Tag: թղթակցություն

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ

Տաթև. Բարև ձեզ, կխնդրեի տալ ձևակերպումներ. - կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ որպես ներդրում այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում: - ձևակերպվել է ոչ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձումը
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել էլեկտրական սարքավորումների գումարը

231 Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Կազմակերպությունը պայմանագիր է կնքել ծառայություն մատուցող ընկերության հետ, համաձայն որի այդ ընկերությունը վերանորոգելու է կազմակերպության հաստոցները: Հիմա տվյալ ընկերությունը մեզ դուրս է գրել` օրինակ Հ/Ա 150 000 դրամի չափով (հաստոցի համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գինը): Սակայն հաստոցի օգտակար ծառայության ժամկետը ավարտվել է, և տարվա սկզբի դրությամբ հաշվեկշռում գրանցված մնացորդային արժեքը կազմում է 2 000 դրամ: Հարց. հաստոցի վերանորոգման համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գումարը ինչպե՞ս ձևակերպեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Suzy. Հարգելի գործընկերներ, ծառայողական ավտոմեքենայի վրա ծախս է կատարվել, որն անհրաժեշտ է ավելացնել մեքենայի արժեքին: Ի՞նչ ձևակերպում պետք է լինի կրեդիտում, դեբետը հասկանալի է:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ թղթակցություն կիրառել

Հեղինե. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ես մի հարցի առաջ եմ կանգնած, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպության դոլարային հաշվից գումար ենք հաշվանցել մեր կազմակերպության դրամային հաշվին: Ի՞նչ թղթակցող հաշվով ելք անել դոլարային հաշվից և ի՞նչ թղթակցող հաշվով մուտք անել դրամային հաշվին:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը

234 Նանա. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի վճարում է պետ. տուրք լիցենզիայի համար (շինարարության): Ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը: Արդյո՞ք հետևյալ թղթակցությունը ճիշտ է. 131-252 813-132
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տնօրենը ՍՊԸ-ին անտոկոս կարճաժամկետ փոխառություն է տվել

Հեղինե. ՍՊԸ-ի տնօրենը ՍՊԸ-ին անտոկոս կարճաժամկետ փոխառություն է տվել: Ի՞նչ թղթակցող հաշիվներով ներկայացնել մուտքը դրամարկղ և ելքը դրամարկղից` վերադարձնելու ժամանակ: Նախապես շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

209 Siranush. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, ձեր օգնության կարիքն ունեմ: Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել մեքենաներ, որի համար բանկից ստացել է հարկային հաշիվ: Պայմանականորեն ասեմ, որ մեքենան արժե 100 000 Եվրո, որից 20 000-ը կազմակերպությունը նախապես վճարել է, որպես կանխավճար: Պայմանագիրը և մարումների գրաֆիկը արտարժույթով են, բանկը բնականաբար հարկային հաշիվը դուրս է գրել դրամով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Փոխառության հաշվապահական ձևակերպումներ

Արամ Ռաֆիկի Հայրապետյան. Հարգելի հաշվապահներ, Եթե կազմակերպությունը հաշվարկային հաշվից գումար է ելքագրում տնօրենին փոխառություն տրամադրելու նպատակով, խնդրեմ հաշվապահական ձևակերպումը կասեք` ինչ հաշվով եմ տնօրենին գումար տրամադրելու:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է փայատերը ստանում իր շահաբաժինը

Lusine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում՝ մեր ՍՊԸ-ի տնօրենը նաև հիմնադիր է և համարվում է 100% փայատեր, բայց փայը ինչպե՞ս պետք է վերցնի և ի՞նչ ձևակերպումներով: Ես կարծում եմ, որ պետք է տրվեն հետևյալ ձևակերպումները. 331-343 նախորդ տարին փակել ենք շահույթով 343-342 շահույթի տեղափոխումը այս տարի 342-529 պահուստային կապիտալից շահաբաժնի վճարում 529-251 շահաբաժնի վճարում դրամարկղից
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Սահմանափակումներ` կապված կանխիկ գումարի և առհաշիվ տրված գումարների հետ

203 Լիպարիտ. Կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում ձեռք է բերել ՀԴՄ-ով մինչև 3 000 000 դրամի ապրանք և ծառայություն: Որևիցէ ՀԴՄ կտրոնի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, յուրաքանչյուր օրվա ՀԴՄ կտրոնների գրանցումը իրականացրել եմ ԴՏ 711; 712 կամ 713 ԿՏ 528: Որից հետո ամսվա վերջին տվել եմ մեկ ելքի օրդերով ԴՏ 528 ԿՏ 251 գործարք 528 հաշվի կրեդիտում կուտակված գումարի չափով, որը չէր գերազանցում 3 000 000 դրամը: Կա՞ որևիցէ օրենք կամ օրենքի հոդված, որը կհակասի տվյալ գործարքի իրավական հիմքերին: Ինչ վերաբերվում է «ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի` Հոդված 6. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները 1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝ ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 01.01.2005թ-ից չգերազանցի 300 000, դա վերաբերվում է մեկ ՀԴՄ կտրոնի դիմաց վճարումին, թե՞ այլ բան է նկատի առնվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ

Arsine. Եթե ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ, հետագայում կազմակերպության դրամարկղից կատարվել է վճարում ձեռք բերված հումք և նյութի ձևակերպում, ապա 1. արդյո՞ք նման բան թույլատրվում է 2. եթե թույլատրվում է, ապա ի՞նչ ձևակերպում է տրվում դտ 2111 կտ 5281, ապա դտ 5281 կտ 2511 3. դրամարկղի գրքում որպես թղթակցող հաշիվ գրվում է 5281 Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պարտքի մասնակի մարման ձևակերպումներ

Սաթեն. Խնդրում եմ շտապ պատասխանեք. կազմակերպությունը 11.08.2014 1 000 USD ինվոյսի դիմաց վճարումը կատարել է մասնակի` 200 USD 09.08.2014 և 800 USD 20.08.2014: Ի՞նչ ձևակերպում պետք է տալ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ուսման վարձի կանխավճարի ետ վերադարձ

Հեղինե. Ի՞նչ թղթակցող հաշվով ներկայացնել ելքի օրդերում ուսման վարձի համար կատարված կանխավճարը վճարողին հետ վերադարձնելու դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Անի. Խնդրում եմ ձևակերպել: 1. Ձեռնարկության դրամարկղ մուտք է եղել 600 հազ. դրամ որպես գործառնական գործունեության դեբիտորական պարտքի մարում: 2. Հաշվետու անձին դրամարկղից տրվել է 120 հազ. դրամ: 100 հազ դրամի գնվել են նյութեր: Գանձել մնացած գումարը: 3. Ձեռնարկության հիմնադիրներից մեկը կանխիկ դրամով ներդրում է կատարել կանոնադրական կապիտալ: 4. Դրամարկղից հաշվետու անձին տրվել է գումար՝ 180 հազ. դրամ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա

Մ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա, որի գումարը կազմում է 20 000 միավոր, որից 3 334-ը` ԱԱՀ, 16 666 - ը արժեք, կանխավճարը 4 000 միավոր, ամսական մարումները` 1 600 միավոր, որից մայր գումար և տոկոս, գործարքը կատարելու և ամսական մարումների կատարման հաշվապահական ձևակերպումներն ինչպիսի՞ն կլինինեն: Կանխավ շնորհակալություն բոլորին:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Երկարաժամկետ վարկի ձևակերպումներ

241 Հարություն. Հարգելի գործընկերներ, ունեմ 2 հարց վարկերի հետ կապված. 1. Եթե վարկը հաշվառենք միայն երկարաժամկետ մասով` առանց կարճաժամկետ մասի ձևակերպման, ի՞նչ հետևանքներ կլինեն: Արդյո՞ք խիստ անհրաժեշտ է երկարաժամկետ վարկի հաշվառումը կարճաժամկետ մասերով: 2. Երկարաժամկետ վարկի` ժամկետից շուտ մարման դեպքում ինչպիսի՞ ձևակերպումներ են տրվում: Նախապես շնորհակալություն: