Tag: խորհրդատվություն

Եկամուտների հայտարարագրում

Լիլիթ․

Բարև ձեզ, գրում եմ հետևյալ հարցով։ Հայաստանի քաղաքացի եմ, արտասահմանից առցանց աշխատանքի առաջարկ եմ ստացել։ Աշխատանքը խորհրդատվական բնույթ ունի։ Ֆիրման առաջարկում է կամ ԱՁ բացել, կամ էլ ուղղակի պայմանագիր կնքել և ամսվա կամ տարվա վերջում ցույց տալ վճարած հարկերը։ Ստացվելից գումարը քիչ է ԱՁ-ի համար, ուզում եմ աշխատել ուղղակի պայմանագրով։ Կասե՞ք՝ որտե՞ղ պետք է հայտարարագրեմ եկամուտները, և ինչպե՞ս պետք է հարկվի արտասահմանից ստացված գումարը, ամսական, թե՞ տարվա վերջում (համաձայն նոր օրենքի) հայտարարագիր պետք է ներկայացնեմ։

ԱՁ-ն հոգեբանական խորհրդատվությամբ է զբաղվում

Գոհար․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել․ արդյո՞ք Ա/Ձ-ն, ով հոգեբանական խորհրդատվությամբ է զբաղվում, կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Փոխանցումներ ֆիզ. անձանց կողմից

Մարիամ.

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձը 2021 թվականին ընկերությանը պարբերաբար մատուցել է խորհրդատվական ծառայություն՝ առանց պայմանագրի։ Անձը ենթադրել է, քանի որ գումարը ստանում է բանկային փոխանցումների միջոցով (20 000 դոլար) և գործարքի մյուս կողմը հանդիսանում է իրավաբանական անձ, հարկերը վճարելու է ընկերությունը, բայց բանկային հաշիվների ստուգումից հետո պարզել է, որ գումարները փոխանցվել են ոչ թե ընկերության բանկային հաշվից, այլ փոխանցումները իրականացրել են ֆիզիկական անձանց կողմից։ Արդյո՞ք անձը կարող է այս իրավիճակում որևէ ձևով ազատվել հարկային պատասխանատվությունից։ Գրանվցելու դեպքում և 2021թ. պարտավորությունները կատարելու դեպքում, արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կիրառել հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածը կամ ենթարկել քրեական պատասխանատվության ապօրինի ձեռնարկատիրության համար։ Շնորհակալություն։

Հարկային դաշտի ընտրություն

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել։ Եթե Ա/Ձ նոր է բացվել խորհրդատվությունների համար, ռեգիստրում գրանցել են 96.09.0- Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներ։ Ապա մինչև հոկտեմբերի 20-ը ի՞նչ հաշվետվություն տամ, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ, ինչպես նաև միկրոյի տակ կարո՞ղ եմ աշխատել։

Հաշվապահական խորհրդատվություն

Երվանդ.

ՍՊԸ հիմնադիրը իրավունք ունի՞ արդյոք այդ ընկերությանը մատուցել հաշվապահական հաշվառման գծով խորհրդատվություն, թե՞ ոչ, և այդ խորհրդատվությունը լիցենզավորված գործունեություն է, թե՞ ոչ: ՍՊԸ-ի կողմից անհատույց իրացվող ապրանքների արժեքը արդյո՞ք ամբողջությամբ համարվում է եկամուտ։

Հարկային դաշտի ընտրություն

Լևոն.

Խորհրդատվական ծառայություններ մատուցող, տարեկան 9-10մլն կանխատեսվող շրջանառությամբ գործունեությունը համարվու՞մ է արդյոք միկրոձեռնարկություն։ Ինչպե՞ս են հարկվում վերոնշյալները և ինչքանո՞վ է էական ձեռնարկատիրության տեսակը (Ա/Ձ/ՍՊԸ)։

Խորհրդատվական ծառայություն

Մարգարիտա․

Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն պատրաստվում է խորհրդատվական ծառայություն մատուցել օտարերկրյա կազմակերպությանը և ֆիզ. անձանց: Խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային փաստաթուղթ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, և հարկեր կգոյանան, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական գրասենյակ բացելու համար

Լիլի.

Բարև ձեզ: Մարզում ցանկանում եմ բացել հաշվապահական գրասենյակ, այժմ ցանկանում եմ վերապատրաստում կամ պրակտիկա անցնել` 1 ամսյա, նաև վերցնել ամենամսյա սպասարկում, որպեսզի հարցերի դեպքում աջակցություն ստանամ, եթե առաջարկներ ունեք` կարող եք գրել կամ կոնտակտ թողնել:

Ա/Ձ մատուցելու է խորհրդատվական ծառայություններ

Գագիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Նոր բացված Ա/Ձ-ն մատուցելու է ֆինանսական խորհրդատվական ծառայություններ: Կխնդրեմ պատասխանել մի քանի հարցի.
1. Ա/Ձ հանդիսացող ֆիզ.անձը պիտի իրեն գրանցի՞ որպես աշխատող, թե՞ հենց Ա/Ձ հանդիսացող ֆիզ. անձը կարող է մատուցել այդ ծառայությունները:
2. Տվյալ ծառայությունների մատուցման դեպքում Ա/Ձ-ն կարո՞ղ է դիմում ներկայացնել հարկային և աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում (տարեկան 24մլն-ը չի գերազանցելու), թե՞ շրջհարկով:
3. Եվ, ո՞ր դեպքում, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու և ի՞նչ ամսական վճարումներ են կատարվելու:
Կանխավ շներհակալ եմ:

Խորհրդատվություն ստանալու համար

Հարութ.

Արդյո՞ք ՀՀ – ում կան հաշվապահական կազմակերպություններ կամ կենտրոններ, ովքեր սկսնակ գործարարներին տրամադրում են անվճար խորհրդատվություններ ԱՁ – ի վերաբերյալ: