Tag: թղթակցություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենն անձնական միջոցներից կանխիկ գումար է մուտքագրել հաշվին

Մարինե․

Խնդրում եմ օգնեք։ Տնօրենն անձնական միջոցներից կանխիկ գումար է մուտք արել լինզինգի հաշվին։ Ինչպե՞ս ձևակերպեմ՝ մուտք դրամարկղ, փոխառության վերադարձ, ապա դրամարկղից լիզինգի վճարու՞մ։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպման կամ թղթակցության օրինակներ

Օվսաննա․

Բարև ձեզ, որ խնդրեմ՝ ձևակերպման կամ թղթակցության օրինակներ կասե՞ք`

1. գործառնական գործունեությունից ծախսեր,
2. շարունակվող գործունեությունից ծախսեր,
3. ընդհատված գործունեությունից ծախսեր,
4. վերադասակարգման ճշգրտումներ, կորուստներ,
5. շահութահարկի գծով ծախս,
6. այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչող ծախս

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Վարկի ձևակերպումներ

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ժամկետից շուտ մարում է երկարաժամկետ վարկի գումարը, ի՞նչ ձևակերպում է տրվում: Խոսքս վերաբերում է չկրած տոկոսային ծախսեր հաշվի մնացորդին: Եվ փաստացի վճարած վարկի գումարը փոքր է 411 հաշվում առակա գումարից։ Դա ի՞նչ անել։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման ձևակերպումներ

Արթուր․

Բարև ձեզ, սիրելի խմբակիցներ։ ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացվել մարտ ամսին, որտեղ ներմուծման ԱԱՀ-ն հաշվացվել է, սակայն գումարը վճարվել է 20-ից հետո, դեկտեմբեր ամսին եկել է ծանուցում, որ տրվի ուղղում՝ հաշվանցվի այն ամսում, որ ամսում որ վճարվել է։ Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՄ նվիրատվություն

Նարեկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մարզպետարանը ՀՄ-ներ է հանձնել դպրոցին: Գրանցման և շահագործման հանձման ակտի մեջ պետք է նշվի մատակարար հաշիվը, սակայն տվյալ ՀՄ-ն որպես նվիրատվություն է պետք ճանաչել, և եթե գործառնությունները չենք գրանցում, անալիտիկ և սինթետիկ հաշիվների շեղում է առաջանում: Նշեք խնդրեմ՝ ինչպե՞ս վարվեմ:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի կառուցում

Մելինե․

Բարև ձեզ, խնդրեմ ուղղորդեք․ ՀԾ-ում հիմնական միջոցի կառուցումը ո՞ր փաստաթղթով է կատարվում: Պահեստի ելքի օրդերով ծախսերը հաավաքե՞մ 822 հաշվի վրա և հետո շահագործման հանձնման ակտով մուտք անեմ որպես հիմնական միջոց։ Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս տալ ձևակերպումները

Գայանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները: Գնորդ կազմակերպությունը վճարել է արտադրանքի համար, հետո հետ է վերադարձրել: Գրել ճշգրտող հաշիվ: Հիմա, երբ որ ճշգրտող հաշվի ձևակերպումները տալիս եմ, 221 հաշիվը լինում է կրեդիտ, ՀԾ-ն չի ընդունում, ինչպե՞ս անեմ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրի ձևակերպումներ

Արմինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով վարձատրությունը ինչպե՞ս ձևակերպել ՀԾ-ում։ Որպես գործակալ ինչպե՞ս ձևակերպել դրոշմանիշային վճարը և եկամտային հարկը։ Նախապես շնորհակալություն։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Արինա․

Խնդրում եմ օգնեք տալ համապատասխան ձևակերպումները։ Կազմակերպությունը ձեռք է բերել անավարտ շինություն 1 000 000 դրամով, որի վրա կատարել է կառուցման աշխատանքներ՝ հանձնարարելով կապալառուական ընկերությանը և վճարելով 500 000 դրամ։ 01.07.2012թ կառուցումն ավարտվել է և հանձնվել է շահագործման։ 01.01.2014թ հաշվեկշռային արժեքից տարբերվող արժեքով` 850 000 դրամով, օտարվել է այլ կազմակերպության։ Օգտակար ծառայության ժամկետը 10 տարի, մաշվածության հաշվարկման մեթոդը՝ գծային հավասարաչափ, մնացորդային արժեքը` 0 դրամ:

Նախապես շնորհակալություն։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալի համալրման ձևակերպում

Լիլիթ․

Եթե ընկերությունը ստեղծվել է 2021թ. ու կանոնադրական կապիտալի համալրման ձևակերպում չի տվել, հաշվետվությունները ներկայացրել է առանց դրա, հնարավո՞ր է ճշգրտում անել։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Շահաբաժնի ձևակերպումներ

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ունի 2022 թվականի տարվա վերջով 20 000 000 մլն չբաշխված շահույթ (հաշվային պլանով 342 հաշիվը)։ 2023 թվականի Փետրվարի 5-ին հայտարարել է շահաբաժին, ձևակերպել եմ ՝ դ․տ 342 կ․տ 529 – 20 000 000, 2023 թվակաին մարտ ամսին վճարել եմ 20 000 000 շահաբաժինը։ Կասե՞ք՝ ինչպե՞ս ձևակերպեմ։

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր

Լիլիթ․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը.

Կենցաղային տեխնիկա վաճառող կազմակերպությունը 2016 թ. դեկտեմբերի 31 –ին պահեստում ունի երկու գազօջախ, յուրաքանչյուրի ինքնարժեքը 400 000 դրամ, վաճառքի գինը նմանատիպ ապրանքի 480 000 դրամ է: Սակայն գազօջախները ունեն անսարքություն, և վերանորոգման ծախսը դրանց գծով կկազմի 60 000 դրամ, որից հետո կարող են վաճառվել 430 000 դրամով: Պահանջվում է որոշել `

Ա) ինքնարժեքը 2016թ. դեկտեմբերի 31 –ին
Բ) իրացման զուտ արժեքը 2016թ դեկտեմբերի 31–ին
Գ) այն արժեքը, որով պետք է արտացոլվեն ապրանքները ֆին. վիճակի մասին հաշվետվությունում

Այլ հաշվապահական խնդիրներ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ նյութական ակտիվի ձեռքբերում

Մարիամ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ձեռք է բերել ոչ նյութական ակտիվ` համակարգչային արտոնագիր Power Bi 20 օր ժամկետով` ծրագրային ապահովմամբ զբաղվող հայկական ընկերությունից։ Այս դեպքում ի՞նչ ձեւակերպում տալ ոչ նյութական ակտիվի համար, եթե այն ընդամենը 20 օրով է տրամադրվում և փոքրարժեք է։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ՀԿ-ին անդամավճար է վճարել

Մարի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը վճարել է ՀԿ-ին անդամավճար, 5 աշխատակցի համար։ Խնդրում եմ ասել՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ տալ, և ՀԿ -ն պե՞տք է հաշիվ վավերագիր դուրս գրի, թե՞ ոչ։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պահատվության ձևակերպումներ

Ժաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել․ ՍՊԸ-ն Իզիփեյ-ի հետ կնքել է պահատվության պայմանագիր, որից հետո ՍՊԸ-ի տարածքում տեղադրել է վճարային տերմինալ, և Իզիփեյը պարտավորվում է ՍՊԸ-ին վճարել ամսավճար։ Խնդրում եմ օգնել տալ դրա հաշվապահական ձևակերպումները։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր

Ալլա․

Բարի երեկո։ Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը։

Ձևակերպել արտադրանքի վաճառքի գործառնությունները՝ որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը։

Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք։ Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000 դրամ՝ գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել է դրամարկղ։ Ապառիկ վաճառվել է 1 400 000 դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ։ Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000 դրամ։ Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսերը․

  • փաթեթավորման նյութեր՝ 52 000 դրամ
  • աշխատավարձ պահեստում փաթեթավորող բանվորներին՝ 150 000 դրամ
  • տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն
  • գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60 000 դրամ՝ գումարած ԱԱՀ

Այլ հաշվապահական խնդիրներ