Tag: ծախսի հիմնավորում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը

Արթուր. Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի ծախսի նորմաներ

Անի. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ասել, թե որոնք են բենզինի, դիզելային վառելիքի և գազի (որպես մեքենայի վառելիք) ծախսի նորմաները, որտե՞ղ կարող եմ ծանոթանալ դրանց: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստը նվազեցվող ծախս է

Լիլ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք` արդյո՞ք արձակման նպաստը շահութահարկի հաշվարկի ժամանակ նվազեցվող ծախս համարվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ, նշեք` որ հոդվածի համաձայն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առցանց գնումներ կատարելու դեպքում հիմնավորող փաստաթղթեր

Զառա Սահակյան. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք 2018թ.-ից online գնումների դեպքում համապատասխան կայքերից վերցված փաստաթղթերը հիմնավորող են համարվում, և ծախսը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի դեպքում: Եթե ԱՅՈ, խնդրում եմ հղում անել համապատասխան հոդվածին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ

Արթուր. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ (ծառայություն), որի ընթացքում ծախսվում են նյութեր: Այս նյութերը պետք է վաճառք ձևակերպել, թե ուղղակի դուրս գրել տվյալ ժամանակահատվածում` որպես մատուցված ծառայության գծով ծախս:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք մեքենայի բենզինը թույլատրվում է ծախս ճանաչել

Ա. Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ն կազմակերպում է ճամբար

Լիանա. Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ն կազմակերպում է ճամբար, որի ընթացքում փոխհատուցելու է ճամբարի մասնակիցների ճանապարհածախսերը (մասնակիցները ՀՀ տարբեր մարզերից են): Նշված ծախսերը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով

Ա. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։ Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհուսալի դեբիտորական պարտքերի վերաբերյալ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են՝ 1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու: 2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է մեքենայի յուղերի վաճառքով

Ռուզան. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով. ՍՊԸ-ն, որն ունի ավտոտեխսպասարկման կետ, ցանկանում է նույն վայրում նաև մեքենայի յուղերի աքռուվաճառքով զբաղվել: Այս գործունեությունը հարկվելու է շրջանառությա՞ն հարկով (շրջանառությունից 5%): Եթե այո, ապա շրջ. հարկը նվազեցվելու՞ է ծախսերի 4%-ով (շրջ. հարկի օրենքի հոդված 7, կետ1.1): Եվ այս դեպքում նվազեցվող ծախսեր են համարվում միայն ձեռք բերմա՞ն ծախսերը (քանի որ ապրանքը ՍՊԸ-ին մատակարարելու է վաճառող կազմակերպությունը, այսինքն տրանսպորտի ծախսեր չկան): Մատակարարող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ծախսերը կհամարվեն գործուղման ծախսեր

Լևոն. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ` արտասահմանյան գործուղումների դեպքում գործուղումները հաշվարկելիս գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու ծախսերը (առկա են կտրոնները) համարվու՞մ են գործուղման ծախսեր, խոսքը չի գնում օդանավակայանից դեպի հյուրանոց կամ հակառակը: Խոսքը գնում է գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու մասին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք թարգմանչական ծախսերը կարող են նվազեցվել շահութահարկի հաշվարկի ժամանակ

Hasmik. Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքները հետևյալ հարցի մասին: ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպության 100 տոկոս բաժնետերը օտարերկրյա ընկերություն է: Բաժնետերը ամբողջությամբ վերահսկում է դուստր ընկերության գործունեությունը և անհրաժեշտություն է առաջանում թարգմանել բոլոր փաստաթղթերը և ներկայացնել բաժնետիրոջը: Թարգմանչական ծախսերը "Շահութահարկի մասին" օրենքով ծախս կարո՞ղ են համարվել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն արձագանքների համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը ունի գործառնական վարձակալությամբ հիմնական միջոց

Արսինե. Ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ընկերությունը ունի գործառնական վարձակալությամբ հիմնական միջոց (մեքենաներ): Ըստ մեքենաների շահագործման պայմանագրի դրանց հիմնական վերանորոգումը կատարվում է Ընկերության կողմից: Մեքենայի արժեքը ըստ պայմանագրի կազմում է 2 000 000 ՀՀ դրամ: Հարցս հետևյալն է՝ Եթե Ընկերությունը կատարել է օրինակ 600 000-ի ծախս, որից օրինակ 450 000-ը ավտոպահեստամասեր, իսկ 150 000-ը՝ ծառայության գումար, ապա նշված 450 000-ից 200 000-ը (2 000 000 * 10% = 200 000, համաձայն 11.04.2000 N161 որոշման) հանդիսանում է ծախս, իսկ 250 000-ը հաշվառվում է առանձին 154 հաշվով` որպես "Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով", թե՞ ամբողջ 600 000-ն էլ հանդիսանում է ծախս:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ապահովագրավճարը ենթակա է նվազեցման շահութահարկի հաշվարկի ժամանակ

Lyudmila. Ողջույն բոլորին: Կազմակերպությունը ապահովագրել է Պողոսին, որը չի աշխատում տվյալ կազմակերպությունում, օրինակ` 10 000 ապահովագրավճար է փոխանցել և դրանից 11% եկամտային հարկ է փոխանցել: 10 000 × 11% = 11 000 : Հիմա հարցս հետևյալն է` 10 000-ը շահութահարկի հաշվարկում ծախս համարվու՞մ է: Եթե համապատասխան հղում անեք, շնորհակալ կլինեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է, և պիտանի չեն: Ինչպե՞ս վարվել: 1. Կատարել գույքագրում և կազմել արձանագրություն փչացած ապրանքի վերաբերյալ: 2. Փչացած ապրանքի գույքագրմանը արդյո՞ք պարտադիր է Հարկային մարմնի աշխատակցի ներկայությունը: 3. Իսկ այդ փչացած ապրանքը շահութահարկի հաշվարկման ժամանակ հանդիսանու՞մ է որպես ծախս, նվազեցվու՞մ է համախառն եկամտից, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել շրջանառության հարկը

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն զբաղվում է սարքավորումների ներկրմամբ: Պահեստավորում է և տարվա ընթացքում մատակարարում կազմակերպություններին: Տվյալ եռամսյակում կազմակերպություններին մատակարարել է ինչպես նախորդ, այնպես էլ տվյալ եռամսյակում ներկրված սարքավորում: Օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված ինչպե՞ս պետք է կատարվի շրջանառության հարկի հաշվարկը` ո՞ր եռամսյակում ներկրված սարքավորումների համար, և ինչպե՞ս պետք է կատարվեն նվազեցումները: Արդյո՞ք նախորդ եռամսյակում ներկրված սարքավորումները ներկա եռամսյակում մատակարարելու ժամանակ պետք է կատարվի նվազեցում, թե՞ ոչ: Եվ ընդանրապես` ինչպե՞ս պետք կատարվի շրջհարկի հաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ֆիզ. անձից ապրանքներ է ձեռքբերել

245 Arsine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ընկերությունը ԱԱՀ վճարող է: Երկկողմանի գնման ակտով՝ նշելով աձնագրային տվյալները, ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմասեր և փոխանցումով վճարվել է, օրինակ 1 000 000 դրամ, տվյալ անձի հ/հ-ին: Հարցերս հետևյալն են. 1. Եկամտային հարկը 10, թե 11% է հաշվարկվելու 2. Գնման ակտում արժեքը պետք է լինի 1 000 000, թե՞ կախված եկ. հարկի դրույքաչափից պետք է լինի 1 100 000 կամ 1 110 000 դրամ: 3. Այդ եկամտային հարկը կազմակերպության համար ծա՞խս է, թե՞ ոչ