Tag: ԵՏՄ

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԵՏՄ-ից ներմուծումը արտացոլվում է ԱԱՀ հաշվարկում

Արման. Գործընկերներ, արդյո՞ք ԵՏՄ-ից ներմուծումը արտացոլվում է ԱԱՀ հաշվարկի "15. ՀՀ տարածք ներմուծված ապրանքների" տողում: Շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից: Վաճառողը ապրանքը ներմուծելու է ՀՀ, այն տեղադրելու է և նոր միայն հանձնելու գնորդին: Հարցերս հետևյալն են՝ 1. ՀՀ սահմանից մինչև գնորդ ընկերության հասցե տեղափոխման ճանապարհածախսը պե՞տք է ընդգրկել հարկային բազայում, թե՞ ոչ: 2. Ո՞ր օրվա փոխարժեքով է վերահաշվարկվում հարկային բազան՝ ՀՀ սահման հատելու՞, թե՞ ապրանքը հաշվառման վերցնելու: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ՌԴ-ից

Anna. Բարև ձեզ: Ներմուծել ենք ապրանք Ռուսաստանից, ստացել եմ invoice $ 20 000: Բեռնափոխադրումնը ՌԴ-ից մինչև ք. Երևան կատարել է հայկական կազմակերպությունը, որի համար ստացել եմ հաշվարկային փաստաթուղթ 906 000 դրամ գումարով: Իմ հարցը. 906 000 հարկվու՞մ է ներմուծման ժամանակ 20 % ԱԱՀ-ով: ԱԱՀ հաշվարկում ո՞ր տողում է արտացոլվում: Շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԵՏՄ երկրներից ապրանք ներմուծելիս

Hasmik. Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ երկրներից ապրանք ներմուծելիս (ապրանքը սահմանից տեղափոխվում է ուղիղ իրացնող խանութ) հաշվարկային փաստաթղթեր բաժնից "Ապրանքների տեղափոխման էլեկտրոնային փաստաթուղթ" դու՞րս է գրվում, թե՞ ոչ։ Եթե այո, խնդրում եմ օրենսդրական ակտի հղումը կատարեք։ Կանխավ շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ

264 Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Պետք է ապրանք արտահանի Ռուսաստան: Խնդրում եմ ասեք` արտահանումից հետո ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հարկային և ի՞նչ ժամկետներում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը Ռուսաստանից ներմուծում է կատարել

Արթուր. Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել. ՍՊԸ չունի պահեստ, Ռուսաստանից ներմուծում է կատարել գործունեության հասցե և այնտեղից վաճառել` դուրս գրելով հարկային հաշիվ: Ես կարո՞ղ եմ այդպես ձևակերպել մինչև պահեստ ունենալը: Եթե գիտեք ուրիշ տարբերակ, խնդրում եմ գրեք: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք դուրս են գրվում էլեկտրոնային փաստաթղթեր ներմուծման և արտահանման ժամանակ

Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ շտապ օգնել և պատասխանել` 1) ԵՏՄ երկիր արտահանման ժամանակ - Հաշվարկային փասթաթղթեր բաժնից Էլեկտրոնային Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դու՞րս են գրում 2)Ներմուծման ժամանակ - Հաշվարկային փասթաթղթեր բաժնից Էլեկտրոնային Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դու՞րս են գրում Եթե այո, այսինքն դուրս է գրվում, ապա վայրը, որտեղից ապրանքը տեղափոխվում է, ի՞նչ պետք է նշվի և եթե չեմ ներկայացրել, ի՞նչ կարող եմ անել` կարո՞ղ եմ ուշ ներկայացնել: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից

230 Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ՀՀ-ում շրջանառության հարկով հարկվող ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից, որտեղ ռուսական այդ ընկերությունը աշխատում է պարզեցված հարկով: Ինչպե՞ս է կարգավորվում ԱԱՀ-ի հարցը. արդյո՞ք ՀՀ-ում շրջ. հարկ վճարողը ներմուծման համար վճարում է ԱԱՀ: Եվ 2-րդ հարցը. եթե շրջ. հարկ վճարողը ապրանք է արտահանում ԵՏՄ, արդյո՞ք ԱԱՀ-ն ետ է վերադարձվում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ կապված

Արա Ա. Հարգելի գործընկերներ, հարցը կապված է ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ: Կազմակերպությունը չի օգտվել ԱԱՀ հետաձգման արտոնությունից, վճարել է ԱԱՀ մաքսային մարմիններին (ներմուծումը ԵՏՄ անդամ երկրից չէ) ապրիլի 27-ին, սակայն մաքսային մարմիններին դիմում չի ներկայացրել ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ: ԱԱՀ վճարվել է և հաշվանցվել ապրիլի ԱԱՀ հաշվարկով (մայիսի 20-ին): ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 05/06-ով: Հետո օգոստոս ամսին ներկայացվել է ապրիլ ամսվա ԱԱՀ հաշվարկի ճշգրտում՝ առանց հաշվանցման գումարի, որի հետևանքով հաշվարկվել են տույժեր մինչև հուլիսի 20-ը: Հարց՝ արդյո՞ք ճիշտ է տույժերի հաշվարկը, եթե ոչ, ապա ո՞ր ժամանակահատվածի համար են հաշվարկվելու տույժերը տվյալ դեպքում: Եվ կարելի է արդյո՞ք ինչ որ բան անել՝ տույժերից խուսափելու համար, քանի որ փաստացի հարկը վճարվել է ժամանակին, ուղղակի ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու դիմումն է ուշ ներկայացվել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԵՏՄ վիճակագրական հաշվետվության ներկայացման ժամկետներ

Արմեն. Հարգելի գործընկերներ, որքա՞ն ժամանակ է սահմանված ԵՏՄ երկրներից ներմուծման/արտահանման դեպքում վիճակագրական հաշվետվությունը ներկայացնելու համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Աշոտ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի գումարները ՀՀ օրենքի սահմանված չափով վճարվում են հաջորդ ամսվա մինչև 20-ը: Եթե ես վճարել եմ հաջորդ ամսվա 20-ին, խնդրում եմ պատասխանել՝ ես կարո՞ղ եմ հաշվանցել ԱԱՀ - ի գումարը հաշվետու ամսում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է աշխատել շրջանառության հարկով

Արամ. Բարև ձեզ, ես ԵՏՄ-ից ներկրում եմ ապրանք (սնունդ), ԱՁ-ն իմ անունով է, և իմ սեփական խանութից իրացնում եմ: Շրջանառությունս մոտ 10 000 000 է ամսական, առայժմ աշխատում եմ շրջանառության հարկով, ՀԴՄ-ն 100 տոկոսով մաքրում եմ ամսական: Ինչպե՞ս կարելի է մնալ շրջհարկով աշխատող, հնարավո՞ր է հետագայում ուրիշ ԱՁ բացել և նոր ՀԴՄ: Խնդրում եմ հուշել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սարքավորման ներմուծում ՌԴ-ից

Հայկ. Ողջո՛ւյն: Ես գործարար եմ, ցանկանում եմ գործածման նպատակով սարքավորում ներմուծել ՌԴ-ից: ՀՀ եմ բերելու օդային սահմանով՝ անձնական ուղեբեռումս: Ի՞նչ գործընթաց է հետևում սրան՝ ինչպե՞ս գրանցել ներմուծումը հարկայինում և վճարել ԱԱՀ: Ռուսական գործարանը վստահեցնում է, որ ԵՏՄ շրջանակներում մաքսատուրքի բացակայության պարագայում ԱԱՀ վճարել պարտավոր եմ. իրենք գինը հաշվարկում են առանց ԱԱՀ, սակայն վճարում են ԱԱՀ բայց այն ետստանալու համար ինձնից կսպասեն ՀՀ-ում վճարած ԱԱՀ-ի տեղեկանք (մի այլ գործարան մեկնաբանում է, թե չեն վճարելու ԱԱՀ բայց X ժամանակվա մեջ կամ պետք է իմ վճարման հավաստումով այդ զրոյացնեն, կամ այլապես վճարեն)... Չեմ հասկանում՝ սա իրոք այսպես է, թե գին են ուռճացնում, թե... Ամեն դեպքում՝ խորհուրդ տվե՛ք խնդրեմ. եթե մեր օդանավակայանում մաքսավորն ինձ դիմելու գործ չունի, հարկայինում էլ գրանցելու իմաստ չեմ գտնում (բալանսում պետք էլ չէ հաշվառել), ի՞նչ կլինի ռուսներին իրականում: