
ԱՁ-ն կատարել է 2.800.000 դրամի ապրանքի գնում
Գարիկ.
ԱՁ-ն կատարել է 2.800.000 դրամի ապրանքի գնում, վաճառողի կողմից տրվել է հաշիվ-ապրանքագիր: Այն կարո՞ղ է հանդիսանալ որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Այդ դեպքում եկամտահարկը կդիտվի 1 տոկոսի չափո՞վ:

Արդյո՞ք կարելի է վարձակալություն ձևակերպել
Գոռ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ հուշեք ինձ` կարո՞ղ է ՍՊԸ-ի տնօրենը անձնական օգտագործման մարդատար մեքենան ձևակերպել (պայմանագրով) ֆիրմայի կարիքների համար և դրա համար բենզին գնել (առանց Պետավտոտեսչությունում անվանափոխելու):

Կազմակերպության հաշվին տնօրենը տոմս է գնել
Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք. կազմակերպության հաշվին տնօրենը տոմս է գնել արտասահման մեկնելու համար, որի համար ներկայացրել է հաշիվ-ապրաքագիր առանց ԱԱՀ:
1. Ես այդ գումարից ի՞նչ պահումներ անեմ և դա ի՞նչ ծախսատեսակով գրանցեմ
2. Շահութահարկի հաշվարկի մեջ ես այդ գումարը իրավունք ունե՞մ համախառն եկամտից նվազեցնել, այսինքն` ներառեմ ծախսերի մեջ:
Շնորհակալություն:

Տնօրենի բջջային հեռախոսի ծախսի վերաբերյալ
Gayane.
Հարցս հետևյալն է` հասարակական կազմակերպության ծախսերի մեջ կարո՞ղ ենք ներառել տնօրենի բջջային հեռախոսի ամսվա ծախսը, քանի որ առանց դրան հնարավոր չէ լուծել կազմակերպության գործունեության հետ կապված որևէ հարց: Շնորհակալ եմ:

Ծախսի հիմնավորում
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում. ՀԴՄ կտրոններով ձեռք բերված ապրանքները կարո՞ղ են հիմնավորված ծախս հանդիսանալ ԱՁ-ի համար:

Սահմանափակումներ վառելիքի ծախսի նկատմամբ
Արամ.
Կազմակերպությունը վարձակալել է մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել վառելիք, ավելի ճիշտ` վառելիքի կտրոններ, և ծախս է ճանաչում այդ վառելիքը` կազմելով երթուղային թերթիկ և նշելով մեքենայի վազքն ու վառելիքի համապատասխան ծախսը: Հարցը հետևյալն է` մի՞թե չկա որևէ սահմանափակում, նորմա, ինչպես օրինակ օրապահիկի դեպքում (որոշում N 2335-Ն) վառելիքի ծախսի համար: Այդ դեպքում երևի ծախս պետք է ճանաչել ողջամտությա՞ն սահմաններում: Չէ՞ որ կազմակերպության տնօրենը կարող է մեքենան վարել անձնական նպատակներով` դուրս գրելով հարկվող շահույթի հաշվին վառելիք:

ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով
Մերի.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Նորաբաց ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով: Հագուստը ներկրվում է Հայաստան արտերկրից, որտեղ ինչ որ վճարված գումարը հավաստող կտրոնների նման բաներ են տալիս, բայց դա բնականաբար հիմնավորող փաստաթուղթ չի լինի ձեռքբերված ապրանքի, այսինքն 11% եկամտահարկի հարց կա այստեղ, այնպես չէ՞: Իսկ մնացած մասով սովորական հաշվետվություններ են արդեն` ամսական ՀԴՄ-ի կտրոնների մասին տեղեկանք, սոց. վճար 5000 դրամ, 1% նվազագույն վճար, ինչպես նաև սոց.ապ. ներկայացվող անհատական հաշվի բացման հայտի և ստաժի թղթերը, այնուհետեև արդեն ԱՁ-ի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, սոց. վճարների տարեկան հայտարարագիր, և իհարկե վերը նշված 11% չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերման դեպքում եռամսյակաին եկամտահարկի հաշվետվությունները: Ամբողջակա՞ն է արդյոք թվարկածս, թե՞ ինչ-որ բան տվյալ ոլորտին առնչվող հարկային դաշտից դուրս է մնացել:

Արդյո՞ք անհրաժեշտ է նոտարական վավերացում
Աննա.
Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացում անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Միայն երկու կողմերի` վարձակալի և վարձատուի ստորագրությունը բավարա՞ր է վարձակալության գումարը ծախս ճանաչելու համար:

Ծախսը հիմնավորելու համար
Արմեն.
Կազմակերպությունը գովազդում է իր գործունեությունը Facebook սոցիալական ցանցի միջոցով: Paypal վճարման համակարգը էլեկտրոնային փաստաթուղթ է ուղարկում էլեկտրոնային փոստի հասցեին վճարման ընդունման վերաբերյալ: Հարց` արդյո՞ք այդ փաստաթուղթը բավարար է ծախսը հիմնավորելու համար:

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտից պահված շահութահարկ
Գ. Խ.
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` արդյո՞ք կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտից պահված շահութահարկի գումարը մտնում է նվազեցումների մեջ, և կարելի՞ է շահութահարկ հաշվարկելիս ծախս համարել:

Վառելիքի դուրսգրում
Anna.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Եթե կազմակերպությունը օգտագործում է աշխատակցի մեքենան կազմակերպության աշխատանքները իրականացնելու համար, ապա տրամադրվում է բենզին այդ աշխատակցին, սակայն այդ բենզինը չեմ կարող դուրս գրել տվյալ մեքենայի վրա: Ես երևի թե պետք է կազմեմ փաստաթուղթ մեքենայի անհատույց օգտագործման և այսպիսով կարողանամ դուրս գրել վառելիքը: Արդյո՞ք դա ճիշտ կլինի: Եվ եթե որևէ մեկը ունի այդ փաստաթղթի ձևը, ուղարկեք իմ հասցեին anahit.anahit1 շնիկ mail.ru: Խնդրում եմ Ձեզ արձագանքել իմ այս հարցին:

Ծախսի հիմնավորում
Արմեն.
Սիրելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել. ես անհատ ձեռնարկատեր եմ, անցած մեկ ամսվա մեջ ստացել եմ երկու միլիոն դրամ եկամուտ: Եթե ես այդ ամբողջ գումարը կանխիկացնեմ գրասենյակի վերանորոգման համար, ես ինչքա՞ն հարկ պետք է նախապես վճարեմ, և եթե հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ներկայացնեմ ՀԴՄ կտրոն, դա բավակա՞ն է ծախս ճանաչելու համար այդ ամբողջ կանխիկացումը:

Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի
AnHrant.
Խնդրում եմ օգնել: ԱՁ-ի տարեկան եկամտահարկը հաշվարկելիս կարելի՞ է առանց հիմնավորող փաստաթղթի նվազեցում կատարել, և որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին: Խնդրում եմ պատասխանել մինչև ապրիլի 15-ը :)

Կազմակերպության տնօրենը կատարել է ներկայացուցչական ծախս
Gohar.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել, եթե կազմակերպության տնօրենը հյուրեր ընդունելու նպատակով կատարել է ներկայացուցչական ծախս չհիմնավոր ակտով, և այդ ակտի գումարը շահութահարկ հաշվարկելուց չի ծախսագրվել (այսինքն ակտի գումարի 20%-ը վճարել է բյուջե որպես շահութահարկ), հնարավո՞ր է արդյոք այդ գումարը ճանաչվի որպես անհայտ ֆիզ. անձի տրված եկամուտ և հարկվի 10% եկամտահարկով: Կանխավ շնորհակալ եմ:

Ծախսը հիմնավորված համարելու համար
Rip.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը գումար է փոխանցել մրցութային փաստաթղթերի փաթեթ ստանալու համար, սակայն հաշիվ չի ստացել: Միայն բանկային փոխանցման առկայությունը բավարա՞ր է ծախսը հիմնավորված համարելու համար, թե՞ ոչ:

Նվազեցվող ծախս ձևակերպելու համար
Դավիթ Ասատրյան.
Համաձայն ՀՀ կառավարության 525 որոշման ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում հարկային հաշիվը և հաշիվ-ապրանքագիրը: Հարց. Ասացեք խնդրեմ, բենզինի ձեռք բերման հաշիվը բավարա՞ր է արդյոք նվազեցվող ծախս ձևակերպելու համար: Խնդրում եմ պատասխանել այո կամ ոչ:

Կիսաֆաբրիկատների արտադրություն
Թերեզա.
Բարև բոլորին: Ես ունեմ կոտլետ արտադրող Ա/Ձ, որը իր կոտլետները վաճառում է խանութներին հաշիվ ապրանքագրերով: Ուզում եմ իմանալ` խանութներից հետ բերած կոտլետները, որոնք անպիտան են, ինչպե՞ս կարելի է ծախս ցույց տալ: Կանխավ շնորհակալություն: Եթե հնարավոր է` հարցիս արագ պատասխանեք:

Ծախսի հիմնավորում պատճեով
Արփինե.
Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք օգնել ինձ մի հարցում: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ նոտարի մոտ թարգմանություններով և մուծում եմ պետ. տուրք, ինձ մոտ փաստաթղթի պատճեն է, ես կարո՞ղ եմ արդյոք դա նվազեցնել իմ եկամուտից, օրիգինալը պարտադիր մնում է նոտարի մոտ, նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից
Կարինե.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա նոտարական վավերացում և կադաստրային գրանցում, պայմանագրի մեջ նշված կոմունալ ծախսերը կատարում է վարձակալը: Բայց վարձակալը որպես բաժանորդ գրանցված չէ, այս դեպքում ես կարո՞ղ եմ կոմունալ ծախսերը դիտել որպես կազմակերպության ֆինանսական ծախսեր` բնականաբար շահութահարկից չնվազեցվող:

ՀԴՄ կտրոնի վերաբերյալ
Arman.
Ինչպես հայտնի է, ՀԴՄ կտրոնի վրայի տպվածը ժամանակի ընթացքում դանդաղ վերանում է: Խնդրում եմ պատասխանել` ինչ անել տվյալ դեպքում:
Վերջին մեկնաբանություններ