. հունիսի 30-ը Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ 2013թ. հունիսի 30-ից պայմանագիրը համարում եմ լուծարված, համաձայն ՀՀ ԱՕ 109 հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի: Հարցս հետևյալն է` արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի պայմանագրի ժամկետը լրացել է

Անահիտ. Հարգելիներս, մի հարց ունեմ: Աշխատակցի պայմանագրի ժամկետը լրացել է, կասե՞ք ինչ պետք է գրվի ծանուցման մեջ, և քանի՞ օր առաջ պետք է այն տալ աշխատակցին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին

Ա.Ս. Ողջույն: Խնդրում եմ, օգնեք ճիշտ ձևակերպել: Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին այն մասին, որ 01.01.2013թ.-ից կրճատելու է աշխատանքային ժամանակի տևողությունը և հաստիքային աշխատավարձը (սակայն աշխատանքի բնույթը չի ենթարկվելու փոփոխության): Ասեք ինձ, խնդրեմ` ի՞նչ պայմաններ կոնկրետ պետք է նշեմ ծանուցագրի մեջ (ասեմ, որ ծանոթ եմ ԱՕ 105 հոդվածին և նրա բոլոր հղումներին):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում առանց ծանուցման

Artur. Խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք գործատուն կարող է ազատել համատեղությամբ աշխատողին առանց նախնական ծանուցագրի: Ընդ որում ազատման հրամանի մեջ նշել է` ամենօրյա աշխատանքը ապահովվելու, բարելավելու նպատակով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հաշիվների տեղեկությունների վերաբերյալ

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս ԱԱՀ-ի տեղեկությունների ներկայացման հաշվետվությանն է վերաբերում: Ստացել եմ ծանուցագիր էլեկտրոնային, սակայն ոչինչ չի բռնում: Ինչպե՞ս էլեկտրոնային եղանակով բացատրագիր գրեմ: Նաև անվավեր հարկային հաշիվների մասին բացատրագիրը հաշվետվությա՞ն վրա է պետք գրել, թե՞ առանձին: Եթե առանձին, սա նույնպես չգիտեմ` ինչպես: Խոսքս միայն էլեկտրոնային եղանակով ուղարկելու մասին է: Ննախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի պայմանագրի ժամկետը լրացել է

Անի. Աշխատողի պայմանագրի և 2 ամսի երկարացման ծանուցագրի ու համաձայնագրի ժամկետը լրացել է, և այլևս նա չի աշխատում մեզ մոտ, պարտադի՞ր է նրա հեռացման համար տնօրենի հրաման:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հետևել նամակի ընթացքին

Աստղիկ. Հարգելի ընկերներ, ՀՀ Կառավարությունը մեզ ընձեռնել է հնարավորություն հետևել մեր կողմից ուղարկված նամակներին էլեկտրոնային եղանակով: Ես նամակները ուղարկում եմ փոստով, սակայն չեմ ստանում ծանուցագիր, որտեղ նշված լինի 12 նիշանոց հսկիչ համարը, չնայած տվյալ կառույցը միացված է գործող համակարգին: Խնդրում եմ հուշել` ինչպես պետք է վարվել: Կանխավ շնորհակալություն: