«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն երկարամյա քննարկումներից հետո համաձայնության են եկել այսպես կոչված թվային հարկի՝ թվային տնտեսության ոլորտում անդրսահմանային ընկերությունների շահութահարկի ներդրման շուրջ:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը՝ G7-ի իր գործընկերների հետ Լոնդոնում կայացած հանդիպումից հետո:
««Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները պատմական համաձայնության են եկել գլոբալ հարկային համակարգը բարեփոխելու համար՝ համաշխարհային թվային դարաշրջանին համապատասխանեցնելու նպատակով»,- ասել է Սունակը:
Նորամուծության նպատակն է` վերջ տալ այն իրավիճակին, երբ ՏՏ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են Apple-ը, Google-ը, Amazon-ը կամ Facebook-ը, հարկ են վճարում միայն իրենց գրանցման վայրում, բայց ոչ այն երկրներում, որտեղ նրանք եկամուտ են ստանում: Դա հանգեցնում էր նրան, որ շատ ընկերություններ իրենց կենտրոնական գրասենյակները գրանցում էին ավելի ցածր հարկեր ունեցող երկրներում:
Բացի այդ, ենթադրվում է, որ խոշոր կորպորացիաների համար շահութահարկի միասնական դրույքաչափը պետք է կազմի առնվազն 15 տոկոս:
Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ձեռք բերված համաձայնությունն անվանել է «հարկային հեղափոխություն»: «Սա շատ լավ նորություն է հարկային ասպարեզում արդարության եւ համերաշխության համար եւ վատ լուր է աշխարհի հարկային օազիսների համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կորպորացիաներն այլեւս չեն կարողանա խուսափել իրենց հարկային պարտավորություններից:
Զարգացած երկրների միջեւ համաձայնագիրն այժմ պետք է ընդունեն այլ պետություններ, օրինակ՝ G20-ը, որի հանդիպումը տեղի կունենա հուլիսին Վենետիկում:
Աղբյուր՝ Banks.am
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների...
Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսը հեռատես էր, երբ խոսքը վերաբերում էր բեկումնային տեխնոլոգիաների ստեղծմանը: Այնուամենայնիվ, Apple ընկերության գործունեության առաջին տարիներին նա ավելի քիչ էր կենտրոնացած բիզնեսի ֆինանսական ասպեկտների վրա: Հենց այստեղ...
-Որոշել եմ բիզնեսով զբաղվեմ -Լավ բան ես մտածել։ Իսկ լավ հաշվապահ գտե՞լ ես։ Իմ գործերով մեր ընկերն ա զբաղվում, հիմա համարը… -Ի՞նչ հաշվապահ, ես կանեմ ամեն ինչ, էնտեղ առանձնապես անելու...
1. Առաջինը, ինչ պետք է հիշել. մասնագետները նույնպես եղել են սկսնակ: 2. Հաճախե´ք դասընթացների: Շատ կարևոր է հաճախել որակյալ դասընթացների: Հիշե´ք, որ նույնիսկ մասնագետներն են երբեմն կարիք ունենում հաճախելու դասընթացների`...
Գայանե on Դադարեցված ԱՁ հաշվետվություններ: “Եթե անգամ ԱՁ-ն գործունեության դադարի մեջ է, ապա անհրաժեշտ է ուղարկել 240 և 244 ձևերը, դա վերսկսում չի դիտարկվի։ Դադարեցման…” Apr 18, 20:17
Vard on Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկ: “Բարև Ձեզ, իսկ դուք կարող եք օգնել լրացնել՞ ԱՁ դիջիթալ մարքեթինգի ոլորտ․ Հիմա դա եռամսյակային է՞ Շնորհակալություն” Apr 18, 18:19
Tigran on Կապիտալ ծախս: “եթե 1 տարի օգտագործվելու է մեծ արժեք ունի,կարելի համարել կապիտալ, իսկ սովորական մեքենայի անիվը դա ընթացիկ ծախս է,” Apr 18, 16:40
Արմինե on Կապիտալ ծախս: “Շնորհակալ եմ։ Եվս մեկ հարց։ Անվադողը, որը գերազանցում է վերոնշյալ 5 %_ը նորից համարվում է կապիտալ բնույթի։ Հաշվապահների մի մաս…” Apr 18, 16:34
Tigran on Կապիտալ ծախս: “հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսը համարվում է կապիտալ բնույթի ծախս, եթե այն գերազանցում է տվյալ հիմնական…” Apr 18, 16:31
Վերջին մեկնաբանություններ