Tag: եկամտահարկ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չվճարված հարկի վաղեմության ժամկետ

Հասմիկ. խնդրում եմ օգնել հասկանալ, եթե ՍՊ ընկերությունը չի վճարել իր աշխատակցի 2014թ.-ի աշխատավարձի եկամտահարկը, արդյո՞ք 2021թ.-ին գործում է վաղեմության ժամկետ և կարո՞ղ է չվճարել, թե՞ այդ հարկի վրա չի տարածվում 3 տարի վաղեմության ժամկետը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ակտի վաղեմության ժամկետ

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ խնդրի լուծման համար։ ՊԵԿ ակտ է կազմել 2017թ.-ին եկամտահարկի և շրջհարկի վճարումների վերաբերյալ 2015-2017թթ. համար։ Դատարանը ակտը 2021թ. անվավեր է ճանաչել։ Սակայն ՊԵԿ-ը շարունակում է այդ ակտի գումարները պահել ՍՊԸ-ի վճարումներից և հհ-ը գտնվում է արգելանքի տակ։ Հարց. արդյո՞ք ակտի անվավերությունից հետո գործում է վաղեմության ժամկետ: Արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կրկին նույն ակտը նորից կազմել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչքա՞ն կկազմի ամսական եկամտահարկը

Anna. Բարև Ձեզ։ Ամուսինս մասնագիտությամբ քարտաշ է և հիմա ցանկանում է Ա/Ձ բացել իր անունով։ Ամսական շարժը կազմում է 300 000-350 000 դրամ։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի եկամտահարկը ամսական և արդյո՞ք այդ գումարը բավարար է Ա/Ձ-ի համար։ Խնդրում եմ ասել` ինչ փաստաթղթեր են հարկավոր գրանցվելու համար:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկվում է արդյո՞ք շահած գումարը

Կարեն. Բարև ձեզ: 1․ Օնլայն կազինոյում գումար շահելու դեպքում ինչպե՞ս պետք է հայտարարագրեմ և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։ 2․ Եթե ես եկամտահարկ եմ մուծում նաև աշխատավարձից, արդյո՞ք դրանից վճարվող տոկոսները բարձրանալու են շահումների պատճառով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնել

Անահիտ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ դայակների եկամտահարկի մասով հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով լրացնելու համար ո՞ր ձևն է հարկավոր: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկություններ

Անի. Բարև ձեզ։ Կխնդրեի ինձ հուշել, թե ֆիզ. անձանց «Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին» հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է նշվի ֆիզ. անձից առք ու վաճառքի պայմանագրով ձեռքբերված ապրանքի մասով տեղեկություն, թե՞ ոչ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վճարու՞մ է արդյոք ՀԿ-ն եկամտահարկ

Կարինա. Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք ստանալ հետևյալ հարցերի պատասխանը` 1) Եթե ՀԿ-ն իրականացնում է շահույթ հետապնդող գործունեություն, բայց եկամուտը օգտագործվում է կազմակերպության վրա, եկամտահարկ վճարվու՞մ է: 2) Տարածք վարձող և տարածքի համար վճարող սեմինարներ վարողները հարկ վճարու՞մ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի և եկամտային հարկի տարբերություններ

Արման. Բարև ձեզ: Հիմա հեռուստացույցով հաճախ լսում ենք եկամտահարկ տերմինը: Արդյո՞ք սխալ է դա հիմա օգտագործելը: Կասեք` ե՞րբ և ինչու՞ եկամտահարկը փոխվեց եկամտային հարկի, ու ինչով են տարբերվում, նաև օրենքում փոփոխությունների մասին: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը ԼՂՀ-ում

Ա.Սարուխանյան. Բարև ձեզ: Ես ապրում եմ Արցախում, սակայն մեր հարկային դաշտերը երևի իրարից շատ չեն տարբերվում: Ոզում հարցնել, թե ՀՀ-ում ինչ հարկային ռեժիմով է հարկվում տեղական չոր կանաչիների փաթեթավորումը ու խանութներին տալը` նրանց կողմից վաճառելու համար: Աշխատում եմ տանը, ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, այստեղ ասում են 2 հարկ պետք է վճարվի` ԱԱՀ` 16,67 % և եկամտահարկ 21 %: Կօ՞գնեք պարզաբանել այս հարցը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձնական նվազեցման վերաբերյալ

Սոնա. Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն տարեկան եկամտային հարկի պարզեցված հաշվարկի (Ձև 98) ընդհանուր ծախսերի մեջ անձնական նվազեցման գումարները կարո՞ղ է ներառել, թե՞ այն ծախս չի համարվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին: Հաշվանցումը ի՞նչ կարգով պետք է կատարվի, եթե եկամտային հարկը ցույց է տալիս ապառք, իսկ եկամտահարկը գերավճար, և այս դեպքում տույժ տրվու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ տալ պարզաբանում, և եթե կա օրենք, ո՞ր օրենքի հիման վրա:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկ 11 տոկոս

Վարդուհի. Ինձ հետաքրքիր է` նախորդ ժամանակաշրջանում չհիմնավորված փաստաթղթերով ծախսերը ներառվում էին եկամտահարկի հաշվարկում, որից հաշվարկվում էր 11 տոկոս եկամտահարկ, և դրանով իսկ ծախսը ճանաչվում էր հիմնավորված: Իսկ հիմա, երբ արդեն չկա եկամտահարկ, որտեղ են երևում այդ ծախսերը:
.ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ն միջոցառումների ժամանակ սննդի համար ծախսեր է կատարել

Մարինե. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք. ՀԿ-ն միջոցառումների ժամանակ սննդի համար ծախսեր է կատարել (սուրճի ընդմիջում) և դրա համար ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Արդյո՞ք դրա համար պետք է 11 տոկոս եկամտահարկ վճարի: Խնդրում եմ հնարավորության դեպքում ասեք նաև, թե որ օրենքով կամ որոշմամբ է դա ամրագրված: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը օտարերկրացիների համար

Լյուդմիլա. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, մինչև 2013թ-ը օտարերկրացիների հարկումը եկամտահարկով տարբերվում էր ՀՀ քաղաքացիներից: Հարց` 2013թ-ի հունվարի 1-ից օտարերկրացիների հարկումը եկամտային հարկով ի՞նչ դրույքաչափով է կատարվում: Խնդրում եմ կատարել համապատասխան հղում, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ կանխավ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գիրք վարելու հետ կապված

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես ԱՁ եմ և վարում եմ առաքման գիրք: 2013 հունվար ամսից վարելու՞ եմ առաքման գիրք, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց` ես վճարում էի 11% առանց հիմնավորող փաստաթղթի ձեռքբերման դեպքում, այս նոր տարում ի՞նչ պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի վերաբերյալ

Razmik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ մի քիչ պարզաբանեք շրջանառության հարկի մասին: Ո՞ր դեպքերում է հնարավոր, երբ տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի վճարում շրջանառության հարկ, այլ հարկվում է մեկ այլ հարկտեսակով, ու երբ նրա նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլ. դր.: Հարց 2. եթե չի գերազանցում վերը նշված շեմը, հարկ վճարողը ո՞ր դեպքերում է դառնում պարտադիր շրջանառության հարկ վճարող, և արդյո՞ք իրավունք ունի ընտրել այլ հարկատեսակով հարկվելու հնառավորություն, օրինակ` արտոնագրային վճարով Հարց 3. Ա/Ձ-ն առաջ վճարում էր եկամտահարկ, 5 000 դր ամսական սոց. վճար և իր ամսական շրջանաոության 1 տոկոսը ՀԴՄ-ի տպված չեկերով, իսկ հիմա եթե համարվում է շրջանառության հարկ վճարող, ի՞նչ տեսակի վճարումներ պիտի կատարի: Շատ եմ խնդրում` օգնեք ինձ հասկանալ` պատասխանելով հարցերիս: Սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքը շատ ունեմ, հարգելի հաշվապահներ: Նախապես անչափ շնորհակալ եմ: