Tag: ԵԱՏՄ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Քարերի մշակման և արտահանման հարկեր

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է Ռուսաստանի դաշնությունում պայմանագիր կնքելու դեպքում որպես Ա/Ձ, կիսաթանկարժեք քարեր և այլն մշակելու և արտահանելու դեպքում ի՞նչ պայմաններով է գործելու հարկային դաշտը։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ներմուծում 3-րդ երկրից

Քրիստինա. Ներմուծել են 3-րդ երկրից մեքենա ՀՀ և պետք է արտահանվի ԵՏՄ, հարկերը կլինի 0, իսկ պե՞տք է դուրս գրվի հաշիվ ապրանքագիր։ Կազմակերպությունն աշխատում է շրջ․հարկով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը վաճառել է մեքենա

Նաիրա Վարդանյան․ Բարև ձեզ, ԱԱՀ-հարկվող ընկերությունը վաճառել է ՌԴ քաղաքացու վրա ա/մեքենա, որը դուրս է եկել սահմանից։ Խնդրում եմ մանրամասն գրեք ՊԵԿ-ին ներկայացվելիք բոլոր հաշվետվությունները և քայլերը։ Նաև մաքսային վիճագրական հաշվետվությունը ինչպե՞ս են ներկայացնում։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծման հետ կապված

Նարինե. Ա/Ձ֊ն ներմուծում պետք է անի Չինաստանից։ Ապրանքը Հայաստան պետք է մտնի Ղազախստանից։ Այս դեպքում սա համարվու՞մ է ԵՏՄ նորմուծում, թե՞ երրորդ երկրից։ Ա/Ձ֊ն Բելառուսից ներմուծում է փայտ։ Մեքենան, որը բերում է ապրանքը, պատկանում է Հայաստանում գրանցված ընկերությանը։ Հաշվի մեջ առանձնացված տողով գրված է բեռնափոխադրում Բելառուսից ՀՀ սահման։ Արդյո՞ք Ա/Ձ֊ի մոտ առաջանում է հարկային պարտավորություն այդ մասով։ ԱԱՀ֊ով աշխատող Ա/Ձ֊ն Բելառուսից ապրանք է ներմուծում, դիմացի կողմից գնել է դոլարով, սակայն Հայաստանից Բելառուս դոլար չեն կարում փոխանցել։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտահանում ԵԱՏՄ

Ռոման. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ գյուղմթերքի արտադրությամբ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Իրականացրել է ԵԱՏՄ արտահանման գործարք 2022 թվականի հունվար ամսին, սակայն արտահանման հայտարարագիր չի ներկայացվել: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Եթե կազմակերպությունը ԵԱՏՄ երկիր է արտահանել ապրանք, թղթային հաշիվ ապրանքագրից բացի արդյո՞ք պարտադիր է էլէեկտրոնային հ/ա դուրս գրել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկեր ներմուծման ժամանակ

Մայա. ՀՕ հոդված 269 2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում` 1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ելնելով վերոգրյալ հոդվածից, ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատերը ՀՀ ներկրում կատարելիս:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ապրանքի հետ վերադարձ

Մարգարիտա. Բարև Ձեզ։ ԵՏՄ-ից ապրանքի վերադարձ հնարավո՞ր է՝ գնորդը ցանկանում է վերադարձնել ապրաքի մի մասը։ Եվ վերադարձի դեպքում պետք է ներկայացնել ԵՏՄ հաշվետվություննե՞ր։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԵՏՄ հաշվետվությունը չի հաստատվել

Անի․ Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ ԵՏՄ հարկային հաշվետվության մեջ ԱԱՀ-ից ազատված լինելու հիմքը ընտրել եմ 4911 ԱԳԱ կոդը (ՌԴ-ից ներմուծվել են մարքետինգային նյութեր): Հարկային մարմինը չի հաստատել հաշվետվությունը՝ պատճառաբանելով, որ տվյալ կոդը ազատված չէ ԱԱՀ -ից: Ինչպե՞ս վարվեմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԵՏՄ ներմուծման հայտարարություն

Անի. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ։ խնդրում եմ օգնել. ԵՏՄ-ի գծով հանձնված հարկային հաշվետվությունը ՊԵԿ-ի կողմից չի հաստատվել, կարգավիճակը նշված է՝ "ենթակա է ճշգրտման, անհրաժեշտ է ճշգրտել ներմուծման հայտարարությունը": Հարց - ամբողջ հաշվետվությունը նորից պետք է հանձնե՞լ։ Միայն հայտարարությունը համակարգը թույլ չի տալիս լրացնել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հեղուկ գազի ներմուծում

Օֆելյա․ Բարև ձեզ։ Ցանկանում եմ իմանալ՝ ՌԴ-ից հեղուկ գազի ներմուծման դեպքում ի՞նչ հարկ պետք է վճարել (Շահութահարկ, ԱԱՀ) և ինչպե՞ս է դա հաշվարկվում։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն է ապրանքի ինքնարժեքը

Անահիտ. Հարգելի կոլեգաներ, Ռուսաստանից գնել եմ ապրանք: Մարտին Ռուսաստանից mail-ով ուղարկել են հաշիվ-ապրանքագիր (счет-фактура) 100 000 ռուբլու (համարժեք՝ 600 000 ՀՀ դրամ): Եվ ես վճարել եմ նույն ամսում 600 000 ՀՀ դրամ: Ապրանքս հատել է սահմանը 03.05.22-ին: Ներմուծման հայտարարագրում հարկային բազան կազմել է 800 000 ՀՀ դրամ, ԱԱՀ-ն՝ 160 000 դրամ: Ունեմ նաև 200 000 դրամ տրանսպորտային ծախս: Հարց. որքա՞ն է իմ ապրանքի ինքնարժեքը (600 000-ն եմ դիտարկելու, թե՞ 800 000-ը):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծման ԱԱՀ հաշվանցում

Ռազ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԵԱՏՄ երկրից ներմուծում կատարելիս առաջացած ԱԱՀ-ն վճարվում է մինչև միուս ամսվա 20-ը, հաշվանցումը կատարվում է ա՞յդ ամսում, թե՞ հաջորդ։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտահանում ՌԴ

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել․ տեղական ֆիրման օդային բեռնափոխադրմամբ արտահանել է ապրանքներ ՌԴ, ընդ որում 4 տարբեր հաշիվ/ապրանքագրերի համար կազմվել է 1 ավիաբեռնագիր։ Խնդիրը նրանումն է, որ 2 ապրանքագիրը կազմված են ռուբլով, իսկ 2-ը՝ եվրոյով։ Ես չեմ հասկանում՝ այսպես հնարավո՞ր է իրականացնել արտահանում։ Եվ ԵՏՄ վիճերը ինչպե՞ս տամ, չէ՞ որ պետք է միայն մեկ արժույթ նշվի։ Թե՞ պետք է ամեն ապրանքագրի համար կազմեմ առանձին վիճ, բայց փաստաթղթերում նշեմ նույն ավիաբեռնագիրը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ կազմակերպաիրավական ձև ընտրել

Մաշա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ՌԴ քաղաքացու կողմից ձեռնարկատիրական գործունեությանը, մասնաորապես՝ կացության քարտ, բանկայն հաշիվ բացելուն, ինչպես նաև ավտոմեքենաների ձեռքբերման և արտահանմանը ԵՏՄ անդամ երկրներ։ Կխնդրեմ, եթե հնարավոր է, ասեք՝ ի՞նչ կազմակերպաիրավական ձև ընտրի և ո՞ր հարկատեսակն է հարմար։